00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

USAID-ին հաջողվել է խոստացված 250 մլն դոլարի մոտ 50%-ը փոխանցել Հայաստանին մինչև սառեցումը

© AP Photo / J. David AkeUSAID
USAID - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
ԱԳՆ-ն նշել է, որ արտաքին աջակցության բոլոր ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Պետդեպի և USAID–ի կողմից, սառեցված են։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. 2024 թվականին Հայաստանը USAID–ի հետ դրամաշնորհային համաձայնագրի ընդհանուր փաթեթից նախատեսված 250 մլն դոլարի փոխարեն ստացել էր 110 մլն դոլար, որը նախատեսված էր ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման շրջանակներում։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից։
Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի միջև 2024 թվականի սեպտեմբերին ստորագրված փաստաթղթի մասին է, որով փոփոխություններ են կատարվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրում։
Արդյունքում USAID–ի (ԱՄՆ ՄԶԳ) համաձայնագրով նախատեսված գումարի շեմը գրեթե կրկնապատկվել էր՝ 120 մլն դոլարից հասնելով 250 մլն դոլարի, ինչպես նաև ընդլայնվել էին համատեղ ծրագրերի ուղղությունները։
ԱԳՆ-ում նշել են, որ Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող արտաքին աջակցության բոլոր ծրագրերը սառեցված են, գերատեսչությունն էլ գործակալության հետ համատեղ իրականացվելիք ծրագրեր չունի։
«2024 թվականի դրությամբ 250 մլն դոլարից հատկացվել է 110 մլն դոլար, որի շուրջ 49 մլն դոլարը ուղղվել է «Ժողովրդավարական անցման խթանմանը»», – պարզաբանել են ԱԳՆ–ից։
Այս նախաձեռնության շրջանակում իրականացվել է 5 ծրագիր` օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ (6.6 մլն դոլար), լավ կառավարում (շուրջ18.9 մլն դոլար), քաղաքական մրցակցության և փոխհամաձայնության ձևավորում (շուրջ 8 մլն դոլար), քաղաքացիական հասարակություն և լրատվամիջոցներ (13.6 մլն դոլար), մարդասիրական օգնություն (1 մլն դոլար)։
Շուրջ 60 մլն դոլար բաշխվել է ծրագրերի միջև «տնտեսական անվտանգության բարելավման» շրջանակում։ Այսպես, մասնավոր հատվածի արտադրողականության բարձրացմանը հատկացվել է մոտ 29.8 մլն դոլար, աշխատուժի զարգացմանը` շուրջ 3.2 մլն դոլար, էներգետիկ ծառայություններին` շուրջ 25.8 մլն դոլար, մարդասիրական օգնությանը` 1 մլն դոլար։
USAID - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2025
Վերջին օրերին աշխատանքից զրկվել է USAID-ի ավելի քան 400 աշխատակից. NYT
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որն իր հերթին Կոնգրեսին տեղեկացրել է արտաքին օգնության քաղաքականության վերանայման մասին։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որը ժամանակն է, որ «մեռնի»։ X սոցցանցի իր առանձին գրառման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «օձի բույն էր արմատական ​​ձախակողմյան մարքսիստների համար, որոնք ատում են Ամերիկան»:
Մինչ այդ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը արձակուրդ է ուղարկել USAID-ի մոտ 60 բարձրաստիճան պաշտոնյաների այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրել է այլ երկրներին օգնության տրամադրումը։
Լրահոս
0