https://arm.sputniknews.ru/20250226/baqvojany-piti-nervoghutjun-khndri-ghazarjanic-vtsharelvov-1-milivon-dram-pvokhhatucum-pastaban-86179462.html
Բաքոյանը պիտի ներողություն խնդրի Ղազարյանից՝ վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում․ փաստաբան
Բաքոյանը պիտի ներողություն խնդրի Ղազարյանից՝ վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում․ փաստաբան
Sputnik Արմենիա
Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ են թողել առաջին ատյանի դատարանի կայացված վճիռը։ 26.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-26T18:08+0400
2025-02-26T18:08+0400
2025-02-26T18:29+0400
էդգար ղազարյան
ռուստամ բաքոյան
դատ
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/2341/84/23418452_0:0:1600:900_1920x0_80_0_0_68a01399b1fd01a57e40463f7b754253.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պետք է ներողություն խնդրի հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից` վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում: Այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:«Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հասցեին: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,-գրել է նա:Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլի 4–ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ ներկայացվում էին ՄԻՊ թեկնածուները, ՔՊ–ական պատգամավորների և ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի միջև վեճ բռնկվեց։Հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արթուր Հովհաննիսյանը սպառնացել էր կտրել այն մարդու լեզուն, ով կհամարձակվի հայ ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ։«Լսի, այ տղա։ Նայի չմտնես մկան ծակը։ Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»,–այս խոսքերով էր Հովհաննիսյանը դիմել Ղազարյանին։ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան էլ դիմելով Ղազարյանին նրան անվանել էր «պարոն խեղկատակ»։«Դուք ուղեղ չունեք, որ ինչ–որ մեկին վիրավորեք։ Ձեզ ձեռ առնելու համար են բերել–ներկայացրել այստեղ»,–ասել էր Բաքոյանը։Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավորները լքել էին դահլիճը` ասելով, որ կվերադառնան, երբ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ Էդգար Ղազարյանն էլ նշել էր, որ իրեն հաջողվեց անել այն, ինչ ուզում էր ժողովուրդը` ԱԺ–ից վռնդել իշխանության ներկայացուցիչներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2341/84/23418452_170:0:1370:900_1920x0_80_0_0_d7db7a156cf529f2b197e74f5e9bdbc0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար ղազարյան, ռուստամ բաքոյան, դատ, փոխհատուցում
էդգար ղազարյան, ռուստամ բաքոյան, դատ, փոխհատուցում
Բաքոյանը պիտի ներողություն խնդրի Ղազարյանից՝ վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում․ փաստաբան
18:08 26.02.2025 (Թարմացված է: 18:29 26.02.2025) Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ են թողել առաջին ատյանի դատարանի կայացված վճիռը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պետք է ներողություն խնդրի հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից` վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում: Այս մասին գրել է փաստաբան
Վարազդատ Հարությունյանը:
«Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հասցեին: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,-գրել է նա:
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլի 4–ին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ ներկայացվում էին ՄԻՊ թեկնածուները, ՔՊ–ական պատգամավորների և ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի միջև վեճ բռնկվեց։
Ղազարյանն իր ելույթում նշել էր, որ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկում է տեղի ունենում, որը սկսվել է «2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։
Հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արթուր Հովհաննիսյանը սպառնացել էր կտրել այն մարդու լեզուն, ով կհամարձակվի հայ ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ։
«Լսի, այ տղա։ Նայի չմտնես մկան ծակը։ Լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»,–այս խոսքերով էր Հովհաննիսյանը դիմել Ղազարյանին։
ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան էլ դիմելով Ղազարյանին նրան անվանել էր «պարոն խեղկատակ»։
«Դուք ուղեղ չունեք, որ ինչ–որ մեկին վիրավորեք։ Ձեզ ձեռ առնելու համար են բերել–ներկայացրել այստեղ»,–ասել էր Բաքոյանը։
Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավորները լքել էին դահլիճը` ասելով, որ կվերադառնան, երբ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ Էդգար Ղազարյանն էլ նշել էր, որ իրեն հաջողվեց անել այն, ինչ ուզում էր ժողովուրդը` ԱԺ–ից վռնդել իշխանության ներկայացուցիչներին։