00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
13:41
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միկրոչիպերի թոփ-30-ում գտնվող ընկերությունը մուտք է գործել ՀՀ՝ գնելով տեղական ընկերություն

© Sputnik / Aram GareginyanПредставители компании Microchip - старший директор по ПО и инженерным решениям Раджив Джайяраман и вице-президент по маркетингу и стратегии Шакил Пира на открытии офиса в Армении (3 марта 2025). Еревaн
Представители компании Microchip - старший директор по ПО и инженерным решениям Раджив Джайяраман и вице-президент по маркетингу и стратегии Шакил Пира на открытии офиса в Армении (3 марта 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
Հայ ծրագրավորողների աշխատանքն այնպիսի տպավորություն է թողել, որ ընկերության ծրագրային ապահովման և ինժեներական լուծումների մշակման գծով ավագ տնօրենը ընկերության բարձրագույն ղեկավարությանը խորհուրդ է տվել նոր տաղանդներ փնտրել Հայաստանում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ամերիկյան «Microchip» ընկերությունը, որը միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային լավագույն 30 արտադրողներից է, Հայաստանում բացել է մշակողների գրասենյակ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ներկա էր գրասենյակի բացման արարողությանը, նշեց, որ նման միջազգային ընկերությունների մուտքը շատ կարևոր է երկրի համար: Դա մի կողմից թույլ է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, մյուս կողմից վկայում է հայ ծրագրավորողների բարձր մակարդակի մասին։
«Ներկայում ընկերությունն ունի 65 աշխատակից. հույս ունենք, որ այդ թիվը կավելանա տասն անգամ», - հավելեց Հայրապետյանը:
«Microchip»-ն իր գրասենյակը բացել է՝ գնելով հայաստանյան «Instigate Semiconductor» (ՏՏ ոլորտի հայաստանյան «Instigate» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը) ընկերությունը, որըզբաղվում էր էլեկտրոնիկայի, հիմնականում միկրոպրոցեսորների դիզայնի ավտոմատացմամբ։
Ինչպես «Instigate»-ի մյուս ստորաբաժանումներում, այստեղ էլ աշխատակիցներ են հավաքագրվում ոչ միայն Երևանից, այլև մարզերից։ Ըստ այդմ, «Microchip» են տեղափոխվել մասնագետներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։
«Մենք չենք պատրաստվում փակել այդ բաժանմունքները։ Մի քանի տարի աշխատել ենք «Instigate»-ի հետ և համոզվել, որ տեղի մասնագետների բարձր մակարդակ ունեն։ Մեր գործընկերները կարծում էին, որ արժե խթանել ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի տաղանդավոր մասնագետներին, և մենք լիովին համաձայն ենք դրա հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Microchip»-ի մարքեթինգի և ռազմավարության գծով փոխնախագահ Շաքիլ Պիրան:
Ընկերությունն «Instigate»-ի հետ սկսել է աշխատել 2020 թվականից՝ փոխանցելով պատվերներ։ Հայ ծրագրավորողների աշխատանքն այնպիսի տպավորություն է թողել, որ ընկերության ծրագրային ապահովման և ինժեներական լուծումների մշակման գծով ավագ տնօրեն Ռաջիվ Ջարայամանն ընկերության բարձրագույն ղեկավարությանը խորհուրդ է տվել նոր տաղանդներ փնտրել Հայաստանում:
Գործարքից հետո «Instigate»-ը կշարունակի խորհրդատվություն տրամադրել «Microchip»-ին Հայաստանում աշխատանքի վերաբերյալ և ընդունել պրակտիկանտների «Իրական դպրոցից», որը ծրագրավորման խորացված ուսուցմամբ կրթական նախագիծ է:
«Microchip»-ն աշխարհում միկրոէլեկտրոնիկայի 30 խոշորագույն արտադրողներից է: Ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 50 մլրդ դոլար, իսկ աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում՝ ավելի քան 20 հազար։
Լրահոս
0