https://arm.sputniknews.ru/20250303/ukrainajic-rusastan-e-veradardzvel-kurski-marzi-33-bnakich-86364051.html
Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ
Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ
Sputnik Արմենիա
Ուկրաինայից ՌԴ տեղափոխված շատ քաղաքացիներ ծանր վնասվածքներ, հիվանդություններ ունեն։ Նրանց Կուրսկի հիվանդանոցներ շտապ տեղափոխման համար կանչվել է շտապօգնության... 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T18:35+0400
2025-03-03T18:35+0400
2025-03-03T18:35+0400
կուրսկ
ուկրաինա
գերի
ռուս
տատյանա մոսկալկովա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86362572_0:0:1735:977_1920x0_80_0_0_3330e41a7a8f92a14bf54aa8da66d146.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ, որոնց տարել էին Ուկրաինայի զինված ուժերը: Այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:«Կուրսկի մարզի 33 բնակիչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Բելառուսի Հանրապետության միջնորդությամբ Ուկրաինայից տարհանվել են Ռուսաստան: Նրանք հայրենիքում են»,-նշել է Մոսկալկովան իր Telegram-ալիքում։Նրա խոսքով՝ հիմնականում հաջողվել է բերել տարեցներին, բայց նաև չորս երեխա կա նրանց թվում։«Շատերը ծանր վնասվածքներ ունեն, հիվանդ են։ Նրանց Կուրսկի հիվանդանոցներ տեղափոխելու համար բերվել է շտապօգնության տասը մեքենա: Մյուսները կարող են տան ճանապարհին հանգստանալ և գիշերել, իսկ արդեն վաղը նրանք կհանդիպեն այն մարդկանց, ովքեր նրանց աշխարհում ամենաշատն էին սպասում»,-նշել ՌԴ օմբուդսմենը։Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն ամեն օր զանգահարում էին հարազատներին, օգնում էին փաստաթղթեր հավաքել, կազմակերպել թղթաբանությունը: Զուգահեռաբար բանակցություններ էին վարում ուկրաինական կողմի հետ՝ ձգտելով լուծել այդ հումանիտար հարցը, կապի մեջ էին Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Հինշտեյնի հետ։Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման էին անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կանգնեցվել է։ Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանքի է դիմել: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, ՌԴ-ի առջև ծառացած բոլոր նպատակները կիրականացվեն:Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում:
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/03/86362572_0:0:1365:1023_1920x0_80_0_0_086b8a2c4ba779e495d1d522ecf7200f.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, ուկրաինա, գերի, ռուս, տատյանա մոսկալկովա, ռուսաստան
կուրսկ, ուկրաինա, գերի, ռուս, տատյանա մոսկալկովա, ռուսաստան
Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ
Ուկրաինայից ՌԴ տեղափոխված շատ քաղաքացիներ ծանր վնասվածքներ, հիվանդություններ ունեն։ Նրանց Կուրսկի հիվանդանոցներ շտապ տեղափոխման համար կանչվել է շտապօգնության 10 մեքենա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ, որոնց տարել էին Ուկրաինայի զինված ուժերը: Այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
«Կուրսկի մարզի 33 բնակիչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Բելառուսի Հանրապետության միջնորդությամբ Ուկրաինայից տարհանվել են Ռուսաստան: Նրանք հայրենիքում են»,-նշել է Մոսկալկովան իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ հիմնականում հաջողվել է բերել տարեցներին, բայց նաև չորս երեխա կա նրանց թվում։
«Շատերը ծանր վնասվածքներ ունեն, հիվանդ են։ Նրանց Կուրսկի հիվանդանոցներ տեղափոխելու համար բերվել է շտապօգնության տասը մեքենա: Մյուսները կարող են տան ճանապարհին հանգստանալ և գիշերել, իսկ արդեն վաղը նրանք կհանդիպեն այն մարդկանց, ովքեր նրանց աշխարհում ամենաշատն էին սպասում»,-նշել ՌԴ օմբուդսմենը։
Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն ամեն օր զանգահարում էին հարազատներին, օգնում էին փաստաթղթեր հավաքել, կազմակերպել թղթաբանությունը: Զուգահեռաբար բանակցություններ էին վարում ուկրաինական կողմի հետ՝ ձգտելով լուծել այդ հումանիտար հարցը, կապի մեջ էին Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Հինշտեյնի հետ։
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման էին անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կանգնեցվել է։ Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանքի է դիմել: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, ՌԴ-ի առջև ծառացած բոլոր նպատակները կիրականացվեն:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում: