00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ախպեր տղերք, մի՛ կրակեք իրար». իրականում ի՞նչի համար էր Թրամփի և Զելենսկու սկանդալը

© Getty Images / Andrew HarnikԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Վենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Վենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը  - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Վենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով՝ սկանդալը Թրամփին թույլ կտա հայտարարել, որ պատրաստ էր խաղաղության, սակայն «ուկրաինացի ռազմամոլները» «եվրոպական ճուռակների» հետ զրոյացրին նրա նախաձեռնությունը։ Իր հերթին, Զելենսկին նույնպես ստացավ այն, ինչ ուզում էր։
Հիշո՞ւմ եք թեժ 90-ականներին մի հայտնի երգ կար` « Ախպեր տղերք, մի՛ կրակեք իրար»:
Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև 2025 թվականի փետրվարի 28-ին անկասկած կմտնի համաշխարհային դիվանագիտության տարեգրություն՝ որպես օրինակ, թե ինչպես չի կարելի միջազգային բանակցություններ վարել։
Ընդ որում, դա հավասարապես վերաբերում է և՛ Զելենսկու բացարձակ գռեհիկ, ոչ ադեկվատ պահվածքին, և՛ նրա վրա Թրամփի կոշտ՝ «կովբոյաբար» հարձակվելուն։
Իրականում համաշխարհային դիվանագիտության մեջ չկան նախադեպեր, երբ միջազգային ձևաչափի բանակցությունները տեղի են ունենում դասական «ռազբորկայի» ձևով։
Ընդ որում, պակասկարևոր չէ, որ այս ամենը տեղի է ունեցել հրապարակավ՝ աշխարհի առաջատար հեռուստաընկերությունների տեսախցիկների առաջ։ Այսինքն՝ ամբողջ մոլորակի աչքի առաջ։
Անշուշտ, բանակցություններում այնպիսի՜ բաներ են լինում… Ինքս մասնակցել եմ տարբեր միջազգային հանդիպումների և բազմիցս ականատես եղել ուկրաինա-ամերիկյան «ռազբորկաներից» ավելի սուր իրավիճակների։
© AP Photo / Mystyslav ChernovԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Վենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը
Президент США Дональд Трамп, вице-президент Венс и президент Украины Владимир Зеленский на встрече в Овальном кабинете Белого дома (28 февраля 2025). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Վենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը
Բայց այստեղ կա շատ կարևոր երկու նրբերանգ։
Առաջինը՝ այս ամենն արվել է հրապարակավ, հետևաբար՝ միտումնավոր։ Պետք է գիտակցել, որ ո՛չ Զելենսկին, ո՛չ Թրամփը բնավ միամիտ չեն ու շատ լավ հասկանում էին, որ իրենց հրապարակային, կոշտ բախումը բառացիորեն գրողի ծոցը կուղարկի (այստեղ ինձ թույլ տվեցի վաշինգտոնյան բանակցություններում օգտագործված բառապաշար կիրառել) բոլոր նախորդ պայմանավորվածությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, այլև մնացած բանակցային ուղղություններով։
Կարո՞ղ է արդյոք սա լինել ամերիկացիների և ուկրաինացիների որոշակի «պայմանավորվածությունը»։ Անկեղծ ասած, չեմ կարծում։ Քանի որ վիճակն իրականում ծայրահեղ էր, և այստեղ վտանգված էին թե՛ «կոշտ մաչո» Թրամփի, և թե՛ «մութ ուժերի դեմ մաքառող ռազմիկ» Զելենսկու կերպարները։
Հասկանալի է, որ ո՛չ Զելենսկին, ո՛չ Թրամփը չեն գնա իրենց վարկաբեկելու քայլի։
Մի խոսքով`որքան էլ տարօրինակ է, բայց չի բացառվում, որ այս իրավիճակը չափազանց ձեռնտու է թե՛ Թրամփին, թե՛ Զելենսկուն։
Դատեք ինքներդ: Թրամփը շատ լավ հասկանում է, որ այս պայմաններում չի կարող կանգնեցնել պատերազմը, և պատճառը միայն Եվրոպայի կամ Ուկրաինայի դիրքորոշումը չէ, այլ այն, որ չափազանց շահավետ պայմաններում գտնվող Ռուսաստանը բանակցությունների ընթացքում չի նահանջում իր սկզբունքային դիրքորոշումներից։ Այսինքն՝ Թրամփին չի հաջողվում և չի հաջողվի Ռուսաստանին համոզել գնալ այնպիսի զիջումների, որոնք թույլ կտան Արևմուտքին իրավիճակից դուրս գալ գոնե «ոչ-ոքի»-ով։
Ահա, ուրեմն, Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալը թույլ տվեց նույն Թրամփին հայտարարել, որ նա այս կամ այն կերպ պատրաստ էր խաղաղության գնալ, դրա համար շատ բան արեց, բայց «այդ ուկրաինացի ռազմամոլները», «եվրոպական ճուռակների» հետ միասին զրոյացրին նրա խաղաղարար նախաձեռնությունները՝ նրան դնելով մի իրավիճակում, որ պարզապես պարտավոր է «պատժել»՝ Ուկրաինային էլ, Եվրոպային էլ։ Ուկրաինական կողմի համար իրավիճակն ավելի սրվեց, քանի որ Թրամփը, փաստորեն, ԱՄՆ քաղաքացիների աչքում դարձավ մի ղեկավար, որը ցանկանում է հասարակ ամերիկացիների վճարած փողերը հետ բերել կոռումպացված ուկրաինացիներից, բայց վերջիններս չեն ցանկանում հատուցել։ Եվ իհարկե Թրամփը բարոյական իրավունք ստացավ ուղղակի դադարեցնել մինչ այժմ Ուկրաինա ուղարկվող բոլոր ֆինանսական և ռազմական հոսքերը։
Զելենսկուն էլ էր երևի ձեռնտու հանրային սկանդալը, քանի որ դրանով նա իր համար երկու խնդիր լուծեց։
Նախ, նա տապալեց հազվագյուտ հանածոների պայմանագրի ստորագրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելովամերիկյան փողերի վերադարձը։ Մյուս կողմից, նրա համար պատերազմի շարունակությունն իր ֆիզիկական անվտանգության հիմնական պայմանն է, որը նա լավ է հասկանում: Առանց պատերազմի Զելենսկին ոչ ոքի պետք չէ։
Այսինքն՝ սկանդալ սարքելով՝ Զելենսկին ստացավ այն, ինչ ուզում էր՝ պատերազմի շարունակություն և իր շուրջը լիբերալ-ռուսատյաց Եվրոպայի համախմբում։
Բոլոր դեպքերում, Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալի և Զելենսկու հանրային նվաստացման հետ կապված այս ամբողջ պատմությունը նոր հանգրվան ստեղծեց լիբերալ և պահպանողական աշխարհների առճակատման համար:
Ի դեպ, ես Հայաստանում գիտեմ առնվազն մեկին, որը Զելենսկու նվաստացման տեսանյութը դիտելուց հետո խորըդեպրեսիայի մեջ է ընկել։
Բայց սա այնպես, ի միջի այլոց։
«Մենք գիտենք, որ դուք սխալ եք». Վենսի և Զելենսկու զրույցի ժամանակ հայհոյանք է հնչել
Լրահոս
0