00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:30
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Շտապօգնության ծառայությունը ամռանը կհամալրվի 7 նոր մեքենայով. մրցույթը կայացել է

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
Բաժանորդագրվել
Շտապօգնությունը փետրվար ամսին արձանագրել է 113 վթար–վրաերթ, ինչի հետևանքով 121 քաղաքացի է տուժել, մահեր չեն արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ն ամռանը կունենա 7 նոր մեքենա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը` ներկայացնելով «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տվյալները։
«2025 թվականի համար 6 գծային և 1 ռեանիմոբիլի մրցույթը կայացել է, կա հաղթող կազմակերպություն։ Բոլոր պայմանագրերը կնքելուց հետո հունիսի վերջին շտապօգնության ծառայությունում կունենանք 7 նոր մեքենա»,– նշեց Կարապետյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ այս մեքենաները հնարավոր է եղել ձեռք բերել «Շտապօգնություն» ՓԲԸ–ի գեներացրած ֆինանսական միջոցներով։ Քաղաքապետն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ վերջին շրջանում և՛ Երևանում, և՛ մարզերում արձանագրվել են շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքեր։
«Իրականում սրանք ցավալի դեպքեր են և բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակությունում առկա ամենատարօրինակ և զազրելի երևույթն է։ Անկեղծ ասած, լավ բան չի ասում դա մեր մասին։ Կարծում եմ, որ այդ մասին հաճախակի խոսելու ու բարձրաձայնելու կարիք ունենք։ Յուրաքանչյուր նման դեպք պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի և՛ խոսքով, և՛ իրավապահ համակարգի կողմից»,– ասաց Ավինյանը։
Դավիթ Կարապետյանը նաև ընդգծեց, որ շտապօգնությունը փետրվար ամսին արձանագրել է 113 վթար–վրաերթ, ինչի հետևանքով 121 քաղաքացի է տուժել, մահեր չեն արձանագրվել։ Ընդհանուր առմամբ 25 009 կանչ է եղել, ավելի քան 45 000 զանգ է սպասարկվել։
Երևանում 1 ամսում արձանագրվել է 620 մահ, ծնվել է 1 376 երեխա` 714 տղա և 661 աղջիկ։ Ընտանիքում որպես 7-րդ, 8-րդ և 9-րդ երեխա մեկական աղջիկ է ծնվել։
Լրահոս
0