00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է արվում Լոռիում ցրտահարված 2,5 տարեկան երեխայի դեպքով. պարզաբանում

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՆորածին
Նորածին - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2025
Բաժանորդագրվել
Պարզվում է` փոքրիկի ընտանիքի մասին Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնը տեղյակ է 2022 թվականից։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 2.5 տարեկան երեխայի ցրտահարման դեպքը և՛ առողջապահության, և՛ սոցիալական հարցերի նախարարությունների ուշադրության կենտրոնում է։ Աողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեխան կարող է խնամակալ ընտանիք ունենալ։
Նշենք, որ փետրվարի 27-ին տեղեկություն տարածվեց, որ դեռ փետրվարի 21-ին Ստեփանավանի համայնքային ոստիկանը, սոցաշխատակիցը և տեղամասի մանկաբույժը տնային այց են իրականացրել ու պարզել, որ 59-ամյա Վաչագան Զ–ի և 33-ամյա Անի Կ–ի անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունը ընդհանրապես ջեռուցված չի եղել: Ծնողները հրաժարվել են բուժզննման նպատակով հիվանդանոց տեղափոխելուց, սակայն մանկաբույժի ուղեկցությամբ շտապօգնությունով փոքրիկին տարել են «Ստեփանավան» ԲԿ։ Երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»:
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսում ասաց, որ ինքը դեպքին ծանոթ է, ու այժմ երեխայի լավագույն շահից ելնելով`տարբեր քայլեր են ձեռնարկվում։
«Դեպքին ծանոթ եմ։ Շատ ուրախ եմ, որ արագ կազմակերպվել է երեխայի բուժօգնության տրամադրումը, մեր սոցիալական բլոկի պատասխանատուները ևս արագ արձագանքել են։ Մենք միասին աշխատում ենք երեխայի շահից ելնելով, իսկ հետագան էլ կկազմակերպվի»,– նշեց Ավանեսյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ ընտանիքի մասին Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնը տեղյակ է 2022 թվականից։ Այդ ժամանակ ընտանիքը հայտնվել է նաև մարզպետարանի և համայնքապետարանի ուշադրության կենտրոնում։
«Հիմնական աշխատանքը, որպես խնամակալության և հոգաբարձության մարմին, իրականացրել է համայքապետարանը, որի շրջանակում ՄՍԾ տարածքային կենտրոնը մշտապես համագործակցել է նրանց հետ․ պարբերաբար իրականացվել են տնայցեր, տեղում գործող ՀԿ-ների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Անի․ Կ-ին ընդգրկելու ծնողավարման և կենցաղավարման հմտությունների ձեռքբերման դասընթացներում»,– նշեցին նախարարությունից։
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։
Լրահոս
0