00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուրադ Փափազյանը հայտնեց` Մակրոնի մոտ ինչ է ասել Փաշինյանը ՀՀ իր մուտքն արգելելու մասին

Բաժանորդագրվել
Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է 2022 թվականի հուլիսի 13-ին։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՅԴ Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանը հայտնել է, թե ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինչ պատճառաբանությամբ է պաշտոնական Երևանը արգելել իր մուտքը Հայաստան։
Փափազյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն այդ հարցը Փաշինյանին տվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ։
«2024 թվականի փետրվարի 21-ին, երբ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորության արարողությունն էր, դրանից հետո Մակրոնը մեզ ընթրիքի հրավիրեց։ Փաշինյանն էլ ցանկացավ, որ մենք հանդիպենք իրար հետ ու Մակրոնն էլ ուզեց, որ այդ պահին ես ինձ անհանգստացնող հարցերս ուղղեմ։ Փաշինյանին ուղիղ հարցրի, թե ինչու իմ մուտքն արգելեցին, ինքն էլ հայտնեց, թե 2021 թվականի հունիսի 1-ին իր դեմ ցույց եմ կազմակերպել։ Ես հերքեցի, որ նման բան է եղել, ինքն էլ պնդում էր։ Ես էլ ասացի, որ իմ ազատությունն է ու, եթե նույնիսկ արել եմ, իրավունք ունեմ Ֆրանսիայում կազմակերպել նման բաներ։ Ինձ արգելելը նշանակում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ»,– նշեց Փափազյանը։
Նա ընդգծեց, որ իր մուտքը Հայաստան արգելելուց հետո, երբ ՀՀ ԱԱԾ–ի դեմ հայց էր ներկայացրել և հաղթել էր, Փաշինյանն անձամբ իրեն հայտնել է, թե չի բողոքարկի դատարան որոշումը։
Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է 2022 թվականի հուլիսի 13-ին։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Այնուհետև, հոկտեմբերի 16-ին Փափազյանը հայց էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեմ։ Նա դատարան էր դիմել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից իր տվյալները հեռացնել պարտավորեցնելու պահանջով։ Ի վերջո, ՀՅԴ–ականն այդ դատը հաղթել էր։
Լրահոս
0