00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպային անվտանգության պատմական թեստ է սպասվում. Չեխիայի վարչապետ

© Getty Images / Pier Marco TaccaՊետր Ֆիալա
Պետր Ֆիալա - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2025
Բաժանորդագրվել
Ավելի քան տասը եվրոպացի առաջնորդներ վաղը Լոնդոնում կհավաքվեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերով՝ քննարկելու անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպայի երկրները կարող են առաջարկել Ուկրաինային:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Եվրոպային պատմական մեծ փորձություն է սպասվում, նա ինքը պետք է հոգ տանի իր անվտանգության և լավ ապագայի մասին, հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:
«Եվրոպան ինքը պետք է հոգ տանի իր անվտանգության և լավ ապագայի մասին։ Ոչ ոք մեզ համար դա չի անի ... Մենք պետք է ավելացնենք ռազմական աջակցությունը Ուկրաինային», - գրել է Ֆիալան X ցանցում:
Չեխիայի վարչապետի խոսքով՝ եթե եվրոպացիները ցանկանում են կայուն և երկարաժամկետ խաղաղություն, ապա նրանք պետք է լավ զինվեն, ինչը հնարավոր չի լինի առանց պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի առնվազն 3%-ի հասցնելու:
«Ցանկացած ոք, ով հակառակն է պնդում, սպառնում է Չեխիայի ազգային անվտանգությանը։ Եվ երեկվանից հետո (Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո- խմբ.) դա ավելի ակտուալ է դարձել, քան երբևէ։ Մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե մենք բավականաչափ արագ ջանքեր չգործադրենք, ապա գործը լավ ավարտ չի ունենա: Հենց դրան էլ հավատարիմ կմնամ վաղը Լոնդոնում կայանալիք հանդիպմանը», - հավելել է Ֆիալան։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը՝ մարտի 2-ին, կանցկացնի Ուկրաինայի հարցով գագաթնաժողով, որին հրավիրել է Վլադիմիր Զելենսկուն (նա Վաշինգտոնից մեկնել է Լոնդոն) և ավելի քան 10 եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի ներկայացուցիչներին: Սթարմերն ու Մակրոնը մտադիր են դաշնակիցներին պատմել ԱՄՆ նախագահի հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին։ Սա հատկապես ճիշտ է Զելենսկու և Թրամփի միջև փետրվարի 28-ին Օվալաձև տանը տեղի ունեցած վիճաբանության ֆոնին։
Ընդ որում, Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն արդեն կոչ է արել Գերմանիայի խորհրդարանին անհապաղ հավանություն տալ Ուկրաինային լրացուցիչ 3 մլրդ դոլարի հատկացմանը:
«Մենք պետք է ևս մեկ անգամ և անհապաղ ընդլայնենք մեր աջակցությունը Ուկրաինային Գերմանիայի կողմից։ Ես կոչ եմ անում Բունդեսթագում ներկայացված բոլոր դեմոկրատական կուսակցություններին հավանություն տալ Ուկրաինայի համար 3 մլրդ եվրոյի հատկացմանը, որն ավելի վաղ արգելափակվել էր», - նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լարված հանդիպումից հետո:
Լրահոս
0