00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփը շատ շուտ կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ

© AP Photo / Brendan McDermidԿապիտոլիում
Կապիտոլիում - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2025
Բաժանորդագրվել
Նման հանդիպումների հնարավորության մասին հայտարարել է Թրամփը, սակայն ժամկետները դեռ որոշված ​​չեն։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը «Fox News» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ–ն հույս ունի, որ նախագահ Թրամփը շատ շուտ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Ակնկալում ենք, որ այդ հանդիպումները տեղի կունենան շատ շուտ, հատկապես Զելենսկու հետ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Լիվիթը նաև նշել է, որ Թրամփը ձգտում է Զելենսկու հետ օգտակար հանածոների շահագործման համաձայնագիր ստորագրել, որպեսզի վերադարձնի ամերիկացի հարկատուներին Կիևին օգնության համար ծախսված գումարները։
Ավելի վաղ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահը պատմել էր, որ ըստ էության ԱՄՆ նախագահի հետ չի քննարկել խաղաղությունն Ուկրաինայում։ Պետության ղեկավարի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին Թրամփին իր հույզերը ցուցադրելու առիթ է տալիս։
Լրահոս
0