https://arm.sputniknews.ru/20250301/zinvats-hardzakum-yntrateghamasi-vra-abkhazakan-gagrajum-hancagvortsnerin-pntrum-en-86308973.html
Զինված հարձակում Աբխազիայում՝ հայկական դպրոցում տեղակայված ընտրատեղամասի վրա
Զինված հարձակում Աբխազիայում՝ հայկական դպրոցում տեղակայված ընտրատեղամասի վրա
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Զինված հարձակում է տեղի ունեցել Գագրայի շրջանի Ցանդրիպշի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասի տարածքում։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ... 01.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-01T23:07+0400
2025-03-01T23:07+0400
2025-03-01T23:22+0400
աբխազիա
տիմ ընտրություններ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/01/86305973_0:158:720:563_1920x0_80_0_0_72aa092e85c635a3406cc382d571d9ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Զինված հարձակում է տեղի ունեցել Գագրայի շրջանի Ցանդրիպշի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասի տարածքում։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում։ Արդյունքում վնասվել է քվեատուփը, քվեաթերթիկների մի մասի վրա ջուր է լցվել։ RT-ի աղբյուրի տեղեկություններով՝ ծեծի է ենթարկվել մի կին, նրան օգնություն են ցուցաբերել։Ըստ աբխազական հարթակների՝ հարձակումն իրականացվել է հայկական դպրոցի վրա Աբխազիայի նախագահի թեկնածուներից մեկի՝ Ադգուր Արձինբայի կողմնակիցների կողմից։ «Ապսնի 360°» տելեգրամյան ալիքը հստակեցնում է, որ զինված հարձակման իրականացնողը Ադգուր Արձինբայի զարմիկ Ադամիր Պաչալիան է: նախագահի մյուս թեկնածում Բադրի Գունբայի շտաբը դիմել Է Աբխազիայի ԿԸՀ-ին՝ պահանջելով ձայների հաշվարկի ժամանակ հաշվի առնել, որ քվեաթերթիկները «ապօրինի դուրս են բերվել ջարդված քվեատուփերից»: «Մենք նախազգուշացնում ենք Ադգուր Արձինբայի և նրա շտաբի անմիջական պատասխանատվության մասին տեղի ունեցածի համար»,- ընդգծել են շտաբում:Ի դեպ, ըստ «Ապսնա 360» տելեգրամյան ալիքի տվյալների, Բադրա Գունբան ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է ձայների 61%-ը և առաջատարն է մրցավազքում:
աբխազիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/01/86305973_0:90:720:630_1920x0_80_0_0_83617105e87fbf8d25d9415a73d9c181.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբխազիա, տիմ ընտրություններ, տեսանյութեր, տեսանյութ, видео
աբխազիա, տիմ ընտրություններ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Զինված հարձակում Աբխազիայում՝ հայկական դպրոցում տեղակայված ընտրատեղամասի վրա
23:07 01.03.2025 (Թարմացված է: 23:22 01.03.2025) ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Զինված հարձակում է տեղի ունեցել Գագրայի շրջանի Ցանդրիպշի թիվ 2 դպրոցի ընտրատեղամասի տարածքում։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում։ Արդյունքում վնասվել է քվեատուփը, քվեաթերթիկների մի մասի վրա ջուր է լցվել։ RT-ի աղբյուրի տեղեկություններով՝ ծեծի է ենթարկվել մի կին, նրան օգնություն են ցուցաբերել։
Հարձակվողները փախուստի փորձ են կատարել ավտոմեքենաներով։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետապնդման ընթացքում փակվել է «Մյուսերա» անցակետը։ Չենթարկվելով կանգ առնելու պահանջներին՝ փախուստի դիմածները կրակ են բացել։ Փոխհրաձգությունից հետո մեքենաներից մեկի վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոմեքենան գլորվել է ձորակը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ըստ աբխազական հարթակների՝ հարձակումն իրականացվել է հայկական դպրոցի վրա Աբխազիայի նախագահի թեկնածուներից մեկի՝ Ադգուր Արձինբայի կողմնակիցների կողմից։ «Ապսնի 360°» տելեգրամյան ալիքը հստակեցնում է, որ զինված հարձակման իրականացնողը Ադգուր Արձինբայի զարմիկ Ադամիր Պաչալիան է: նախագահի մյուս թեկնածում Բադրի Գունբայի շտաբը դիմել Է Աբխազիայի ԿԸՀ-ին՝ պահանջելով ձայների հաշվարկի ժամանակ հաշվի առնել, որ քվեաթերթիկները «ապօրինի դուրս են բերվել ջարդված քվեատուփերից»: «Մենք նախազգուշացնում ենք Ադգուր Արձինբայի և նրա շտաբի անմիջական պատասխանատվության մասին տեղի ունեցածի համար»,- ընդգծել են շտաբում:
Ի դեպ, ըստ «Ապսնա 360» տելեգրամյան ալիքի տվյալների, Բադրա Գունբան ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է ձայների 61%-ը և առաջատարն է մրցավազքում: