00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետք է գործել այսօր, վաղն ուշ կլինի». քաղաքացիները հարգել են Սումգայիթի զոհերի հիշատակը

© SputnikԼարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Բաժանորդագրվել
Ակցիայի նպատակն է` հիշելով անցյալը` պայքարել հանուն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ու բարձրաձայնել ճշմարտությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում ադրբեջանական ջարդերի ժամանակ զոհված հայերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդում նշվեց հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի օրը, որն ուղեկցվեց նաև բողոքի ակցիայով` ի աջակցություն այսօր Բաքվում պահվող ռազմագերիների և պատանդների։
Նշենք, որ փետրվարի 28-ն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի և բռնագաղթված հայության իրավունքների պաշտպանության օրն է։
Ակցիայի նպատակն է` հիշելով անցյալը` պայքարել հանուն հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության՝ բարձրաձայնելով ճշմարտությունը։

1988-1992 թթ. Ադրբեջանում ցեղասպանված զոհերի հիշատակը հարգելու եկած քաղաքացիների ձեռքերում պաստառներ էին` «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ այսօր, վաղը կարող է շատ ուշ լինել», «Պետք է գործել այսօր, վաղն ուշ կլինի», «ՀՀ կառավարություն, ձեր լռությունը մեղսակցություն է, պաշտպանեք ձեր հայրենակիցներին» և այլն։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը մշտապես ամոթ է զգում հայ սումգայիթցիների, բաքվեցիների, գանձակցիների և բազմաթիվ այլ գյուղերի ու քաղաքների բնակիչների առաջ։ Նա ընդգծեց, որ մինչ օրս ադրբեջանական ցեղասպան գործողությունները շարունակվում են, ինչի հետևանքով զոհվում են հազարավոր հայրենակիցներ։
«Ամոթով ենք այդ մարդկանց առաջ, քանի որ մինչև հիմա նորանկախ Հայաստանի ո՛չ ԱԺ–ն, ո՛չ էլ կառավարությունը չեն ընդունել որևէ որոշում առ այն, որ սկսած 1988 թվականից ու մինչ օրս Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են ցեղասպանություն։ Այդ հանցագործությունն իրականացվել է ոչ միայն հայերի, այլև մարդկության դեմ։ Ես` որպես արցախյան արմատներ ունեցող, Բաքվում ծնված անձ, գիտեմ, թե ինչ նպատակներով է ղեկավարվել Սովետական Ադրբեջանը»,– նշեց Ալավերդյանը։
Զոհերի հիշատակի օրը նաև բողոքի ակցիա իրականացվեց` Բաքվում պահվող ռազմագերիներին և պատանդներին ազատ արձակելու կոչով ու բազմաթիվ գերիների նկարներով պաստառներով։
Լրահոս
0