https://arm.sputniknews.ru/20250228/turqiaji-ev-arbejani-npatakn-e-vor-hhn-mets-hzvorutjamb-atvomakajan-chkaruci-pvordzaget-86248880.html
Թուրքիայի և Արբեջանի նպատակն է, որ ՀՀ–ն մեծ հզորությամբ ատոմակայան չկառուցի. փորձագետ
Թուրքիայի և Արբեջանի նպատակն է, որ ՀՀ–ն մեծ հզորությամբ ատոմակայան չկառուցի. փորձագետ
Sputnik Արմենիա
Վերլուծելով, Հայաստանի շուրջ ձևավորվող նոր իրողությունները, Արթուր Ավետիսյանը նշում է. խնդիրն այն չէ, որ մեր հարևանները ատոմակայաններ են կառուցում, այլ այն, թե... 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T22:25+0400
2025-02-28T22:25+0400
2025-02-28T22:26+0400
ատոմակայան
հայաստան
փորձագետ
էներգետիկա
ատոմային էներգետիկա
արևային էներգիա
էլեկտրաէներգիա
արթուր ավետիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/08/47/084731_0:0:1024:577_1920x0_80_0_0_26f11db37b2d46569f411f2c4eb1b814.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր նպատակը ոչ թե Մեծամորի ատոմակայանը փակելն է, այլ Հայաստանին մեծ հզորությամբ ատոմակայան կառուցել թույլ չտալը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգեիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։«Իհարկե, Մեծամորի ատոմակայանը փակելու նպատակն իրենք ունեցել են 90- ականների սկզբից և հիմա էլ պարբերաբար այդ ուղղությամբ աշխատում են։ Բայց, ըստ էության, բոլորի համար էլ պարզ է, որ ատոմակայանը հավերժ չէ, և այսպես թե այնպես մի օր՝ 2036-ին, լավագույն դեպքում` 2039թ–ին, իր ռեսուրսը սպառելու է»,– նշում է փորձագետը` մեկնաբանելով նոր ատոմակայանի կառուցման հարցում ՀՀ կառավարության` տարիներով շարունակվող ձգձգումը։Հատկանշական է, որ հակառակ ՀՀ իշխանությունների, տարածաշրջանի այլ երկրներ ձգտում են օր առաջ ապահովել իրենց էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը։ Ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ է վարում Իրանի տարածքում ևս մեկ ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» ժամանակ հայտնել էր կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։Միաժամանակ՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Թուրքիան է ակտիվացնում իր նախագծերը Ռուսաստանի հետ։ Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ սերտորեն համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտումՏարածաշրջանային այս ակտիվության ֆոնին Հայաստանը դեռ նույնիսկ վերջնականապես չի կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման հարցում։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան, ասել էր, որ գործադիրը շարունակում է ուսումնասիրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տարբեր երկրներից ստացված առաջարկները։Այդ հարցով զբաղվող պետական ընկերությունն էլ, որ դեռ անցած տարի էր ստեղծվել, մինչ այս պահը ընդամենը թղթի վրա է։ Ըստ նախարարի` այն ունի հաստիքացուցակ, բյուջե, բայց աշխատողներ դեռ չկան։Ստեղծված իրավիճակում փորձագետները չեն բացառում, որ Հայաստանը կարող է դուրս մնալ աշխարհաքաղաքական և հատկապես տարածաշրջանային զարգացումներից ու արդեն իսկ նախանշված էներգետիկ համագործակցության նախագծերից։Որոշ գնահատականներով էլ կառավարության ձգձգումները միտումնավոր են` Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական զիջումների համատեքստում։Վերլուծելով Հայաստանի շուրջ ձևավորվող նոր իրողությունները՝ Արթուր Ավետիսյանը նշում է. խնդիրն այն չէ, որ մեր հարևանները ատոմակայաններ են կառուցում, այլ այն, թե Հայաստանն առաջիկայում կունենա՞ այն պահանջարկը, որն ուներ ու դեռ ունի որպես էներգետիկ պետություն, որպես էլեկտրաէներգետիկական հաբ, ինչի մասին ժամանակին հայտարարվել էր նաև ԵԱՏՄ գագաթաժողովներից մեկում։«2010թ–ից տարվող ոչ ճիշտ կառավարման հետևանքով, որն իր գագաթնակետին հասավ 2021թ–ին, ՀՀ–ի էներգետիկ համակարգն արդեն ունի կարգավարման խնդիր, որի հետևանքով կարող են լինել դեպքեր, երբ մեր երկիրն ունենալով ավելցուկային էներգետիկ հզորություններ՝ կախված լինի հարևաններից»,– նշում է մասնագետը` պարզաբանելով, որ խնդիրը ՀՀ էներգետիկ համակարգի համաչափ ու հավասարակշռված դիվերսիֆիկացման մեջ է։ Նրա համոզմամբ` էլեկտրաէներգիայի արտադրության որևէ տեսակ չի կարող զարգանալ մյուսի հաշվին։ Օրինակ` արևային էներգիան չի կարող և չպիտի գրավի ատոմային էներգիայի տեղը և հակառակը։«Այսինքն` 1200 ՄգՎ ատոմակայանը ՀՀ–ում հիմնավորված կլինի միայն այն պարագայում, եթե մենք զուգահեռ ստեղծեու ենք արտահանմանն ուղղված էներգետիկ համակարգ։ Դրա համար պետք են ոչ միայն բանակցություններում փոխըմբռնումներ, այլև լուրջ փաստաթղթեր` ամենաբարձր մակարդակով, որպեսզի հետագայում` անկախ այս կամ այն քաղաքական վայրիվերումներից ու իշխանափոխություններից, այդ պայմանավորվածությունները մնան իրենց տեղում»,– արձանագրում է փորձագետն ու ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս Իրանի հետ առկա փաստաթղթային բազան համալրել էլ ավելի հիմնավոր փաստաթղթերով և զուգահեռ շարունակել աշխատանքները Վրաստանի ուղղությամբ։ Ի՞նչ կառուցել ու ի՞նչ նպատակով. փորձագետները` ՀՀ–ում նոր ատոմակայանի խնդրի մասինԱյդ դեպքում, ունենալով էլեկտրաէներգիայի արտահանման կայուն հիմք, Հայաստանը կարող է կառուցել մեծ հզորությամբ նոր ատոմային կայան։ Հակառակ դեպքում ստիպված կլինի բավարարվել փոքր հզորություններով։ Դրա համար ՀՀ իշխանությունը նախ պետք է հասկանա, թե որ ճանապարհով է գնալու երկիրը` ինդուստրիալիզացիայի՞, թե՞ դեինդուստրիալիզացիայի։«Եթե գնում ենք սպառողական, տուրիստական պետություն լինելու տրամաբանությամբ, ապա մեզ մեծ հզորությամբ ատոմակայան պետք չէ։ Բայց եթե գնում ենք արտադրական հզորությունների զարգացման ճանապարհով, եթե գնում ենք վերագտնելու մեր երբեմնի տեխնիկական ու տեխնոլոգիական դերակատարությունը տարածաշրջանում և ոչ միայն, այդ պարագայում մեզ անհրաժեշտ է ունենալ էներգատար տնտեսություն»,– արձանագրում է Ավետիսյանը։Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման երկարացված ժամկետը լրանում է 2026 թվականին։ «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացվող վերազինման շնորհիվ ատոմակայանի անվտանգ շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով` մինչև 2036թ–ն։ Այդ ընթացքում Հայաստանը պետք է ոչ միայն որոշում կայացնի, այլև անհրաժեշտության դեպքում հասցի նոր ատոմային կայան կամ ռեակտոր կառուցել` էներգետիկ ճգնաճամից խուսափելու ու տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/08/47/084731_0:0:1024:768_1920x0_80_0_0_080060e613b52c04a76e3ee8ed2b6500.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, հայաստան, փորձագետ, էներգետիկա, ատոմային էներգետիկա, արևային էներգիա, էլեկտրաէներգիա, արթուր ավետիսյան
ատոմակայան, հայաստան, փորձագետ, էներգետիկա, ատոմային էներգետիկա, արևային էներգիա, էլեկտրաէներգիա, արթուր ավետիսյան
Թուրքիայի և Արբեջանի նպատակն է, որ ՀՀ–ն մեծ հզորությամբ ատոմակայան չկառուցի. փորձագետ
22:25 28.02.2025 (Թարմացված է: 22:26 28.02.2025) Վերլուծելով, Հայաստանի շուրջ ձևավորվող նոր իրողությունները, Արթուր Ավետիսյանը նշում է. խնդիրն այն չէ, որ մեր հարևանները ատոմակայաններ են կառուցում, այլ այն, թե Հայաստանն առաջիկայում կունենա՞ այն պահանջարկը, որն ուներ ու դեռ ունի` որպես էներգետիկ երկիր։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր նպատակը ոչ թե Մեծամորի ատոմակայանը փակելն է, այլ Հայաստանին մեծ հզորությամբ ատոմակայան կառուցել թույլ չտալը.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգեիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։
«Իհարկե, Մեծամորի ատոմակայանը փակելու նպատակն իրենք ունեցել են 90- ականների սկզբից և հիմա էլ պարբերաբար այդ ուղղությամբ աշխատում են։ Բայց, ըստ էության, բոլորի համար էլ պարզ է, որ ատոմակայանը հավերժ չէ, և այսպես թե այնպես մի օր՝ 2036-ին, լավագույն դեպքում` 2039թ–ին, իր ռեսուրսը սպառելու է»,– նշում է փորձագետը` մեկնաբանելով նոր ատոմակայանի կառուցման հարցում ՀՀ կառավարության` տարիներով շարունակվող ձգձգումը։
Հատկանշական է, որ հակառակ ՀՀ իշխանությունների, տարածաշրջանի այլ երկրներ ձգտում են օր առաջ ապահովել իրենց էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը։ Ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան բանակցություններ է վարում Իրանի տարածքում ևս մեկ ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» ժամանակ
հայտնել էր կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Միաժամանակ՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Թուրքիան է ակտիվացնում իր նախագծերը Ռուսաստանի հետ։
Տարածաշրջանային այս ակտիվության ֆոնին Հայաստանը դեռ նույնիսկ վերջնականապես չի կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման հարցում։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան, ասել էր, որ գործադիրը շարունակում է ուսումնասիրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ տարբեր երկրներից ստացված առաջարկները։
Այդ հարցով զբաղվող պետական ընկերությունն էլ, որ դեռ անցած տարի էր ստեղծվել, մինչ այս պահը ընդամենը թղթի վրա է։ Ըստ նախարարի` այն ունի հաստիքացուցակ, բյուջե, բայց աշխատողներ դեռ չկան։
Ստեղծված իրավիճակում փորձագետները չեն բացառում, որ Հայաստանը կարող է դուրս մնալ աշխարհաքաղաքական և հատկապես տարածաշրջանային զարգացումներից ու արդեն իսկ նախանշված էներգետիկ համագործակցության նախագծերից։
Որոշ գնահատականներով էլ կառավարության ձգձգումները միտումնավոր են` Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական զիջումների համատեքստում։
Վերլուծելով Հայաստանի շուրջ ձևավորվող նոր իրողությունները՝ Արթուր Ավետիսյանը նշում է. խնդիրն այն չէ, որ մեր հարևանները ատոմակայաններ են կառուցում, այլ այն, թե Հայաստանն առաջիկայում կունենա՞ այն պահանջարկը, որն ուներ ու դեռ ունի որպես էներգետիկ պետություն, որպես էլեկտրաէներգետիկական հաբ, ինչի մասին ժամանակին հայտարարվել էր նաև ԵԱՏՄ գագաթաժողովներից մեկում։
«Սրա համար պետք էր իրականացնել ծրագրեր` էներգետիկական ծրագրերի զարգացումից մինչև էներգետիկ հզորությունների մոդեռնիզացիա և նոր հզորությունների կառուցում, ինչը արդեն ոչ մասնագետների համար էլ պարզ է, որ չի արվում»,– արձանագրում է Ավետիսյանը` կիսելով փորձագիտական շրջանակներում առկա մտավախությունը, թե այս ուղղությամբ չաշխատելու դեպքում Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանողից կարող է վերածվել ներկրողի` կորցնելով անգամ ինքնաբավ երկրի իր կարգավիճակը։
«2010թ–ից տարվող ոչ ճիշտ կառավարման հետևանքով, որն իր գագաթնակետին հասավ 2021թ–ին, ՀՀ–ի էներգետիկ համակարգն արդեն ունի կարգավարման խնդիր, որի հետևանքով կարող են լինել դեպքեր, երբ մեր երկիրն ունենալով ավելցուկային էներգետիկ հզորություններ՝ կախված լինի հարևաններից»,– նշում է մասնագետը` պարզաբանելով, որ խնդիրը ՀՀ էներգետիկ համակարգի համաչափ ու հավասարակշռված դիվերսիֆիկացման մեջ է։ Նրա համոզմամբ` էլեկտրաէներգիայի արտադրության որևէ տեսակ չի կարող զարգանալ մյուսի հաշվին։ Օրինակ` արևային էներգիան չի կարող և չպիտի գրավի ատոմային էներգիայի տեղը և հակառակը։
«Այսինքն` 1200 ՄգՎ ատոմակայանը ՀՀ–ում հիմնավորված կլինի միայն այն պարագայում, եթե մենք զուգահեռ ստեղծեու ենք արտահանմանն ուղղված էներգետիկ համակարգ։ Դրա համար պետք են ոչ միայն բանակցություններում փոխըմբռնումներ, այլև լուրջ փաստաթղթեր` ամենաբարձր մակարդակով, որպեսզի հետագայում` անկախ այս կամ այն քաղաքական վայրիվերումներից ու իշխանափոխություններից, այդ պայմանավորվածությունները մնան իրենց տեղում»,– արձանագրում է փորձագետն ու ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս Իրանի հետ առկա փաստաթղթային բազան համալրել էլ ավելի հիմնավոր փաստաթղթերով և զուգահեռ շարունակել աշխատանքները Վրաստանի ուղղությամբ։
Այդ դեպքում, ունենալով էլեկտրաէներգիայի արտահանման կայուն հիմք, Հայաստանը կարող է կառուցել մեծ հզորությամբ նոր ատոմային կայան։ Հակառակ դեպքում ստիպված կլինի բավարարվել փոքր հզորություններով։ Դրա համար ՀՀ իշխանությունը նախ պետք է հասկանա, թե որ ճանապարհով է գնալու երկիրը` ինդուստրիալիզացիայի՞, թե՞ դեինդուստրիալիզացիայի։
«Եթե գնում ենք սպառողական, տուրիստական պետություն լինելու տրամաբանությամբ, ապա մեզ մեծ հզորությամբ ատոմակայան պետք չէ։ Բայց եթե գնում ենք արտադրական հզորությունների զարգացման ճանապարհով, եթե գնում ենք վերագտնելու մեր երբեմնի տեխնիկական ու տեխնոլոգիական դերակատարությունը տարածաշրջանում և ոչ միայն, այդ պարագայում մեզ անհրաժեշտ է ունենալ էներգատար տնտեսություն»,– արձանագրում է Ավետիսյանը։
Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման երկարացված ժամկետը լրանում է 2026 թվականին։ «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացվող վերազինման շնորհիվ ատոմակայանի անվտանգ շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով` մինչև 2036թ–ն։ Այդ ընթացքում Հայաստանը պետք է ոչ միայն որոշում կայացնի, այլև անհրաժեշտության դեպքում հասցի նոր ատոմային կայան կամ ռեակտոր կառուցել` էներգետիկ ճգնաճամից խուսափելու ու տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար։