https://arm.sputniknews.ru/20250301/trampi-timy-handes-e-ekel-zelensku-het-banakcutjunnery-dadarecnelu-ogtin-86306561.html
Թրամփի թիմը հանդես է եկել Զելենսկու հետ բանակցությունները դադարեցնելու օգտին
Թրամփի թիմը հանդես է եկել Զելենսկու հետ բանակցությունները դադարեցնելու օգտին
Sputnik Արմենիա
Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականը նաև ասել է, որ վիճաբանությունից հետո Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանը և Զելենսկու խորհրդականները «իրականում... 01.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-01T22:36+0400
2025-03-01T22:36+0400
2025-03-03T09:56+0400
ամն
դոնալդ թրամփ
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/01/86304964_0:0:1600:901_1920x0_80_0_0_31b6f8cbece8aea01e44393d8b714a8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը միաձայն խորհուրդ է տվել նրան դադարեցնել բանակցությունները Վլադիմիր Զելենսկու հետ փետրվարի 28-ին տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը։Ուոլցը հավելել է, որ օգտակար հանածոների վերաբերյալ արդյունավետ բանակցություններն ու գործարքի կնքումը կարող են «դրական պահ դառնալ Ուկրաինայի համար»: «Սակայն դրա փոխարեն պարզ է դարձել, և կարծում եմ, որ հենց դա է այնքան տխրեցրել և, անկեղծ ասած, զայրացրել նախագահին, որ Զելենսկին հստակ չի հասկացրել, որ ցանկանում է դադարեցնել մարտերը», - նշել է նա։Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականը նաև ասել է, որ վիճաբանությունից հետո Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանը և Զելենսկու խորհրդականները «իրականում արցունքոտ աչքերով» խնդրել են շարունակել բանակցությունները, բայց Զելենսկին շարունակել է վիճել, քանի որ նա արդեն սովոր է Վաշինգտոնի անվերապահ աջակցությանը: Բայդենի նախկին օգնականը բացահայտել է, թե ինչ է պատրաստում ԵՄ-ն Զելենսկու համարԹրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում, այն վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/01/86304964_145:0:1568:1067_1920x0_80_0_0_31b68e5a4cbbe50c0a61a0750f3c68f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, վեճ
ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, վեճ
Թրամփի թիմը հանդես է եկել Զելենսկու հետ բանակցությունները դադարեցնելու օգտին
22:36 01.03.2025 (Թարմացված է: 09:56 03.03.2025) Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականը նաև ասել է, որ վիճաբանությունից հետո Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանը և Զելենսկու խորհրդականները «իրականում արցունքոտ աչքերով» խնդրել են շարունակել բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը միաձայն խորհուրդ է տվել նրան դադարեցնել բանակցությունները Վլադիմիր Զելենսկու հետ փետրվարի 28-ին տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը։
«Մենք խորհրդակցություն ենք անցկացրել այդ վեճից հետո, երբ մամուլին խնդրել են հեռանալ, և մենք փաստացի միաձայն նախագահին խորհուրդ ենք տվել, որ Օվալաձև աշխատասենյակում նման վիրավորանքից հետո մենք պարզապես չենք տեսնում, թե ինչպես կարելի է առաջ շարժվել, և ցանկացած հետագա փոխգործակցություն հետքայլ կլինի», - ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում:
Ուոլցը հավելել է, որ օգտակար հանածոների վերաբերյալ արդյունավետ բանակցություններն ու գործարքի կնքումը կարող են «դրական պահ դառնալ Ուկրաինայի համար»: «Սակայն դրա փոխարեն պարզ է դարձել, և կարծում եմ, որ հենց դա է այնքան տխրեցրել և, անկեղծ ասած, զայրացրել նախագահին, որ Զելենսկին հստակ չի հասկացրել, որ ցանկանում է դադարեցնել մարտերը», - նշել է նա։
Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականը նաև ասել է, որ վիճաբանությունից հետո Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանը և Զելենսկու խորհրդականները «իրականում արցունքոտ աչքերով» խնդրել են շարունակել բանակցությունները, բայց Զելենսկին շարունակել է վիճել, քանի որ նա արդեն սովոր է Վաշինգտոնի անվերապահ աջակցությանը:
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում, այն վերաճել է
լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։