https://arm.sputniknews.ru/20250228/inchpes-araj-mghel-hajkakan-erazhshtakan-mshakujty-pvordzagetnery-khvosel-en-khndirneri-masin-86259405.html
Ինչպե՞ս առաջ մղել հայկական երաժշտական մշակույթը. փորձագետները խոսել են խնդիրների մասին
Ինչպե՞ս առաջ մղել հայկական երաժշտական մշակույթը. փորձագետները խոսել են խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Երաժշտության հայկական շուկան շատ առումներով զիջում է ռուսականին և եվրոպականին։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T17:56+0400
2025-02-28T17:56+0400
2025-02-28T17:59+0400
հայաստան
երաժշտություն
աշոտ հակոբյան
ռուբեն կոզին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86244772_0:83:1600:983_1920x0_80_0_0_e011ed246506bbd6396a8ae30e276cda.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայկական երաժշտական մշակույթը պետական աջակցության կարիք ունի, իսկ այն երաժիշտները, որոնք ճանաչման են հասել միջազգային ասպարեզում, դա կարողացել են անել բացառապես իրենց տաղանդի շնորհիվ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Վիեննայից ժամանած մեր հայրենակից, դասական երաժշտության ոլորտում պրոդյուսեր Աշոտ Հակոբյանը։Նա նշեց, որ հայկական երաժշտական շուկան զիջում է ռուսականին և եվրոպականին։ Աշխարհում բավական լավ են վաճառվում որակյալ երաժշտությամբ սկավառակները, որոնք Հայաստանում գրեթե չկան, պահանջարկ չլինելու պատճառով չկան նաև նվագարկիչներ։Հայաստանում չկա նաև գրագետ մենեջմենտ և պրոդյուսերություն, որոնք այդքան կարևոր են երաժշտի և համաշխարհային բեմահարթակներում նրա առաջխաղացման համար: Հայտնի է, որ պրոդյուսերները վերահսկում են արտադրանքի որակը, իսկ մենեջերները նպաստում են խթանմանը:Միաժամանակ Հայաստանում քիչ չեն տաղանդավոր երաժիշտները, որոնք դուրս են եկել միջազգային ասպարեզ, որովհետև նրանց նկատել են դրսում: Օրինակ՝ Լիպարիտ Ավետիսյանը, որն աշխատում է Լոնդոնի «Royal Opera House»-ում, Ջուլիանա Գրիգորյանը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի հետ երգում է Իտալիայի «Metropolitan Opera»-ում։«Իրավիճակը հանգեցրել է նրան, որ հայ երաժիշտները պարզապես երազում են, որ իրենց նկատեն և կարողանան մեկնել երկրից», - ասաց Հակոբյանը:Նա ընդգծեց, որ պետությունը նույնպես չի հետաքրքրվում երաժիշտներով և չունի նրանց աջակցելու ցանկություն: Այստեղ ամեն ինչ կատարվում է «self-made» մակարդակում. մարդն ինքն է նվագում անհասկանալի որակի երաժշտություն, ինքն էլ ձայնագրում, հրապարակում և տարածում։Ներկայացնելով իր ծրագրերը՝ Հակոբյանը նշեց, որ նախատեսում է ձայնասկավառակ ձայնագրել և համերգներով հանդես գալ դուդուկահար Արսեն Պետրոսյանի, «Ավետիս» քառյակի և ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ: Բացի այդ, ընդհանուր նախագծի վրա աշխատանքներ են տարվում մաեստրո Տիգրան Հեքեքյանի և «Little Singers of Armenia» մանկական երգչախմբի հետ:Երիտասարդ դաշնակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Ռուբեն Կոզինն իր հերթին նշեց, որ Հայաստանում քիչ չեն տաղանդավոր երաժիշտները:Կոզինը մի քանի համերգ կտա Հայաստանում` մարտի 25-ին նախատեսվում է նրա մենահամերգը Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում, իսկ մայիսի 15-ին նա մենահամերգով հանդես կգա Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86244772_90:0:1510:1065_1920x0_80_0_0_6b6b9a5c4c59f634e762c6cde2989a3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երաժշտություն, աշոտ հակոբյան, ռուբեն կոզին
հայաստան, երաժշտություն, աշոտ հակոբյան, ռուբեն կոզին
Ինչպե՞ս առաջ մղել հայկական երաժշտական մշակույթը. փորձագետները խոսել են խնդիրների մասին
17:56 28.02.2025 (Թարմացված է: 17:59 28.02.2025) Երաժշտության հայկական շուկան շատ առումներով զիջում է ռուսականին և եվրոպականին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայկական երաժշտական մշակույթը պետական աջակցության կարիք ունի, իսկ այն երաժիշտները, որոնք ճանաչման են հասել միջազգային ասպարեզում, դա կարողացել են անել բացառապես իրենց տաղանդի շնորհիվ:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Վիեննայից ժամանած մեր հայրենակից, դասական երաժշտության ոլորտում պրոդյուսեր Աշոտ Հակոբյանը։
Նա նշեց, որ հայկական երաժշտական շուկան զիջում է ռուսականին և եվրոպականին։ Աշխարհում բավական լավ են վաճառվում որակյալ երաժշտությամբ սկավառակները, որոնք Հայաստանում գրեթե չկան, պահանջարկ չլինելու պատճառով չկան նաև նվագարկիչներ։
Հայաստանում չկա նաև գրագետ մենեջմենտ և պրոդյուսերություն, որոնք այդքան կարևոր են երաժշտի և համաշխարհային բեմահարթակներում նրա առաջխաղացման համար: Հայտնի է, որ պրոդյուսերները վերահսկում են արտադրանքի որակը, իսկ մենեջերները նպաստում են խթանմանը:
Միաժամանակ Հայաստանում քիչ չեն տաղանդավոր երաժիշտները, որոնք դուրս են եկել միջազգային ասպարեզ, որովհետև նրանց նկատել են դրսում: Օրինակ՝ Լիպարիտ Ավետիսյանը, որն աշխատում է Լոնդոնի «Royal Opera House»-ում, Ջուլիանա Գրիգորյանը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի հետ երգում է Իտալիայի «Metropolitan Opera»-ում։
«Իրավիճակը հանգեցրել է նրան, որ հայ երաժիշտները պարզապես երազում են, որ իրենց նկատեն և կարողանան մեկնել երկրից», - ասաց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ պետությունը նույնպես չի հետաքրքրվում երաժիշտներով և չունի նրանց աջակցելու ցանկություն: Այստեղ ամեն ինչ կատարվում է «self-made» մակարդակում. մարդն ինքն է նվագում անհասկանալի որակի երաժշտություն, ինքն էլ ձայնագրում, հրապարակում և տարածում։
Ներկայացնելով իր ծրագրերը՝ Հակոբյանը նշեց, որ նախատեսում է ձայնասկավառակ ձայնագրել և համերգներով հանդես գալ դուդուկահար Արսեն Պետրոսյանի, «Ավետիս» քառյակի և ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ: Բացի այդ, ընդհանուր նախագծի վրա աշխատանքներ են տարվում մաեստրո Տիգրան Հեքեքյանի և «Little Singers of Armenia» մանկական երգչախմբի հետ:
Երիտասարդ դաշնակահար, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Ռուբեն Կոզինն իր հերթին նշեց, որ Հայաստանում քիչ չեն տաղանդավոր երաժիշտները:
«Մեր երկիրը փոքր է, բայց տաղանդավոր երաժիշտները շատ են։ Ունենք հրաշալի երեխաներ, Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտներ», - ասաց նա։
Կոզինը մի քանի համերգ կտա Հայաստանում` մարտի 25-ին նախատեսվում է նրա մենահամերգը Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում, իսկ մայիսի 15-ին նա մենահամերգով հանդես կգա Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում։