https://arm.sputniknews.ru/20250225/mak-i-tshnamakan-banadzevery-chen-npastum-ukrainaji-kargavvormany-amn-petdep-86118397.html
ՄԱԿ-ի թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի կարգավորմանը. ԱՄՆ Պետդեպ
ՄԱԿ-ի թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի կարգավորմանը. ԱՄՆ Պետդեպ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավելի վաղ հաստատեց հակառուսական տեքստը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող ուժ չունեն ի տարբերություն ՄԱԿ-ի... 25.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-25T10:18+0400
2025-02-25T10:18+0400
2025-02-25T10:18+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
ռուսաստան
ուկրաինա
ամն
բանաձև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_0:0:1600:901_1920x0_80_0_0_c100c8c5e74f049475714a893cd670cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կողմերից ցանկացածի նկատմամբ ՄԱԿ-ի «թշնամական» բանաձևերը չեն նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օտարերկրյա լրատվամիջոցներին։ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ արևմտյան բանաձևին դեմ քվեարկած երկրների թվում էին ԱՄՆ-ը, Հունգարիան և Իսրայելը։Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել էր հակառուսական տեքստը, որը պահանջում է Մոսկվայից «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն» դուրս բերել իր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից։ Այն նաև միակողմանի կոչ է պարունակում ՌԴ–ի նկատմամբ` դադարեցնելու ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ, բանաձևի նախագծում չեն դատապարտվում Կիևի ահաբեկչությունները ՌԴ–ի խաղաղ քաղաքացիների դեմ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունը Կուրսկի մարզում։ Բանաձևի տեքստում չի հիշատակվում նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։Բանաձևին կողմ է քվեարկել 93, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 65 երկիր։ Բանաձևը պատրաստել է Ուկրաինան՝ ավելի քան 50 երկրների համահեղինակությամբ։ Հատկանշական է, որ հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ փաստաթուղթը կորցրել է իր առանցքային համահեղինակին՝ ԱՄՆ-ին, որը մինչև Դոնալդ Թրամփի իշխանության գալը հետևողականորեն պաշտպանում էր հակառուսական բանաձևերը։ Զելենսկին իրեն փակուղի է մտցրել՝ արգելելով ՌԴ-ի հետ բանակցությունները․ ՊուտինՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը «հակառուսական թղթիկ» է անվանել։Իր հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին։ Բանաձևին կողմ է քվեարկել տասը երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը, ևս հինգը ձեռնպահ են մնացել։ Դեմ չի քվեարկել ոչ ոք։Բանաձևի հեղինակները «ցավ են հայտնում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության ընթացքում ողբերգական մարդկային կորուստների կապակցությամբ», հայտարարում, որ ՄԱԿ-ի հիմնական նպատակը «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է և վեճերի խաղաղ կարգավորումը», «համառորեն խնդրում» անհապաղ դադարեցնել հակամարտությունը և «հորդորում Ուկրաինայի և ՌԴ–ի միջև կայուն խաղաղություն հաստատել»։Միևնույն ժամանակ փաստաթուղթն ընդունվել էր իր սկզբնական տեսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակառուսական հռետորաբանությամբ փոփոխությունները մերժել էր։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84809914_78:0:1505:1070_1920x0_80_0_0_658f078591ca18e347c4589669aef344.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, ռուսաստան, ուկրաինա, ամն, բանաձև
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, ռուսաստան, ուկրաինա, ամն, բանաձև
ՄԱԿ-ի թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի կարգավորմանը. ԱՄՆ Պետդեպ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավելի վաղ հաստատեց հակառուսական տեքստը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող ուժ չունեն ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ կողմերից ցանկացածի նկատմամբ ՄԱԿ-ի «թշնամական» բանաձևերը չեն նպաստում ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օտարերկրյա լրատվամիջոցներին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի վերաբերյալ արևմտյան բանաձևին դեմ քվեարկած երկրների թվում էին ԱՄՆ-ը, Հունգարիան և Իսրայելը։
«Նախագահ Թրամփը ցանկանում է վերջ տալ այս պատերազմին... Մենք փորձում ենք այդ տղաներին բերել բանակցությունների սեղանի շուրջ։ Ցավոք, Ուկրաինան համաձայն չէ, նրանք ուզում էին իրենց բանաձևն առաջ տանել», - ասել է Ռուբիոն։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել էր
հակառուսական տեքստը, որը պահանջում է Մոսկվայից «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն» դուրս բերել իր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից։ Այն նաև միակողմանի կոչ է պարունակում ՌԴ–ի նկատմամբ` դադարեցնելու ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ, բանաձևի նախագծում չեն դատապարտվում Կիևի ահաբեկչությունները ՌԴ–ի խաղաղ քաղաքացիների դեմ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ներկայությունը Կուրսկի մարզում։ Բանաձևի տեքստում չի հիշատակվում նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
Բանաձևին կողմ է քվեարկել 93, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 65 երկիր։ Բանաձևը պատրաստել է Ուկրաինան՝ ավելի քան 50 երկրների համահեղինակությամբ։ Հատկանշական է, որ հատուկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ փաստաթուղթը կորցրել է իր առանցքային համահեղինակին՝ ԱՄՆ-ին, որը մինչև Դոնալդ Թրամփի իշխանության գալը հետևողականորեն պաշտպանում էր հակառուսական բանաձևերը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը «հակառուսական թղթիկ» է անվանել։
Իր հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևին։ Բանաձևին կողմ է քվեարկել տասը երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը, ևս հինգը ձեռնպահ են մնացել։ Դեմ չի քվեարկել ոչ ոք։
Բանաձևի հեղինակները «ցավ են հայտնում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության ընթացքում ողբերգական մարդկային կորուստների կապակցությամբ», հայտարարում, որ ՄԱԿ-ի հիմնական նպատակը «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է և վեճերի խաղաղ կարգավորումը», «համառորեն խնդրում» անհապաղ դադարեցնել հակամարտությունը և «հորդորում Ուկրաինայի և ՌԴ–ի միջև կայուն խաղաղություն հաստատել»։
Միևնույն ժամանակ փաստաթուղթն ընդունվել էր իր սկզբնական տեսքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակառուսական հռետորաբանությամբ փոփոխությունները մերժել էր։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ի տարբերություն Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, իրավաբանորեն պարտավորեցնող ուժ ունեն։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։