https://arm.sputniknews.ru/20250228/kartses-tvonatsari-shurjy-erekhaner-pttven-inchpisin-klini-mvolvorakneri-shqerty-86256651.html
Կարծես տոնածառի շուրջը երեխաներ պտտվեն. ինչպիսի՞ն կլինի «մոլորակների շքերթը»
Կարծես տոնածառի շուրջը երեխաներ պտտվեն. ինչպիսի՞ն կլինի «մոլորակների շքերթը»
Sputnik Արմենիա
«Մոլորակների մեծ շքերթի» ժամանակ Երկիր մոլորակից հնարավոր կլինի տեսնել միայն 7–ը։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T17:52+0400
2025-02-28T17:52+0400
2025-02-28T17:53+0400
մոլորակ
երկիր մոլորակ
տիեզերք
https://cdn.am.sputniknews.ru/img/463/28/4632838_0:141:1500:985_1920x0_80_0_0_83cc8b9e5322a596dea3facd82c71759.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Մոլորակների մեծ շքերթը» այս տարի տեղի կունենա փետրվարի 28-ին և հնարավոր կլինի տեսնել մոտավորապես ժամը 18։00-ից սկսած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրեն, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանը նշեց, որ դա շատ դիտողական և հազվադեպ երևույթ է ու նման բան տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։Նշենք, որ փետրվարի 28-ին` մայրամուտից հետո, Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։ «Շքերթը» տեսանելի կլինի նաև փետրվարի 28–ին հաջորդող մի քանի օրվա ընթացքում։Նրա խոսքով` Յուպիտերը, Սատուրնը շատ դանդաղ են պտտվում և դրանք տևական ժամանակ նույն անկյան տակ կլինեն, իսկ Մերկուրին ու Վեներան բավականին արագ են տեղաշարժվում։ Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։ Անզեն աչքով քաղաքացիները չեն կարողանա տեսնել միայն Ուրանն ու Նեպտունը։Անդրադառնալով մեր հարցին, որ վերջին օրերին մարդկանց ինքնազգացողության վատթարացում է նկատվում, մասնավորապես, ճնշման տատանումներ և գլխացավեր են լինում, Հարությունյանն ընդգծեց` դա «մոլորակների մեծ շքերթի» հետ կապ չունի։ Վստահեցրեց` այս օրերին Արեգակն իր ամենաակտիվ փուլում է, ու անընդհատ դրա վրա պայթյուններ ու բռնկումներ են լինում։ Նա ընդգծեց նաև, որ մեծ քանակությամբ լիցքավորված մասնիկներ են դուրս շպրտվում, որոնք հասնում են Երկիր մոլորակ ու առաջացնում մագնիսական դաշտի խանգարում (մագնիսական փոթորիկներ)։Հավելենք, որ 7 մոլորակի հավասարեցումը, ըստ աստղագետների, շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի հաջորդ մեծ հավասարեցումը տեղի կունենա 2040 թվականին։ Արեգակի վրա պլազմայի նոր հզոր արտանետումը կարող է վնասել Երկրին. գիտնական
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/463/28/4632838_0:0:1500:1125_1920x0_80_0_0_0c05b28e72eacaf28fb00be71ed3f331.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլորակ, երկիր մոլորակ, տիեզերք
մոլորակ, երկիր մոլորակ, տիեզերք
Կարծես տոնածառի շուրջը երեխաներ պտտվեն. ինչպիսի՞ն կլինի «մոլորակների շքերթը»
17:52 28.02.2025 (Թարմացված է: 17:53 28.02.2025) «Մոլորակների մեծ շքերթի» ժամանակ Երկիր մոլորակից հնարավոր կլինի տեսնել միայն 7–ը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Մոլորակների մեծ շքերթը» այս տարի տեղի կունենա փետրվարի 28-ին և հնարավոր կլինի տեսնել մոտավորապես ժամը 18։00-ից սկսած։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրեն, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանը նշեց, որ դա շատ դիտողական և հազվադեպ երևույթ է ու նման բան տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։
Նշենք, որ փետրվարի 28-ին` մայրամուտից հետո, Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։ «Շքերթը» տեսանելի կլինի նաև փետրվարի 28–ին հաջորդող մի քանի օրվա ընթացքում։
«Պատկերացրեք, որ տոնածառի շուրջը երեխաները տարբեր արագություններով պտտվում են, կամ մոլորակները պտտվում են արեգակի շուրջը։ Նույնն էլ այս դեպքում է` խառը պտտվելու են, որովհետև յուրաքանչյուր մոլորակ իր ուրույն արագությամբ է շարժվում ու տարբեր հեռավորության վրա։ Օրինակ Մերկուրին պտտվում է 88 օրում, Վեներան` մոտ 250 օրում, Երկիրը` 365 օրում և այլն։ Այսպիսով, այն պահին, երբ բոլոր մոլորակները լինեն արեգակի մի հատվածում`«տոնածառի մի կողմում»` կկոչվի շքերթ»,– նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով` Յուպիտերը, Սատուրնը շատ դանդաղ են պտտվում և դրանք տևական ժամանակ նույն անկյան տակ կլինեն, իսկ Մերկուրին ու Վեներան բավականին արագ են տեղաշարժվում։ Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։ Անզեն աչքով քաղաքացիները չեն կարողանա տեսնել միայն Ուրանն ու Նեպտունը։
Անդրադառնալով մեր հարցին, որ վերջին օրերին մարդկանց ինքնազգացողության վատթարացում է նկատվում, մասնավորապես, ճնշման տատանումներ և գլխացավեր են լինում, Հարությունյանն ընդգծեց` դա «մոլորակների մեծ շքերթի» հետ կապ չունի։ Վստահեցրեց` այս օրերին Արեգակն իր ամենաակտիվ փուլում է, ու անընդհատ դրա վրա պայթյուններ ու բռնկումներ են լինում։ Նա ընդգծեց նաև, որ մեծ քանակությամբ լիցքավորված մասնիկներ են դուրս շպրտվում, որոնք հասնում են Երկիր մոլորակ ու առաջացնում մագնիսական դաշտի խանգարում (մագնիսական փոթորիկներ)։
Հավելենք, որ 7 մոլորակի հավասարեցումը, ըստ աստղագետների, շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի հաջորդ մեծ հավասարեցումը տեղի կունենա 2040 թվականին։