https://arm.sputniknews.ru/20250214/hhn-dirqern-amracnelu-pajlun-hnaravvorutjun-uni-bajc-dzhvar-te-ogtvi-dranic-meliqjan-85799473.html
ՀՀ–ն դիրքերն ամրացնելու փայլուն հնարավորություն ունի, բայց դժվար թե օգտվի դրանից. Մելիքյան
ՀՀ–ն դիրքերն ամրացնելու փայլուն հնարավորություն ունի, բայց դժվար թե օգտվի դրանից. Մելիքյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը վստահ է, որ Եվրոպան վաղուց իր դռները զմռսել է նոր անդամների, այդ թվում` Հայաստանի առջև. Եվրոպան ինքն իր խնդիրներն ունի և... 14.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-14T22:59+0400
2025-02-14T22:59+0400
2025-02-14T22:59+0400
հայաստան
վահագն մելիքյան
ռուսաստան
ամն
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
թուրքիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85799744_0:83:1600:983_1920x0_80_0_0_279f72afa84eebe4c77da29c27b597fc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում վերջին 2-3 շաբաթների իրադարձությունների ֆոնին Հայաստանի համար արտաքին քաղաքական ասպարեզում իր դիրքերն ամրապնդելու փայլուն հնարավորություն է բացվել։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։Նրա խոսքով` հաջողության իսկապես կարելի է հասնել գրագետ դիվանագիտության արդյունքում։ Հաջողության մասին խոսելիս դիվանագետը նկատի ունի պատերազմի վտանգը հնարավորինս հեռացնելու կարողությունը և ռեսուրսների մոբիլիզացումը։Դիվանագետն ընդգծեց` մարդկության պատմության մեջ պատերազմները պարբերաբար փոխարինվում են խաղաղ ժամանակաշրջաններով, և երբ հասունանում է պահը, ցանկացած երկիր կարող է հասնել նրան, որ հագուրդ տա իր նկրտումներին, եթե իր հաշվարկները ճիշտ լինի։Մինչդեռ նա խնդիրներ է տեսնում առաջին հերթին դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի, հասարակության պառակտման և որոշ հայկական շրջանակների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հակասությունների վրա խաղալու փորձերի մեջ։«Մի կողմից` արդեն սկսում են տեսանելի լինել այն արհեստական «մեղրամիսային» հարաբերությունները, որ երկու ուղղությունով գնում էր Մոսկվա–Բաքու և Մոսկվա Անկարա։ Կարծես թե այդ հարաբերությունները սկսել են որոշակի ճաքեր տալ։ Այստեղ շատ սառը հաշվարկների կարիք կա, իսկ դրանք գալիս են, երբ դու ունես ռազմավարություն։ Հայաստանն իսպառ վերացած է այդպիսի ռազմավարություն ունենալու սուբյեկտ լինելուց, քանի որ օրով առաջնորդվող, օրվա կերակուր առաջարկող իշխանություն ունի, որն ամեն ինչի պատրաստ է իր իշխանությունը մի քիչ էլ երկարացնելու համար։ Դա ամենավտանգավոր բանն է, որ երբևէ կարելի է պատկերացնել։ Սա նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Բաքվից հնչող սպառնալիքները»,- ասաց Մելիքյանը։Ի՞նչ կտա Հարավային Կովկասին Պուտին–Թրամփ հեռախոսազրույցը. վերլուծում է ՀարությունովըԻնչ վերաբերում է հասարակության պառակտմանը, ապա, նրա բնորոշմամբ, այն կիլոմետրերով հեռու է կոնսոլիդացիայից և պատրաստ չէ հնարավոր տեկտոնիկ շարժումներին, որոնք ներառում են նաև լոկալ բախումները հարևանների հետ, որոնց միջոցով որոշ տեղական խնդիրներ կարող են լուծվել, մինչև գերտերությունները վերջնական «ստոպ չտան»։Ինչ վերաբերում է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցին, Մելիքյանի խոսքով, դատելով մեդիահոսքերից և տեղեկատվական դաշտի տարբեր վերլուծություններից` այն ստացվել է։«Ականատեսն ենք բավականին ոչ օրդինար զարգացումների։ Եթե խորանում ենք ավելի իրատեսական դաշտ, ապա ուրվագծվում են այն հիմնական թեզերը, թիրախները, որոնց շուրջ պետք է սկսվեն բանակցությունները։ Ընդ որում` որքան ես հասկացա, բանակցությունները լինելու են բազմաշերտ։ Միանշանակ նշմարվում է «Յալթա 2»–ը։ Փաստ է, որ «Յալթա 1»–ի դարը փակվել է, սա տեսանելի էր դեռ ամիսներ առաջ»,–ասաց նա։Մելիքյանը վստահ է, որ Եվրոպան վաղուց իր դռները զմռսել է նոր անդամների առջև. Եվրոպան ինքն իր խնդիրներն ունի և բավականին թույլ վիճակում է այսօր։ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ դիվանագիտության նոր դարաշրջան է բացվում։ Հիմնական թեզերը, օրակարգի կիզակետերը, որոնց շուրջ բանակցություններ են ծավալվելու գերտերությունների միջև, արդեն սկսում են ձևավորվել։ Մելիքյանը կանխատեսում է տնտեսական լծակների ավելացում, ինչը բավական հետաքրքիր դաշտ է ստեղծում տնտեսական դիվանագիտության համար։ Այսինքն՝ քաղաքական սակարկումներում մեծ դեր է ունենալու տնտեսական գործոնը։ Դիվանագետի կարծիքով` դա ներառում է էներգետիկան, կանոնավոր առևտուրը, տնտեսական այլ լծակներ և օգտակար հանածոներ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կողմերը ինչ կդնեն բանակցությունների սեղանին։Մելիքյանը չի կասկածում, որ գերտերությունների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, և աշխարհաքաղաքական այս գործընթացները տարբեր մայրցամաքներում բերելու են քաղաքական լուրջ վերափոխումների։ Միաժամանակ գոյատևելու են նրանք, ովքեր ուժեղ են, առաջարկելու բան ունեն, դիվանագիտական գործիքները ճիշտ և խելամիտ են օգտագործում։
ամն
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0e/85799744_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d4490284d4a07161020f5c0483f827ce.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն մելիքյան, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, թուրքիա, ադրբեջան
հայաստան, վահագն մելիքյան, ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, թուրքիա, ադրբեջան
ՀՀ–ն դիրքերն ամրացնելու փայլուն հնարավորություն ունի, բայց դժվար թե օգտվի դրանից. Մելիքյան
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը վստահ է, որ Եվրոպան վաղուց իր դռները զմռսել է նոր անդամների, այդ թվում` Հայաստանի առջև. Եվրոպան ինքն իր խնդիրներն ունի և բավականին թույլ վիճակում է այսօր։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում վերջին 2-3 շաբաթների իրադարձությունների ֆոնին Հայաստանի համար արտաքին քաղաքական ասպարեզում իր դիրքերն ամրապնդելու փայլուն հնարավորություն է բացվել։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Նրա խոսքով` հաջողության իսկապես կարելի է հասնել գրագետ դիվանագիտության արդյունքում։ Հաջողության մասին խոսելիս դիվանագետը նկատի ունի պատերազմի վտանգը հնարավորինս հեռացնելու կարողությունը և ռեսուրսների մոբիլիզացումը։
«Եթե այս հնարավորությունը ճիշտ օգտագործվի, ապա հնարավոր է պայմանական Յալթա-2-ի արդյունքում ձևավորվող աշխարհակարգում բավական ամրապնդված դիրքեր ձեռք բերել՝ դրանից բխող բոլոր հնարավոր ու անհնար ազգային շահերով»,– ասաց Մելիքյանը։
Դիվանագետն ընդգծեց` մարդկության պատմության մեջ պատերազմները պարբերաբար փոխարինվում են խաղաղ ժամանակաշրջաններով, և երբ հասունանում է պահը, ցանկացած երկիր կարող է հասնել նրան, որ հագուրդ տա իր նկրտումներին, եթե իր հաշվարկները ճիշտ լինի։
Մինչդեռ նա խնդիրներ է տեսնում առաջին հերթին դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի, հասարակության պառակտման և որոշ հայկական շրջանակների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հակասությունների վրա խաղալու փորձերի մեջ։
«Մի կողմից` արդեն սկսում են տեսանելի լինել այն արհեստական «մեղրամիսային» հարաբերությունները, որ երկու ուղղությունով գնում էր Մոսկվա–Բաքու և Մոսկվա Անկարա։ Կարծես թե այդ հարաբերությունները սկսել են որոշակի ճաքեր տալ։ Այստեղ շատ սառը հաշվարկների կարիք կա, իսկ դրանք գալիս են, երբ դու ունես ռազմավարություն։ Հայաստանն իսպառ վերացած է այդպիսի ռազմավարություն ունենալու սուբյեկտ լինելուց, քանի որ օրով առաջնորդվող, օրվա կերակուր առաջարկող իշխանություն ունի, որն ամեն ինչի պատրաստ է իր իշխանությունը մի քիչ էլ երկարացնելու համար։ Դա ամենավտանգավոր բանն է, որ երբևէ կարելի է պատկերացնել։ Սա նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Բաքվից հնչող սպառնալիքները»,- ասաց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է հասարակության պառակտմանը, ապա, նրա բնորոշմամբ, այն կիլոմետրերով հեռու է կոնսոլիդացիայից և պատրաստ չէ հնարավոր տեկտոնիկ շարժումներին, որոնք ներառում են նաև լոկալ բախումները հարևանների հետ, որոնց միջոցով որոշ տեղական խնդիրներ կարող են լուծվել, մինչև գերտերությունները վերջնական «ստոպ չտան»։
Ինչ վերաբերում է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցին, Մելիքյանի խոսքով, դատելով մեդիահոսքերից և տեղեկատվական դաշտի տարբեր վերլուծություններից` այն ստացվել է։
«Ականատեսն ենք բավականին ոչ օրդինար զարգացումների։ Եթե խորանում ենք ավելի իրատեսական դաշտ, ապա ուրվագծվում են այն հիմնական թեզերը, թիրախները, որոնց շուրջ պետք է սկսվեն բանակցությունները։ Ընդ որում` որքան ես հասկացա, բանակցությունները լինելու են բազմաշերտ։ Միանշանակ նշմարվում է «Յալթա 2»–ը։ Փաստ է, որ «Յալթա 1»–ի դարը փակվել է, սա տեսանելի էր դեռ ամիսներ առաջ»,–ասաց նա։
Մելիքյանը վստահ է, որ Եվրոպան վաղուց իր դռները զմռսել է նոր անդամների առջև. Եվրոպան ինքն իր խնդիրներն ունի և բավականին թույլ վիճակում է այսօր։
«Հիշո՞ւմ եք` ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը ինչ անհողդողդ էր ռուսների ու Ռուսաստանի դեմ մինչև վերջին կաթիլը պայքարելու հարցում, բայց անմիջապես Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ասաց, որ ՆԱՏՕ–ն կողմնակից է, որ Ուկրաինան և Ռուսաստանը բանակցեն խաղաղության շուրջ։ Հետևաբար Եվրամիությունը ոչ թե գրկաբաց ընդունելու է Հայաստանին, այլ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը իրենց համար դառնա հերթական գործիքը հակառուսականության մասով իրենց պայքարի հարցում»,–ասաց նա։
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ դիվանագիտության նոր դարաշրջան է բացվում։ Հիմնական թեզերը, օրակարգի կիզակետերը, որոնց շուրջ բանակցություններ են ծավալվելու գերտերությունների միջև, արդեն սկսում են ձևավորվել։ Մելիքյանը կանխատեսում է տնտեսական լծակների ավելացում, ինչը բավական հետաքրքիր դաշտ է ստեղծում տնտեսական դիվանագիտության համար։ Այսինքն՝ քաղաքական սակարկումներում մեծ դեր է ունենալու տնտեսական գործոնը։ Դիվանագետի կարծիքով` դա ներառում է էներգետիկան, կանոնավոր առևտուրը, տնտեսական այլ լծակներ և օգտակար հանածոներ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կողմերը ինչ կդնեն բանակցությունների սեղանին։
Մելիքյանը չի կասկածում, որ գերտերությունների միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, և աշխարհաքաղաքական այս գործընթացները տարբեր մայրցամաքներում բերելու են քաղաքական լուրջ վերափոխումների։ Միաժամանակ գոյատևելու են նրանք, ովքեր ուժեղ են, առաջարկելու բան ունեն, դիվանագիտական գործիքները ճիշտ և խելամիտ են օգտագործում։