00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Հայկ Սահակյան
Վրաստանի երկրպագուները նաև հարվածներ են հասցրել Հայաստանի երկրպագուներին․ Հայկ Սահակյան
18:26
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկ Մամիջանյանը ԵԽ պատգամավորների մոտ խոսեց ՀՀ–ում ընդդիմության նկատմամբ բռնության մասին

© SputnikՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը մի շարք հարցեր բարձրացրեց ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽ պատգամավորների ներկայությամբ բարձրացրել է Հայաստանի քաղբանտարկյալների և ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման և խոշտանգման մասին հարցերը։
«Օդնոկլասնիկիի» ստատուսների ժողովածու էր․ Մամիջանյանը՝ Փաշինյանի գաղափարական ուղերձի մասին
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ժամանակ քաղբանտարկյալների, ինչպես նաև կալանավորումների աննախադեպ քանակի մասին հարցը Մամիջանյանն ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
«Իրապես, նախարարության համար մտահոգիչ է որպես խափանման միջոց ընտրված կալանքների քանակական աճը։ Այս առումով խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, բայց պետք է ասեմ, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի տրամաբանությունն այն է, որ այլընտրանքային խափանման միջոցներ նախատեսելով` կալանքները պետք է ավելի քիչ կիրառվեին։ Հենց այդ ժամանակ նախատեսեցինք տնային կալանքի հնարավորությունն ու վարչական հսկողությունը»,– նշեց Գալյանը։
Նրա խոսքով` պետք է որոշակի չափորոշիչներ և ուղեցույցներ մշակվեն կալանքների դեպքերը նվազեցնելու համար ու հարցը կոմունիկացվի դատարանների և իրավապահ մարմինների հետ։ Վստահեցրեց` այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։
Խոսելով երկրում քաղբանտարկյալներին առնչվող հարցից` ՀՀ արդարադատության նախարարն ընդգծեց` նրանք հետապնդվում են իրենց պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար և շեշտեց` այդ ամենը քաղաքական բնույթ չի կրում։ Միևնույն ժամանակ նկատեց, որ այսօր քրեական հետապնդման մեջ են ոչ միայն նախկին, այլև ներկա պաշտոնյաներ` նախարարներ, փոխնախարարներ։
ՀՀ–ի ժողովրդավար լինելու մասին ԵՄ պնդումն իրականությանը չի համապատասխանում. Քոչարյան
«Խնդիրն այն է, որ կոնկրետ անձինք չպետք է թիրախավորվեն, խնդիրն այն է, որ կոնկրետ երևույթներ թիրախավորվեն»,– ասաց Գալյանը։
Հայկ Մամիջանյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից էլ հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ներքին քննությունները, որոնք, ըստ նրա, չափից ավելի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:
Սարգսյանը պարզաբանեց, որ ծառայողական քննությունները նախաձեռնում է ՆԳՆ Ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը։ Այնուամենայնիվ, եթե գործով քրեական վարույթ է նախաձեռնվում, ապա կարգապահական վարույթը կասեցվում է։
Հայկ Մամիջանյանը նաև պարզաբանումներ խնդրեց ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով, ում դիմակավորված անձինք խոշտանգել են ոստիկանական մեքենայում:
Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցնում ՔՊ–ական պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց էր սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի էին ենթարկել, թքել երեսին, ու այդ ամենը տեղ էր ունեցել Երևանի քննչական վարչությունից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, երբ Վարդանյանի ձեռքերը շղթայված են եղել։ Հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն էր նշանակվել։
Արփինե Սարգսյանը շեշտեց, որ թե՛ հավաքների ազատության իրավունքի կոնտեքստում, թե՛ նաև Սամվել Վարդանյանի գործի մասով, ՔԿ–ում արդեն իսկ քրեական վարույթներ են նախաձեռնված, և ինքը չի հավակնի որևէ կերպ գնահատականներ տալ այդ դեպքերին։ Այդ հարցերի վերաբերյալ քննչական կոմիտեն պետք է պատասխաններ տա։
Լրահոս
0