https://arm.sputniknews.ru/20250227/inch-volvortner-ktuzhen-hajastanturqia-sahmani-bacman-depqum-makarjany-riskeri-masin-86195631.html
Ի՞նչ ոլորտներ կտուժեն Հայաստան–Թուրքիա սահմանի բացման դեպքում. Մակարյանը` ռիսկերի մասին
Ի՞նչ ոլորտներ կտուժեն Հայաստան–Թուրքիա սահմանի բացման դեպքում. Մակարյանը` ռիսկերի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքն իրեն գնահատել ու սահմանը բացելուն համաձայնել տարբեր հարցեր... 27.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-27T12:10+0400
2025-02-27T12:10+0400
2025-02-27T14:02+0400
սահման
թուրքիա
հայաստան
գագիկ մակարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903411_0:151:1601:1051_1920x0_80_0_0_4ae19335f774f0e4d5ef7a32da57b5da.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ սահմանը կարճաժամկետ բացելը Հայաստանի համար գլոբալ առումով ռիսկային է, ու երկրում մի քանի ճյուղ էական կտուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր ռիսկերին։«Գլոբալ առումով սահմանի կարճաժամկետ բացելը Հայաստանի համար ռիսկային է, իսկ երկարաժամկետի դեպքում` դրանք կարող են նվազել, քանի որ հնարավոր է` նոր հանգամանքներ ի հայտ գան։ Թուրքիայի սահմանի բացման դեպքում ՀՀ–ում մի քանի ճյուղ էական կտուժի` շինարարական նյութերի արտադրությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, հյուրանոցային, անշարժ գույքի բիզնեսները»,– նշեց Մակարյանը։Ընդգծեց` Արևմուտքն ուրախ կլինի, եթե Հայաստան–Թուրքիա սահմանը բացվի, բայց նրանք ուզում են Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնել, իսկ ՀՀ–ն այդ հարցում պետք է ճիշտ կշռադատի և չշտապի։Գործատուների հանրապետական միության նախագահը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքն իրեն գնահատել ու սահմանը բացելուն համաձայնի այն ժամանակ, երբ համապատասխան երաշխիքներ ունենա։ՊԵԿ-ը թաքցնում է «Մարգարա» անցակետի սպասարկման ծախսերըԱնդրադառնալով Թուրքիայի հետ արտաքին առևտրին` փորձագետը շեշտեց, որ այն չնչին է. 2023 թվականին ներմուծվել է 336 մլն դոլարի ապրանք, արտահանվել է ընդամենը 6.4 մլն դոլար։ Ոչ պաշտոնական ցուցանիշները մի փոքր այլ են, երբ երրորդ երկրներով է ապրանք արտահանվում, այդ թիվը հասնում է 30 մլն դոլարի։ Փորձագետի կարծիքով` հայ–թուրքական սահմանը բացելու մի քանի իմաստ կա` տարածաշրջանում խաղաղություն ստեղծել, Թուրքիայի գործոնն օգտագործվել` Ադրբեջանի վրա ազդելու համար, ընդառաջ գնալ Արևմուտքի հորդորներին և տարանցիկ բեռների առումով հետաքրքրություն ստեղծել։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ․ ՊԵԿՄայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:Դեռ 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին հայտարարել էր, որ Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903411_0:0:1601:1200_1920x0_80_0_0_69dbc93808eacde1aaf8653616abb9ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահման, թուրքիա, հայաստան, գագիկ մակարյան
սահման, թուրքիա, հայաստան, գագիկ մակարյան
Ի՞նչ ոլորտներ կտուժեն Հայաստան–Թուրքիա սահմանի բացման դեպքում. Մակարյանը` ռիսկերի մասին
12:10 27.02.2025 (Թարմացված է: 14:02 27.02.2025) Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքն իրեն գնահատել ու սահմանը բացելուն համաձայնել տարբեր հարցեր կշռադատելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Թուրքիայի հետ սահմանը կարճաժամկետ բացելը Հայաստանի համար գլոբալ առումով ռիսկային է, ու երկրում մի քանի ճյուղ էական կտուժի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր ռիսկերին։
«Գլոբալ առումով սահմանի կարճաժամկետ բացելը Հայաստանի համար ռիսկային է, իսկ երկարաժամկետի դեպքում` դրանք կարող են նվազել, քանի որ հնարավոր է` նոր հանգամանքներ ի հայտ գան։ Թուրքիայի սահմանի բացման դեպքում ՀՀ–ում մի քանի ճյուղ էական կտուժի` շինարարական նյութերի արտադրությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, հյուրանոցային, անշարժ գույքի բիզնեսները»,– նշեց Մակարյանը։
Ընդգծեց` Արևմուտքն ուրախ կլինի, եթե Հայաստան–Թուրքիա սահմանը բացվի, բայց նրանք ուզում են Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնել, իսկ ՀՀ–ն այդ հարցում պետք է ճիշտ կշռադատի և չշտապի։
«Մի խնդիր էլ կա. Թուրքիան 1993 թվականին սահմանը միակողմանի փակել է Արցախի հակամարտության պատճառով, հիմա այդ հարցն օրակարգից հանված է։ Այդ դեպքում ինչո՞ւ է այն շարունակում փակ մնալ ու նախապայմաններ են առաջ քաշվում»,–ասաց նա։
Գործատուների հանրապետական միության նախագահը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքն իրեն գնահատել ու սահմանը բացելուն համաձայնի այն ժամանակ, երբ համապատասխան երաշխիքներ ունենա։
Անդրադառնալով Թուրքիայի հետ արտաքին առևտրին` փորձագետը շեշտեց, որ այն չնչին է. 2023 թվականին ներմուծվել է 336 մլն դոլարի ապրանք, արտահանվել է ընդամենը 6.4 մլն դոլար։
Ոչ պաշտոնական ցուցանիշները մի փոքր այլ են, երբ երրորդ երկրներով է ապրանք արտահանվում, այդ թիվը հասնում է 30 մլն դոլարի։
«Մեր էկոնոմիկան դեռ պատրաստ չէ էական արտահանման։ Երրորդ երկրներով Հայաստանից Թուրքիա արտահանվել է որոշակի պղինձ, մոլիբդեն, տպասալիկների համար տպագրական սարքեր, մի քիչ բանջարեղեն։ Թուրքիայից Հայաստան ամենաշատը ներմուծվել են մարքող միջոցներ, քիմիական նյութեր, պլաստմասսա, տեքստիլ, հագուստ, ոսկեղեն, շինարարական նյութեր և այլն։ Մենք, սրանից ելնելով, պետք է հաշվի առնենք, որ մի քանի ուղղությամբ Թուրքիան առաջին հնգյակի մեջ է` ցեմենտի արտադրություն, մեքենաշինություն, տեքստիլ, դեղագործություն և տուրիզմ»,– ասաց Մակարյանը։
Փորձագետի կարծիքով` հայ–թուրքական սահմանը բացելու մի քանի իմաստ կա` տարածաշրջանում խաղաղություն ստեղծել, Թուրքիայի գործոնն օգտագործվել` Ադրբեջանի վրա ազդելու համար, ընդառաջ գնալ Արևմուտքի հորդորներին և տարանցիկ բեռների առումով հետաքրքրություն ստեղծել։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ:
Դեռ 2023 թվականի դեկտեմբերին
ՀՀ արտգործնախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ռուստամ Բադասյանը օգոստոսի 1-ին
հայտարարել էր, որ Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։