00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:24
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
18:17
42 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՅԴ–ն բարձրացնելու է արցախահայության հավաքական վերադարձի հարցը. Ռուստամյան

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2025
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` անհրաժեշտ է արցախահայությանը տրամադրել միջանկյալ կարգավիճակ` նրանց անվտանգ վերադարձի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը բարձրացնելու է արցախահայերի հավաքական վերադարձի հարցը Արցախ։ Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ վերադարձի համար կան բոլոր իրավական հիմքերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները։ Բայց հնարավոր չէ արցախահայերի վերադարձը պատկերացնել՝ հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը։
Բնակչության համար անհրաժեշտ են անվտանգության ամենալուրջ երաշխիքներ, և այդ երաշխիքների շրջանակը կարելի է ապահովել նաև միջազգային մակարդակով։
«Դրա համար առաջին քայլը պետք է լինի արցախահայությանը միջանկյալ կարգավիճակ տալը, որպեսզի նրանք չբախվեն այն սպառնալիքներին, որոնք այսօր կան»,–ասաց Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ պետք է Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրվի, հակառակ դեպքում արցախահայերի վերադարձն անհնար է։
«Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, մեզ անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք»,–ասաց նա։
Ռուստամյանն առանձնացրեց դիվանագիտության երեք մակարդակ՝ պաշտոնական, խորհրդարանական և ժողովրդական։ Այն, ինչ կարող է անել Դաշնակցությունը, տեղավորվում է ժողովրդական մակարդակով դիվանագիտության շրջանակներում։ Այդ աշխատանքն իրականացվում է այնքանով, որքանով դա անում է ընդդիմությունը, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։ Սակայն պաշտոնական Երևանը բոլորովին այլ ծրագիր է իրականացնում՝ լիովին սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը։
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարեր գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Լրահոս
0