https://arm.sputniknews.ru/20250301/menq-gitenq-vor-duq-skhal-eq-vensi-ev-zelensku-zrujci-zhamanak-hajhvojanq-e-hnchel-86284397.html
«Մենք գիտենք, որ դուք սխալ եք». Վենսի և Զելենսկու զրույցի ժամանակ հայհոյանք է հնչել
«Մենք գիտենք, որ դուք սխալ եք». Վենսի և Զելենսկու զրույցի ժամանակ հայհոյանք է հնչել
Sputnik Արմենիա
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Ուկրաինան մարդկանց պակաս ունի և պետք է վերջ տալ պատերազմին, ինչին հետևել է Զելենսկու կոպիտ պատասխանը։ 01.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-01T00:02+0400
2025-03-01T00:02+0400
2025-03-01T00:06+0400
ամն
դոնալդ թրամփ
ջեյմս դեյվիդ վենս
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86282843_0:54:1024:630_1920x0_80_0_0_e8f7f9a8ab298f1451840bf3b23823e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Ուկրաինայի նախագահին մեղադրել է անշնորհակալ լինելու և ամերիկյան վարչակազմի դեմ ագրեսիվ կեցվածքի համար։ Դրան ի պատասխան Վլադիմիր Զելենսկին հայհոյել է։Լրագրողների ներկայությամբ անցկացվող զրույցի ընթացքում Վենսը մասնավորապես մեղադրել է Զելենսկուն, որ նա նախընտրական քարոզարշավի ընթացքում Փենսիլվանիայում քարոզչություն է իրականացրել Թրամփի հակառակորդի համար:«Երախտագիտության մի քանի խոսք ասեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և այն նախագահին, որը փորձում է փրկել ձեր երկիրը», - ասել է Վենսը:Նա նաև Ուկրաինայի նախագահին կոչ է արել տարաձայնությունները հարթել օրինական ճանապարհով և չփորձել հարցերը լուծել ամերիկյան ԶԼՄ-ների միջոցով, այն դեպքում, երբ ինքը սխալ է։«Մենք գիտենք, որ դուք սխալ եք»,- ասել է Վենսը:Վենսը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար պետք է խոսել երկու կողմերի, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին չի կարելի վստահել, և նրա հետ ընդհանրապես ոչինչ չի կարելի պայմանավորվել։Ամերիկացի փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի ճակատում, բավարար մարդիկ չկան, և պետք է ավարտել պատերազմը։ Զելենսկին բավականին կոպիտ պատասխանել է, որ Վենսն Ուկրաինայում չի եղել, ուստի չի կարող իմանալ, թե ինչն է պակասում, ինչը՝ ոչ։«Ես իրականում տեսել եմ առցանց և տեսել եմ, որ մարդիկ գալիս են ձեզ մոտ քարոզչական շրջագայությունների։ Համաձայն չե՞ք, որ զորակոչի հետ կապված խնդիրներ ունեք: Դուք եկել եք ԱՄՆ–ի Օվալաձև գրասենյակ և հարձակվում եք վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»,- հայտարարել է Վենսը։Լրագրողները լսել են, որ այդ պահին Զելենսկին քթի տակ հայհոյել է։Վենսի հետ լեզվակռվից հետո բարձր տոնով շարունակվող խոսակցությանը միջամտել է Թրամփը։Հիշեցնենք` Թրամփի և Զելենսկու շփումն այսօր շատ թեժ է անցել։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Զելենսկին նախատեսվածից շուտ լքել Է Սպիտակ տունը, իսկ առաջնորդների համատեղ ասուլիսը չեղարկվել է։Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ–ի միջնորդությամբ: Նա Ուկրաինայի նախագահի պահվածքն անհարգալից է անվանել՝ նշելով, որ Զելենսկին կարող է Սպիտակ տուն վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86282843_57:0:968:683_1920x0_80_0_0_d6e590682a45e8507991c51e0032630b.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, ջեյմս դեյվիդ վենս, վլադիմիր զելենսկի
ամն, դոնալդ թրամփ, ջեյմս դեյվիդ վենս, վլադիմիր զելենսկի
«Մենք գիտենք, որ դուք սխալ եք». Վենսի և Զելենսկու զրույցի ժամանակ հայհոյանք է հնչել
00:02 01.03.2025 (Թարմացված է: 00:06 01.03.2025) ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Ուկրաինան մարդկանց պակաս ունի և պետք է վերջ տալ պատերազմին, ինչին հետևել է Զելենսկու կոպիտ պատասխանը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Ուկրաինայի նախագահին մեղադրել է անշնորհակալ լինելու և ամերիկյան վարչակազմի դեմ ագրեսիվ կեցվածքի համար։ Դրան ի պատասխան Վլադիմիր Զելենսկին հայհոյել է։
Լրագրողների ներկայությամբ անցկացվող զրույցի ընթացքում Վենսը մասնավորապես մեղադրել է Զելենսկուն, որ նա նախընտրական քարոզարշավի ընթացքում Փենսիլվանիայում քարոզչություն է իրականացրել Թրամփի հակառակորդի համար:
«Երախտագիտության մի քանի խոսք ասեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և այն նախագահին, որը փորձում է փրկել ձեր երկիրը», - ասել է Վենսը:
Նա նաև Ուկրաինայի նախագահին կոչ է արել տարաձայնությունները հարթել օրինական ճանապարհով և չփորձել հարցերը լուծել ամերիկյան ԶԼՄ-ների միջոցով, այն դեպքում, երբ ինքը սխալ է։
«Մենք գիտենք, որ դուք սխալ եք»,- ասել է Վենսը:
Վենսը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար պետք է խոսել երկու կողմերի, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին չի կարելի վստահել, և նրա հետ ընդհանրապես ոչինչ չի կարելի պայմանավորվել։
Ամերիկացի փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի ճակատում, բավարար մարդիկ չկան, և պետք է ավարտել պատերազմը։ Զելենսկին բավականին կոպիտ պատասխանել է, որ Վենսն Ուկրաինայում չի եղել, ուստի չի կարող իմանալ, թե ինչն է պակասում, ինչը՝ ոչ։
«Ես իրականում տեսել եմ առցանց և տեսել եմ, որ մարդիկ գալիս են ձեզ մոտ քարոզչական շրջագայությունների։ Համաձայն չե՞ք, որ զորակոչի հետ կապված խնդիրներ ունեք: Դուք եկել եք ԱՄՆ–ի Օվալաձև գրասենյակ և հարձակվում եք վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»,- հայտարարել է Վենսը։
Լրագրողները լսել են, որ այդ պահին Զելենսկին քթի տակ հայհոյել է։
Վենսի հետ լեզվակռվից հետո բարձր տոնով շարունակվող խոսակցությանը միջամտել է Թրամփը։
Հիշեցնենք`
Թրամփի և Զելենսկու շփումն այսօր շատ թեժ է անցել։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Զելենսկին նախատեսվածից շուտ
լքել Է Սպիտակ տունը, իսկ առաջնորդների համատեղ ասուլիսը չեղարկվել է։
Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ–ի միջնորդությամբ: Նա Ուկրաինայի նախագահի պահվածքն անհարգալից է անվանել՝ նշելով, որ Զելենսկին կարող է Սպիտակ տուն վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության։