https://arm.sputniknews.ru/20250225/merdzavanum-spanutjun-katarats-andzy-kalanavvorvel-e-86131011.html
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ 25.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-25T13:35+0400
2025-02-25T13:35+0400
2025-02-25T13:46+0400
հայաստան
մերձավան
սպանություն
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_0:160:3077:1890_1920x0_80_0_0_db85e64f74aa9864b2b7a4ac69846655.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված միջադեպի գործով ևս մեկ մարդ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 4-ի լույս 5–ի գիշերը կրակոցներ են հնչել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Փետրվարի 21-ին ՔԿ–ից հայտնեցին, որ զինված միջադեպի գործով 5 անձ է կալանավորված։Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։ Այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։
մերձավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_125cce8b66cc057cde8bf06a70254a4d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մերձավան, սպանություն, կալանք
հայաստան, մերձավան, սպանություն, կալանք
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է
13:35 25.02.2025 (Թարմացված է: 13:46 25.02.2025) Քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված միջադեպի գործով ևս մեկ մարդ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Կալանավորվել է սպանություն կատարած անձը»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 4-ի լույս 5–ի գիշերը կրակոցներ են հնչել Մերձավանի վարչական ղեկավար
Մհեր Ախտոյանի տան մոտ, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։ Փետրվարի 21-ին ՔԿ–ից հայտնեցին, որ
զինված միջադեպի գործով 5 անձ է կալանավորված։
Ըստ ԶԼՄ–ների` սպանվածը Ախտոյանի
հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։
Դեպքի առթիվ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։ Այս գործով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։