https://arm.sputniknews.ru/20250228/bvoghvoqi-cujcer-atenqum-vostikanutjunn-arcunqaber-gaz-e-kirarel-86253490.html
Բողոքի ցույցեր Աթենքում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Բողոքի ցույցեր Աթենքում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Sputnik Արմենիա
Ոստիկանական ավտոբուսները փակել են վարչապետի և նախագահի նստավայրեր տանող ճանապարհները։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T17:13+0400
2025-02-28T17:13+0400
2025-02-28T17:15+0400
հունաստան
բողոքի ակցիա
ոստիկան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86250469_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3ffbb0d207c5723eb987227676497c82.jpg.webp
Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում զանգվածային բողոքի ցույց է անցկացվում` նվիրված 57 մարդու կյանք խլած երկաթուղային վթարի երկրորդ տարելիցին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ցուցարարները հավաքվել են Պանեպիստիմիուի, Ակադեմիասի, Վասիլիսիս Սոֆիասի (Սոֆյա թագուհու) և Ամալյայի (Ամալյա թագուհու) հրապարակներում ու հարակից փողոցներում։Հայտնի է, որ մեկ մարդ տուժել է, ըստ տեղեկությունների` տուժողը ֆոտոլրագրող է։ Նրա գլուխը վիրակապվել է, դեմքին կան արյան հետքեր։Ավելի վաղ «Open» հեռուստաալիքը հայտնել էր, որ գլխանոցներով մի քանի մարդիկ փորձել են անկարգություններ կազմակերպել խորհրդարանի դիմաց գտնվող Սինտագմա հրապարակում, սակայն ցուցարարները վռնդել են նրանց։ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությունը Էկզարխիա շրջանում ձերբակալել է երկու անձանց, որոնց մոտ «Մոլոտովի կոկտեյլով» 17 շիշ է եղել:Ակցիայի մասնակիցներն արդարադատություն ու ողբերգության պատճառների լիարժեք հետաքննությունն են պահանջում։ Մասնակցիների շարքերում հատկապես շատ են երիտասարդները. աղետի հետևանքով մահացածների թվում եղել են շատ ուսանողներ, ուստի ուսանողական միություններն ակտիվ մասնակցում են ցույցերին: Կազմակերպիչներն ու որոշ քաղաքական գործիչներ պահանջել են, որ հանրահավաքներում կուսակցական խորհրդանշաններ չլինեն։Ողբերգության տարելիցին Հունաստանում համազգային գործադուլ է հայտարարվել։ Մահացածների հարազատների խնդրանքով հասարակական տրանսպորտի մի մասը չի մասնակցում գործադուլին, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հասնել հանրահավաքների անցկացման վայրեր: Գործում են մետրոն և տրամվայները։ Կազմակերպիչները հայտնել են, որ ակցիաներ տեղի կունենան Հունաստանի 223 և արտերկրի 82 քաղաքներում:Հիշեցնենք` 2023 թվականին Աթենք-Սալոնիկ արագընթաց ուղևորատար գնացքը Տեմպի քաղաքում բախվել էր բեռնատար գնացքի։ Վթարի հետևանքով մահացել էր 57 մարդ, մեծ մասը` կրթօջախ մեկնող ուսանողներ, 81 մարդ ստացել էր լուրջ, 99-ը՝ թեթև վնասվածքներ:Հասարակությունը պահանջում է պատասխանել ողբերգության պատճառների վերաբերյալ հարցերին, ցանկանում է իմանալ ճշմարտությունը, պատժել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել, որպեսզի տրանսպորտը դառնա անվտանգ: Մահացածների հարազատները կարծում են, որ իշխանությունը թաքցնում է փաստերն ու մեղավորներին։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Применение слезоточивого газа полицией в Афинах
Sputnik Արմենիա
Применение слезоточивого газа полицией в Афинах
2025-02-28T17:13+0400
true
PT0M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86250469_240:0:1680:1080_1920x0_80_0_0_b6f3795e7ae6f4a4140f7a7860eadb24.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, բողոքի ակցիա, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հունաստան, բողոքի ակցիա, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Բողոքի ցույցեր Աթենքում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
17:13 28.02.2025 (Թարմացված է: 17:15 28.02.2025) Ոստիկանական ավտոբուսները փակել են վարչապետի և նախագահի նստավայրեր տանող ճանապարհները։
Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում զանգվածային բողոքի ցույց է անցկացվում` նվիրված 57 մարդու կյանք խլած երկաթուղային վթարի երկրորդ տարելիցին։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, ցուցարարները հավաքվել են Պանեպիստիմիուի, Ակադեմիասի, Վասիլիսիս Սոֆիասի (Սոֆյա թագուհու) և Ամալյայի (Ամալյա թագուհու) հրապարակներում ու հարակից փողոցներում։
Ցույցերը ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Անհասկանալի է, թե որն է եղել հատուկ միջոցների կիրառման պատճառը, սակայն դրան նախորդել են լուսաձայնային նռնակների պայթյուններ։ Արցունքաբեր գազի կիրառումից հետո մի խումբ ցուցարարներ սկսել են շնչահեղձ լինել և հեռանալ տարածքից։ Ցուցարարների մի մասը, սակայն, մնացել է տեղում, նրանցից ոմանք տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Հայտնի է, որ մեկ մարդ տուժել է, ըստ տեղեկությունների` տուժողը ֆոտոլրագրող է։ Նրա գլուխը վիրակապվել է, դեմքին կան արյան հետքեր։
Ավելի վաղ «Open» հեռուստաալիքը հայտնել էր, որ գլխանոցներով մի քանի մարդիկ փորձել են անկարգություններ կազմակերպել խորհրդարանի դիմաց գտնվող Սինտագմա հրապարակում, սակայն ցուցարարները վռնդել են նրանց։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ոստիկանությունը Էկզարխիա շրջանում ձերբակալել է երկու անձանց, որոնց մոտ «Մոլոտովի կոկտեյլով» 17 շիշ է եղել:
Ակցիայի մասնակիցներն արդարադատություն ու ողբերգության պատճառների լիարժեք հետաքննությունն են պահանջում։ Մասնակցիների շարքերում հատկապես շատ են երիտասարդները. աղետի հետևանքով մահացածների թվում եղել են շատ ուսանողներ, ուստի ուսանողական միություններն ակտիվ մասնակցում են ցույցերին: Կազմակերպիչներն ու որոշ քաղաքական գործիչներ պահանջել են, որ հանրահավաքներում կուսակցական խորհրդանշաններ չլինեն։
Ողբերգության տարելիցին Հունաստանում համազգային գործադուլ է հայտարարվել։ Մահացածների հարազատների խնդրանքով հասարակական տրանսպորտի մի մասը չի մասնակցում գործադուլին, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հասնել հանրահավաքների անցկացման վայրեր: Գործում են մետրոն և տրամվայները։ Կազմակերպիչները հայտնել են, որ ակցիաներ տեղի կունենան Հունաստանի 223 և արտերկրի 82 քաղաքներում:
Հիշեցնենք` 2023 թվականին Աթենք-Սալոնիկ արագընթաց ուղևորատար գնացքը Տեմպի քաղաքում
բախվել էր բեռնատար գնացքի։ Վթարի հետևանքով մահացել էր 57 մարդ, մեծ մասը` կրթօջախ մեկնող ուսանողներ, 81 մարդ ստացել էր լուրջ, 99-ը՝ թեթև վնասվածքներ:
Հասարակությունը պահանջում է պատասխանել ողբերգության պատճառների վերաբերյալ հարցերին, ցանկանում է իմանալ ճշմարտությունը, պատժել մեղավորներին և միջոցներ ձեռնարկել, որպեսզի տրանսպորտը դառնա անվտանգ: Մահացածների հարազատները կարծում են, որ իշխանությունը թաքցնում է փաստերն ու մեղավորներին։