https://arm.sputniknews.ru/20250228/skandalajin-blvoger-vardan-ghukasjann-amnum-dzerbakalvats-e-hetq-86234218.html
Սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանն ԱՄՆ–ում ձերբակալված է. «Հետք»
Սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանն ԱՄՆ–ում ձերբակալված է. «Հետք»
Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T12:32+0400
2025-02-28T12:32+0400
2025-02-28T13:42+0400
վարդան ղուկասյան (դոգ)
ամն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66641793_24:141:1293:855_1920x0_80_0_0_c7805e59f16dce0418c591bbcf8dbe90.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր, սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը (Դոգ) ԱՄՆ–ում ձերբակալված է։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։Նշենք, որ փետրվարի 21-ին տեղեկություն տարածվեց, որ Ղուկասյանը, որը բնակվում է ԱՄՆ–ում, հոսպիտալացվել է։ Կայքերից մեկը գրել էր, թե նրա մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան, զարկերակային ճնշումն էլ բարձր է։ Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, թե արդեն 6 օր է Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է ու տեղեկությունը, թե նա հիվանդանոցում է, չի հաստատվում։ Կուսակցությունից կոչ էին արել տարբեր երկրների ԱՄՆ դեսպանատների դիմաց հավաքվել և բողոքի ցույցեր անել։«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում` Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (Henderson detention center):«ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց` ըստ նրանց անձնական տվյալների։ Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։ Վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների դեմ տարվող քաղաքականության շրջանակներում արդեն ձերբակալվել և արտաքսվել են հազարավոր միգրանտներ»,– գրել է կայքը։«Հետքը» գրում է, որ Վադան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր հայտարարություններով իր աջակցությունն է հայտնել նախագահ Թրամփի և Իլոն Մասկի որոշումներին։Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66641793_144:0:1344:900_1920x0_80_0_0_d98624b1b6b57998186fcaf3c7b74ede.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան (դոգ), ամն, ձերբակալություն
վարդան ղուկասյան (դոգ), ամն, ձերբակալություն
Սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանն ԱՄՆ–ում ձերբակալված է. «Հետք»
12:32 28.02.2025 (Թարմացված է: 13:42 28.02.2025) Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր, սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանը (Դոգ) ԱՄՆ–ում ձերբակալված է։ Տեղեկությունը հայտնում է «
Հետքը»։
Նշենք, որ փետրվարի 21-ին տեղեկություն տարածվեց, որ Ղուկասյանը, որը բնակվում է ԱՄՆ–ում, հոսպիտալացվել է։ Կայքերից մեկը գրել էր, թե նրա մոտ
սրտի հետ կապված լուրջ խնդիրներ կան, զարկերակային ճնշումն էլ բարձր է։ Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը
հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, թե արդեն 6 օր է Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է ու տեղեկությունը, թե նա հիվանդանոցում է, չի հաստատվում։ Կուսակցությունից կոչ էին արել տարբեր երկրների ԱՄՆ դեսպանատների դիմաց հավաքվել և բողոքի ցույցեր անել։
«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում` Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (Henderson detention center):
«ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց` ըստ նրանց անձնական տվյալների։ Հենց այս համակարգի միջոցով ենք գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։ Վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ում ապօրինի միգրանտների դեմ տարվող քաղաքականության շրջանակներում արդեն ձերբակալվել և արտաքսվել են հազարավոր միգրանտներ»,– գրել է կայքը։
«Հետքը» գրում է, որ Վադան Ղուկասյանը մի քանի անգամ տարբեր հայտարարություններով իր աջակցությունն է հայտնել նախագահ Թրամփի և Իլոն Մասկի որոշումներին։
Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։