https://arm.sputniknews.ru/20250303/kievy-khaghaghutjun-chi-uzum-amn-i-janqern-u-rd-i-patrastakamutjuny-bavarar-chen-peskvov-86348499.html
Կիևը խաղաղություն չի ուզում, ԱՄՆ-ի ջանքերն ու ՌԴ-ի պատրաստակամությունը բավարար չեն. Պեսկով
Կիևը խաղաղություն չի ուզում, ԱՄՆ-ի ջանքերն ու ՌԴ-ի պատրաստակամությունը բավարար չեն. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլը կարծում է, որ Զելենսկին դիվանագիտական կարողությունների իսպառ բացակայություն է ցուցադրել։ 03.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-03T14:18+0400
2025-03-03T14:18+0400
2025-03-03T14:19+0400
վլադիմիր պուտին
դմիտրի պեսկով
ամն
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_0:23:3072:1751_1920x0_80_0_0_dcac12d3cfcf7ba0ec951c7cbcbe600e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Կիևի ռեժիմը խաղաղություն չի ցանկանում, այս իրավիճակում միայն Վաշինգտոնի ջանքերը և Մոսկվայի պատրաստակամությունը ակնհայտորեն բավարար չեն լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Շատ կարևոր տարր է դուրս մնում», – լրագրողներին ասել է Պեսկովը։Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Կիևի ռեժիմը հրաժարվում է բանակցությունների միջոցով կարգավորման ուղեծիր մտնել։Պեսկովը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած վիճաբանությունը Օվալաձև աշխատասենյակում։ Նա կարծում է, որ Զելենսկին դիվանագիտական կարողությունների իսպառ բացակայություն է ցուցադրել։Նա նշել է, որ Պուտինը ծանոթ է Թրամփի և Զելենսկու հանդիպման էությանը և նրբություններին, և դա հաշվի է առել։Նշենք, որ փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացավ Թրամփի ու Զելենսկու հանդիպումը, որը վերածվեց վեճի։ Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա գործարքի ստորագրումը չեղարկվեց, թեև ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորելու հակամարտությունը Ռուսաստանի հետ։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0fc9bf528d9f6dec367f9555df95cf37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
Կիևը խաղաղություն չի ուզում, ԱՄՆ-ի ջանքերն ու ՌԴ-ի պատրաստակամությունը բավարար չեն. Պեսկով
14:18 03.03.2025 (Թարմացված է: 14:19 03.03.2025) Կրեմլը կարծում է, որ Զելենսկին դիվանագիտական կարողությունների իսպառ բացակայություն է ցուցադրել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Կիևի ռեժիմը խաղաղություն չի ցանկանում, այս իրավիճակում միայն Վաշինգտոնի ջանքերը և Մոսկվայի պատրաստակամությունը ակնհայտորեն բավարար չեն լինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շատ կարևոր տարր է դուրս մնում», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Կիևի ռեժիմը հրաժարվում է բանակցությունների միջոցով կարգավորման ուղեծիր մտնել։
Պեսկովը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած վիճաբանությունը Օվալաձև աշխատասենյակում։ Նա կարծում է, որ Զելենսկին դիվանագիտական կարողությունների իսպառ բացակայություն է ցուցադրել։
«Այսպես ասած` բավականին աննախադեպ իրադարձություն էր: Իհարկե, Զելենսկին շատ առումներով ցույց տվեց առնվազն դիվանագիտական կարողությունների իսպառ բացակայություն: Էլ չեմ ասում ավելին», – ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ Պուտինը ծանոթ է Թրամփի և Զելենսկու հանդիպման էությանը և նրբություններին, և դա հաշվի է առել։
Նշենք, որ փետրվարի 28-ին Վաշինգտոնում կայացավ Թրամփի ու Զելենսկու հանդիպումը, որը վերածվեց
վեճի։ Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա գործարքի ստորագրումը չեղարկվեց, թեև ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքեց Սպիտակ տունը։ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորելու հակամարտությունը Ռուսաստանի հետ։