00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
19:53
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան
14:13
1 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելը դադարեցնում է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը

© AP Photo / Abdel Kareem HanaԳազայի հատված
Գազայի հատված - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2025
Գազայի հատված
Բաժանորդագրվել
Վարչապետի գրասենյակից հայտարարել են, որ Իսրայելը առանց պատանդներին ազատելու հրադադար թույլ չի տա:
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իսրայելը մարտի 2-ից դադարեցնում է մարդասիրական օգնության ներկրումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին։
Գազայի հատվածում 42 օր տևած համաձայնեցված հրադադարի ավարտից հետո մարտի լույս 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա տարաձայնությունները: Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը` ոչ։
«Պատանդների հարցով գործարքի առաջին փուլի ավարտից հետո և բանակցությունները շարունակելու համար Ուիթկոֆի առաջարկած և Իսրայելի համաձայնությունը ստացած ձևաչափը ընդունելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու համատեքստում վարչապետ Նեթանյահուն որոշում է ընդունել այսօր առավոտից Գազայի հատված մատակարարումները դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Իսրայելը առանց պատանդներին ազատելու հրադադար թույլ չի տա:
«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել առաջարկված ձևաչափից, դա լրացուցիչ հետևանքների կհանգեցնի»,-նախազգուշացրել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից:
Նոր ծրագրով նախատեսվում է հրադադարի ռեժիմը երկարաձգել Ռամադանի և Փեսախի ժամանակահատվածների համար, այսինքն՝ ևս մեկուկես ամսով: Ծրագիրը ենթադրում է Գազայի հատվածից իսրայելցի պատանդների կեսի ազատ արձակում դրա իրականացման հենց առաջին օրը։ Մշտական հրադադարի մասին համաձայնության հասնելու դեպքում ազատ կարձակվեն մյուս բոլոր առևանգվածները։
Հունվարի 19-ից մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ էր գործում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու մասին համաձայնագրի շրջանակներում: Վեց շաբաթվա ընթացքում պաղեստինյան խմբավորումները ազատ են արձակել 30 կենդանի պատանդի և ութ զոհվածի մարմին են հանձնել: Դրանց դիմաց Իսրայելն ազատ է արձակել մոտ 1,7 հազար պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածների, իսկ բանակը լքել Է Գազայի հատվածի ներքին շրջանները:
Ներկայում ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է Գազայում պահել ևս 59 պատանդների, որոնց մոտ կեսը պաշտոնապես մահացած են ճանաչվել: Զինադադարի սկսվելուց հետո զգալիորեն ավելացել էր մարդասիրական օգնության ներմուծումը Գազայի հատված։
Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում:
Լրահոս
0