https://arm.sputniknews.ru/20250228/amn-despanatuny-voghjunel-e-hajastani-ev-lydian-i-mijev-dzerq-bervats-pajmanavvorvatsutjuny-86266208.html
ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի և «Lydian»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի և «Lydian»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը փետրվարի 27-ին որոշեց 150 մլն դոլար վարկային երաշխիք տրամադրել «Lydian»-ին։ 28.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-28T19:15+0400
2025-02-28T19:15+0400
2025-03-20T18:09+0400
հայաստան
ամն
ամուլսար
լիդիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284211_0:2:1600:902_1920x0_80_0_0_cd4ec968289708ea95dd94f5282c3ca4.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի իշխանությունների և «Lydian» ընկերության միջև Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ համաձայնությունը:Երեկ` փետրվարի 27-ին, ՀՀ կառավարությունը որոշեց «Լիդիան» ընկերությանը 150 մլն դոլարի երաշխիք տալ Ամուլսարի շահագործման համար։Նշվում է, որ Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այդ քաղաքականությանը, քանի որ երկու երկրները միասին աշխատում են ապագա բարգավաճման ուղղությամբ: Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, , սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1f/24284211_198:0:1402:903_1920x0_80_0_0_47d6ab20bd9e4ceae98828d51d6dfe25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, ամուլսար, լիդիան
հայաստան, ամն, ամուլսար, լիդիան
ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի և «Lydian»-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
19:15 28.02.2025 (Թարմացված է: 18:09 20.03.2025) ՀՀ կառավարությունը փետրվարի 27-ին որոշեց 150 մլն դոլար վարկային երաշխիք տրամադրել «Lydian»-ին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի իշխանությունների և «Lydian» ընկերության միջև Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ համաձայնությունը:
Երեկ` փետրվարի 27-ին, ՀՀ կառավարությունը որոշեց «Լիդիան» ընկերությանը 150 մլն դոլարի երաշխիք տալ Ամուլսարի շահագործման համար։
«Հիանալի նորություն է։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Ամուլսարում հանքարդյունահանման ծրագրի վերսկսման վերաբերյալ «Lydian»-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը՝ տնտեսության մեջ միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումներով, ինչը աշխատատեղեր կստեղծի և բարգավաճում կապահովի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այդ քաղաքականությանը, քանի որ երկու երկրները միասին աշխատում են ապագա բարգավաճման ուղղությամբ:
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է
Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին
եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը, , սակայն 2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան»
իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։