https://arm.sputniknews.ru/20250226/hajastani-ev-rusastani-taterakan-gvortsichnery-hamategh-nakhagtser-ksteghtsen-86187368.html
Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչները համատեղ նախագծեր կստեղծեն
Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչները համատեղ նախագծեր կստեղծեն
Sputnik Արմենիա
Համագործակցության հուշագիրը կնպաստի երկու երկրներում թատերական արվեստի հետագա զարգացմանը։ 26.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-26T22:50+0400
2025-02-26T22:50+0400
2025-02-26T22:56+0400
հայաստան
ռուսաստան
թատրոն
մշակույթ
հակոբ ղազանչյան
վլադիմիր մաշկով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1a/86187028_0:0:1280:720_1920x0_80_0_0_e6127b84ecc6faf7886bf0984a906bfb.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի թատերական միությունները համատեղ նախագծեր կիրականացնեն. Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Վլադիմիր Մաշկովը և Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի թատերական գործիչների միությունը։Միությունները պայմանավորվել են բոլոր ջանքերը գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Համագործակցության հիմնական ուղղություններից կողմերն առանձնացրել են փորձի փոխանակումը, համատեղ միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, ցուցահանդեսների, համաժողովների, փառատոների և վարպետության դասերի կազմակերպումը, համատեղ ստեղծագործական նախագծերի ստեղծումը, երկու միությունների անդամների մասնագիտական աճին ուղղված աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի թատերական համայնքների կողմից ստեղծված նախագծերի առաջմղմանն ուղղված աջակցությունը։Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն էլ իր հերթին նշել է` Հայաստանում բոլոր մասնագետները կարծում են, որ ռուսական թատերական դպրոցը ամենահռչակավորն է աշխարհում։«Կարծում եմ՝ մենք հաջողակ սերունդ ենք, քանի որ տեսել ենք ռուս և հայ թատերական գործիչների բարեկամությունը։ Հիշում եմ, թե ինչպես էր Ղափլանյանը ընկերություն անում Ցարևի հետ, քանի անգամ են Երևան եկել Լավրովն ու Եֆրեմովը։ Եվ հիմա` այս դժվարին, բայց հետաքրքիր ժամանակաշրջանում, ես շատ ուրախ եմ, որ մենք ավելի մտերիմ կլինենք Ռուսաստանի թատերական միության հետ, համատեղ նախագծեր կստեղծենք և կայցելենք միմյանց»,– ասել է Ղազանչյանը։Հուշագրի ստորագրումը պետք է նպաստի երկու երկրներում թատերական արվեստի հետագա զարգացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1a/86187028_161:0:1121:720_1920x0_80_0_0_d27b2e41f7e3945d5c603aa8c69dcd04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, թատրոն, մշակույթ , հակոբ ղազանչյան, վլադիմիր մաշկով, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ռուսաստան, թատրոն, մշակույթ , հակոբ ղազանչյան, վլադիմիր մաշկով, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչները համատեղ նախագծեր կստեղծեն
22:50 26.02.2025 (Թարմացված է: 22:56 26.02.2025) Համագործակցության հուշագիրը կնպաստի երկու երկրներում թատերական արվեստի հետագա զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի թատերական միությունները համատեղ նախագծեր կիրականացնեն. Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Վլադիմիր Մաշկովը և Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է
Ռուսաստանի թատերական գործիչների միությունը։
Միությունները պայմանավորվել են բոլոր ջանքերը գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։ Համագործակցության հիմնական ուղղություններից կողմերն առանձնացրել են փորձի փոխանակումը, համատեղ միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, ցուցահանդեսների, համաժողովների, փառատոների և վարպետության դասերի կազմակերպումը, համատեղ ստեղծագործական նախագծերի ստեղծումը, երկու միությունների անդամների մասնագիտական աճին ուղղված աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի թատերական համայնքների կողմից ստեղծված նախագծերի առաջմղմանն ուղղված աջակցությունը։
«Շատ ուրախ եմ, որ դուք հանդես եք եկել Ռուսաստանի և Հայաստանի թատերական գործիչների միության միջև համաձայնագիր ստորագրելու առաջարկով։ Ես հասկանում եմ, որ այս միությունը երբեք չի քանդվել։ Սա մեր սերտ և անքակտելի կապի հզոր շարունակությունն է»,– ասել է Վլադիմիր Մաշկովը։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն էլ իր հերթին նշել է` Հայաստանում բոլոր մասնագետները կարծում են, որ ռուսական թատերական դպրոցը ամենահռչակավորն է աշխարհում։
«Կարծում եմ՝ մենք հաջողակ սերունդ ենք, քանի որ տեսել ենք ռուս և հայ թատերական գործիչների բարեկամությունը։ Հիշում եմ, թե ինչպես էր Ղափլանյանը ընկերություն անում Ցարևի հետ, քանի անգամ են Երևան եկել Լավրովն ու Եֆրեմովը։ Եվ հիմա` այս դժվարին, բայց հետաքրքիր ժամանակաշրջանում, ես շատ ուրախ եմ, որ մենք ավելի մտերիմ կլինենք Ռուսաստանի թատերական միության հետ, համատեղ նախագծեր կստեղծենք և կայցելենք միմյանց»,– ասել է Ղազանչյանը։
Հուշագրի ստորագրումը պետք է նպաստի երկու երկրներում թատերական արվեստի հետագա զարգացմանը։