https://arm.sputniknews.ru/20250304/turqiaji-despany-fidani-khvosqeric-hetvo-hravirvel-e-irani-agn-86398777.html
Թուրքիայի դեսպանը Ֆիդանի խոսքերից հետո հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Թուրքիայի դեսպանը Ֆիդանի խոսքերից հետո հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Թուրք նախարարն ավելի վաղ ասել էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»: 04.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-04T15:00+0400
2025-03-04T15:00+0400
2025-03-04T15:25+0400
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86389697_0:0:801:451_1920x0_80_0_0_2d2d9cd4d8e9b68dc04d715f94984f5c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո, հայտնում է Tasnim-ը։Ավելի վաղ Ֆիդանը Al Jazeera-ին ասել էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել տարածաշրջանում իր նվաճումների համար:Արտգործնախարարի օգնական, Իրանի ԱԳՆ Միջերկրածովյան և Արևելյան Եվրոպայի վարչության գլխավոր քարտուղար Մահմուդ Հեյդարին դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ Թուրքիան պետք է խուսափի անպատեհ մեկնաբանություններից, որոնք կարող են տարաձայնություններ կամ լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկու հարևանների ընդհանուր շահերը։Իրանը քննադատել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններըԻրանցի դիվանագետը սիոնիստական ռեժիմի մշտական «ագրեսիայի և էքսպանսիոնիզմի ակտերը մեծագույն սպառնալիք է որակել տարածաշրջանային կայունության և անվտանգության համար:Իր հերթին Քիրլանգիչը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնման օգտին։Դեսպանի խոսքով՝ Թուրքիան և Իրանը պետք է սերտորեն համագործակցեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման և առկա սպառնալիքներին հակազդելու համար։ՀՀ–ն դիրքերն ամրացնելու փայլուն հնարավորություն ունի, բայց դժվար թե օգտվի դրանից. ՄելիքյանՀիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ապակառուցողական էր անվանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները Սիրիայում Թեհրանի քաղաքականության վերաբերյալ։
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86389697_25:0:768:557_1920x0_80_0_0_7da02783cfc0bb520a01d466b23db4a8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան
թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան
Թուրքիայի դեսպանը Ֆիդանի խոսքերից հետո հրավիրվել է Իրանի ԱԳՆ
15:00 04.03.2025 (Թարմացված է: 15:25 04.03.2025) Թուրք նախարարն ավելի վաղ ասել էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո, հայտնում է
Tasnim-ը։
Ավելի վաղ Ֆիդանը Al Jazeera-ին ասել էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել տարածաշրջանում իր նվաճումների համար:
Արտգործնախարարի օգնական, Իրանի ԱԳՆ Միջերկրածովյան և Արևելյան Եվրոպայի վարչության գլխավոր քարտուղար Մահմուդ Հեյդարին դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ Թուրքիան պետք է խուսափի անպատեհ մեկնաբանություններից, որոնք կարող են տարաձայնություններ կամ լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկու հարևանների ընդհանուր շահերը։
Իրանցի դիվանագետը սիոնիստական ռեժիմի մշտական «ագրեսիայի և էքսպանսիոնիզմի ակտերը մեծագույն սպառնալիք է որակել տարածաշրջանային կայունության և անվտանգության համար:
«Ակնկալվում է, որ հիմնական իսլամական երկրներն իրենց ջանքերը կկենտրոնացնեն Պաղեստինի հալածված ժողովրդի և տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում՝ Սիրիայի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործություններին և ագրեսիային վերջ դնելու վրա», – ասել է Հեյդարին թուրք դեսպանին։
Իր հերթին Քիրլանգիչը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ընդլայնման օգտին։
Դեսպանի խոսքով՝ Թուրքիան և Իրանը պետք է սերտորեն համագործակցեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման և առկա սպառնալիքներին հակազդելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ապակառուցողական էր անվանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները Սիրիայում Թեհրանի քաղաքականության վերաբերյալ։