https://arm.sputniknews.ru/20250304/amn-n-hutineri-sharzhumy-tshanachel-e-ahabekchakan-kazmakerputjun-rubivo-86414664.html
ԱՄՆ-ն հութիների շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն․ Ռուբիո
ԱՄՆ-ն հութիների շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն․ Ռուբիո
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Պետդեպարտամենտն իրականացնում է նախագահ Թրամփի առաջին խոստումներից մեկը, որը նա տվել է պաշտոնը ստանձնելիս։ 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T20:45+0400
2025-03-04T20:45+0400
2025-03-04T20:45+0400
հութի
եմեն
իսրայել
նավ
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73893237_0:167:1600:1067_1920x0_80_0_0_04e2c7d8926b2e8b4abb7d97358c9012.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը պաշտոնապես ճանաչվել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։Ավելի վաղ «Անսար Ալլահի» աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ իրենք դիտարկում են ամերիկյան որոշման հնարավոր պատասխան միջոցներ, որոնց թվում են ԱՄՆ նավերի համար Բաբ-էլ-Մանդեբի նեղուցն անցնելու արգելքը և Եմենում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ՝ խմբավորմանը զրկելու հարձակումներ իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներից և դադարեցնելու նրանց գործողություններն ընդդեմ ամերիկյան քաղաքացիների, գործընկերների և Կարմիր ծովում նավագնացության:Թրամփի համապատասխան հրամանագրում նշվում է, որ հութիները, որոնց իբր աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, անվտանգության և տարածաշրջանային կայունության սպառնալիք են: 2023 թվականից ի վեր նրանք Կարմիր ծովում բազմիցս գնդակոծել են ամերիկյան ռազմանավերը, իսկ 2014 թվականից պայքարում են Եմենի օրինական կառավարության դեմ՝ գրավելով երկրի խոշոր քաղաքները: Բացի այդ, ինչպես նշվում է, հութիները գրոհել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օբյեկտները, 2022 թվականին հարվածներ հասցրել ԱՄԷ օդանավակայաններին և 2023 թվականին ավելի քան 300 արկ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը հայտարարել էր, որ Գազայում իսրայելական բանակին դիմակայելու հարցում հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի պաղեստինյան խմբավորումներին։ Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ առնչվող ցանկացած նավ գրոհելու մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը և նրանց ծովում չմոտենալ: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և այլ երկրների նավերի նկատմամբ որևէ քայլ չեն անում:
եմեն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73893237_0:0:1423:1067_1920x0_80_0_0_5a878f4488886cea6418dcd6a6f1c527.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հութի, եմեն, իսրայել, նավ, ամն, դոնալդ թրամփ
հութի, եմեն, իսրայել, նավ, ամն, դոնալդ թրամփ
ԱՄՆ-ն հութիների շարժումը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն․ Ռուբիո
Նշվում է, որ Պետդեպարտամենտն իրականացնում է նախագահ Թրամփի առաջին խոստումներից մեկը, որը նա տվել է պաշտոնը ստանձնելիս։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը պաշտոնապես ճանաչվել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ավելի վաղ «Անսար Ալլահի» աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ իրենք դիտարկում են ամերիկյան որոշման հնարավոր պատասխան միջոցներ, որոնց թվում են ԱՄՆ նավերի համար Բաբ-էլ-Մանդեբի նեղուցն անցնելու արգելքը և Եմենում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:
«Այսօր Պետդեպարտամենտն իրականացնում է նախագահ Թրամփի առաջին խոստումներից մեկը, որը նա տվել է պաշտոնը ստանձնելիս։ Ուրախ եմ հայտարարել, որ «Անսար Ալլահ» կազմակերպությունը, որը սովորաբար կոչվում է հութիներ, Պետդեպարտամենտը ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,-հայտարարել է պետքարտուղարը։
Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ-ն նպատակ ունի համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ՝ խմբավորմանը զրկելու հարձակումներ իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներից և դադարեցնելու նրանց գործողություններն ընդդեմ ամերիկյան քաղաքացիների, գործընկերների և Կարմիր ծովում նավագնացության:
Թրամփի համապատասխան հրամանագրում նշվում է, որ հութիները, որոնց իբր աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, անվտանգության և տարածաշրջանային կայունության սպառնալիք են: 2023 թվականից ի վեր նրանք Կարմիր ծովում բազմիցս գնդակոծել են ամերիկյան ռազմանավերը, իսկ 2014 թվականից պայքարում են Եմենի օրինական կառավարության դեմ՝ գրավելով երկրի խոշոր քաղաքները: Բացի այդ, ինչպես նշվում է, հութիները գրոհել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օբյեկտները, 2022 թվականին հարվածներ հասցրել ԱՄԷ օդանավակայաններին և 2023 թվականին ավելի քան 300 արկ արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը հայտարարել էր, որ Գազայում իսրայելական բանակին դիմակայելու հարցում հրթիռային և օդային հարձակումների միջոցով կաջակցի պաղեստինյան խմբավորումներին։ Մասնավորապես, հութիները հայտարարել են Իսրայելի հետ առնչվող ցանկացած նավ գրոհելու մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը և նրանց ծովում չմոտենալ: Ընդ որում, հութիները հայտարարել են, որ չեն խանգարում տարածաշրջանում նավարկության ազատությանը և այլ երկրների նավերի նկատմամբ որևէ քայլ չեն անում: