https://arm.sputniknews.ru/20250225/sparazinutjunneri-verahskman-rezhimy-chkankhec-uzhi-kirarumy-mirzvojany-zhnevum-86146608.html
Սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկանխեց ուժի կիրառումը. Միրզոյանը` Ժնևում
Սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկանխեց ուժի կիրառումը. Միրզոյանը` Ժնևում
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում անդրադարձել է արհեստական բանականության կարողություններին` նշելով, որ ԱԲ–ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով... 25.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-25T19:46+0400
2025-02-25T19:46+0400
2025-02-25T19:57+0400
արարատ միրզոյան
զենք
ժնև
համաժողով
հայաստան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86144950_0:167:1600:1067_1920x0_80_0_0_ae344b38c5d954b63fe29ae1e2011089.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Ժնևում կայացած Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Հայաստանն այս համաժողովին մասնակցում է դիտորդ պետության կարգավիճակով։«Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման»,– հայյտարարել է նախարարը։Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ խոսել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրի մասինՆա ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։Նա հիշեցրել է, որ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։«Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ»,– հայտարարել է նախարարը։Արարատ Միրզոյանն ու Իրանի արտգործնախարարը հանդիպել են Ժնևում. ի՞նչ հարցեր են քննարկելՄիրզոյանը նաև ասել է, որ արհեստական բանականության կարողությունների կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների։Ամփոփելով իր խոսքը՝ նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։
ժնև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86144950_0:0:1424:1067_1920x0_80_0_0_04d63640ab927e2ca071335a71db6ddd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, զենք, ժնև, համաժողով, հայաստան, սպառազինություն
արարատ միրզոյան, զենք, ժնև, համաժողով, հայաստան, սպառազինություն
Սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկանխեց ուժի կիրառումը. Միրզոյանը` Ժնևում
19:46 25.02.2025 (Թարմացված է: 19:57 25.02.2025) ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում անդրադարձել է արհեստական բանականության կարողություններին` նշելով, որ ԱԲ–ի կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն դիտարկում է «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Ժնևում կայացած Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանն այս համաժողովին մասնակցում է դիտորդ պետության կարգավիճակով։
«Մենք հետևողականորեն պաշտպանում ենք սպառազինությունների վերահսկման համաձայնագրերի ամբողջական իրագործումը՝ զուգակցված այդ ռեժիմի առաջնորդող սկզբունքների անվերապահ պահպանմամբ՝ որպես կայուն խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր նախապայման»,– հայյտարարել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է եղել Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ռեժիմին։
«Արդյունավետ վերահսկողության և կիրարկման բացակայության պատճառով ռեժիմն ակամա թույլ է տվել չարամիտ մտադրություններ ունեցողներին թաքցնել իրենց ապօրինությունները: Արդյունքները հայտնի են՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմը չկարողացավ կանխել ուժի կիրառման կրկնությունը՝ խարխլելով կայունության հենց այն հիմքերը, որոնք այն կոչված էր պաշտպանելու»,– ընդգծել է Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ Հարավային Կովկասում թափանցիկության բարձրացման և վստահության ամրապնդման նպատակով Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ։
«Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ»,– հայտարարել է նախարարը։
Միրզոյանը նաև ասել է, որ արհեստական բանականության կարողությունների կիրարկումը ռազմական ոլորտում պետք է պատշաճ կերպով կարգավորվի՝ համաձայն առկա միջազգային իրավական գործիքների։
«Ռազմական նպատակով արհեստական բանականության կիրառումը պետք է լինի էթիկական, պատասխանատու և նպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը»,– ընդգծել է նա։
Ամփոփելով իր խոսքը՝ նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ շարունակելու բանակցված բազմակողմ լուծումների որոնումը, խթանելու երկխոսությունը և ամրապնդելու միջազգային համագործակցությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության։