https://arm.sputniknews.ru/20250303/rd-belgvorvodi-marzum-ukrainakan-atsn-hardzakvel-e-meqenaji-vra-2-mard-e-viravvorvel-86372602.html
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է մեքենայի վրա. 2 մարդ է վիրավորվել
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է մեքենայի վրա. 2 մարդ է վիրավորվել
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի մարզը: 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T21:42+0400
2025-03-03T21:42+0400
2025-03-03T21:50+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
բելգորոդ
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/10/80704001_0:361:2997:2047_1920x0_80_0_0_31c28faa52f8a5be97869a134f4d893a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոյարուժսկի շրջանի Ռեպյախովկա գյուղում ամուսնական զույգ է վիրավորվել ընթացքի մեջ գտնվող մարդատար ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման ժամանակ: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ալիքում։Մարզի ղեկավարի տվյալներով՝ Շեբեկինսկի շրջանի Մեշկովոյե գյուղում ԱԹՍ-ն պայթել է սեփական տան մոտ։ Բորիսովսկի շրջանի Նիկոլսկի խուտորում դրոնը հարձակվել է սոցիալական օբյեկտի շենքի վրա։«Վոլոկոնովսկի շրջանում Տիշանկա գյուղի կրկնակի գնդակոծության արդյունքում սոցիալական օբյեկտում վնասվել է տանիքը, կոտրվել են պատուհանները, վնասվել է նաև դրա տարածքում գտնվող օժանդակ տարածքը: Բացի այդ, մասամբ ավերվել է մասնավոր տան բակում գտնվող տնտեսական շինությունը։ Բորիսովկա գյուղում FPV-դրոնի հարվածից առևտրային օբյեկտ է վնասվել»,-հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/10/80704001_0:0:2729:2047_1920x0_80_0_0_324cdd9d45bd7c74544a2d58a86943c3.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
բելգորոդ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է մեքենայի վրա. 2 մարդ է վիրավորվել
21:42 03.03.2025 (Թարմացված է: 21:50 03.03.2025) Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի մարզը:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոյարուժսկի շրջանի Ռեպյախովկա գյուղում ամուսնական զույգ է վիրավորվել ընթացքի մեջ գտնվող մարդատար ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման ժամանակ: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ալիքում։
«Կրասնոյարուժսկի շրջանի Ռեպյախովկա գյուղում դրոնը հարվածել է մարդատար մեքենային։ Երկու վիրավոր կա. կինը ծանր վիճակում է՝ դեմքի, ձեռքերի և ոտքերի բազմաթիվ բեկորային վնասվածքներով: Նրա ամուսինը դեմքի բեկորային վնասվածք է ստացել։ Շտապօգնության բրիգադը տուժածներին տեղափոխում է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց, անհրաժեշտ օգնությունը տրամադրվում է: Տրանսպորտային միջոցը վնասվել է»,-նշել է Գլադկովը։
Մարզի ղեկավարի տվյալներով՝ Շեբեկինսկի շրջանի Մեշկովոյե գյուղում ԱԹՍ-ն պայթել է սեփական տան մոտ։ Բորիսովսկի շրջանի Նիկոլսկի խուտորում դրոնը հարձակվել է սոցիալական օբյեկտի շենքի վրա։
«Վոլոկոնովսկի շրջանում Տիշանկա գյուղի կրկնակի գնդակոծության արդյունքում սոցիալական օբյեկտում վնասվել է տանիքը, կոտրվել են պատուհանները, վնասվել է նաև դրա տարածքում գտնվող օժանդակ տարածքը: Բացի այդ, մասամբ ավերվել է մասնավոր տան բակում գտնվող տնտեսական շինությունը։ Բորիսովկա գյուղում FPV-դրոնի հարվածից առևտրային օբյեկտ է վնասվել»,-հստակեցրել է տարածաշրջանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։