00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է ՀՀ–ի համար դժվար ազդել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ իրավիճակի վրա

© AFP 2024 / GALI TIBBONԵրուսաղեմ
Երուսաղեմ - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2025
Բաժանորդագրվել
Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստանի համար դժվար է ազդել Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Պատճառներից մեկը Իսրայելի հետ նոր հաստատված դիվանագիտական հարաբերություններն են։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները փորձում են բռնագրավել եկեղեցու ունեցվածքը ենթադրյալ աստղաբաշխական պարտքի պատճառով։
Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական. Նուրհան արքեպիսկոպոսը` «Կովերի պարտեզի» մասին
Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։
«Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,-ասաց Սինանյանը։
Նա հիշեցրեց, որ այդ հայկական թաղամասը ձեռք է բերվել հայ բարերարների՝ մի քանի հարյուրամյակի ընթացքում կատարված շռայլ ներդրումների ու ծանր ջանքերի շնորհիվ։
«Դա հսկայական առավելություն է։ Հայերը կարողացել են մի ամբողջ թաղամաս ձեռք բերել և հիմա կանգնած ենք կորուստներ ունենալու վտանգի առաջ։ Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն Հայաստանի Հանրապետության հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն։ Պատկերացրեք, թե որքան դժվար է Հայաստանի համար որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա, երբ նոր է սկսում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,- ասաց նա։
Խուլիգանների գործողությունները չեն նշանակում, թե հրեա ժողովուրդն ատում է հայերին
Հիշեցնենք` Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը ահազանգել էր, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել Հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ իբրև թե 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերի դիմաց։
Լրահոս
0