https://arm.sputniknews.ru/20250225/hajastanum-2024-in-nvazel-e-cvoreni-berqatvutjunn-u-kati-artadrutjuny-86150381.html
Հայաստանում 2024-ին նվազել է ցորենի բերքատվությունն ու կաթի արտադրությունը
Հայաստանում 2024-ին նվազել է ցորենի բերքատվությունն ու կաթի արտադրությունը
Sputnik Արմենիա
Ցորենի բերքը նվազել է՝ հասնելով 2021-2022 թվականների ցուցանիշներին։ Կաթի արտադրությունը, ինչպես նաև անասունների գլխաքանակը, նվազում են։ 25.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-25T21:30+0400
2025-02-25T21:30+0400
2025-02-25T21:30+0400
հայաստան
ցորեն
բերք
անասուն
պարեն
https://cdn.am.sputniknews.ru/img/1509/66/15096662_0:151:3107:1898_1920x0_80_0_0_b4d7f0c1af3b79729d6709379bf2232e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայաստանում 2024 թվականին նվազել է ցորենի բերքը՝ 2023 թվականի 177,9 հազար տոննա ծավալից հասնելով 120,7 հազար տոննայի։ Այս մասին են վկայում պարենային անվտանգության մասով Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։Կրճատվել են նաև ցորենի ցանքատարածությունները՝ մոտ 71 հազար հեկտարից հասնելով 57 հազար հեկտարի։Հարկ է նշել, որ դատելով թվային ցուցանիշներից՝ 2023 թվականին ցորենի ծավալներն աճել են, իսկ 2024 թվականին նվազել են՝ հասնելով նախորդ տարիների մակարդակին (օրինակ՝ 2022 թվականին ցանքատարածությունները կազմել են մոտավորապես նույն 57 հազար հեկտարը, որիցհավաքվել է 140 հազար տոննայից մի փոքր պակաս բերք)։ Հայաստանն ապահովում է իր ցորենի պահանջարկի մոտ մեկ երրորդը։Երկրորդ տարին անընդմեջ կրճատվում է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը. 2022-ին այն կազմել է մոտ 560 հազար, 2023-ին՝ մոտ 502 հազար, 2024-ին՝ 492 հազարից մի փոքր պակաս։Դրա հետ մեկտեղ աճել է ընտանի թռչունների քանակը. 2023-ին այդ ցուցանիշը եղել է 4 միլիոն 186 հազար, 2024-ին՝ 4 միլիոն 426 հազար (թռչնի, ինչպես նաև անասունների վերաբերյալ տվյալները տրվում են տարվա սկզբին): Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի թռչնաֆաբրիկաների հզորությունները գերազանցում են տնային պահանջարկը, բայց միայն ձվի արտադրության մասով, ուստի, գերարտադրությունից խուսափելու համար, ժամանակ առ ժամանակ գլխաքանակը կրճատվում է, քանի որ արտահանման հնարավորություններ գրեթե չկան։ Թռչնի մսի դեպքում էլ հանրապետությունն ապահովվում է իր պահանջարկի մոտ մեկ երրորդը։Անասնագլխաքանակի նվազման մասին է վկայում նաև կաթի արտադրության անկումը. 2023-ի արտադրանքի ծավալը կազմել է 590 հազար տոննայից մի փոքր ավելի, իսկ 2024-ին՝ 575 հազար տոննայից մի փոքր պակաս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1509/66/15096662_187:0:2918:2048_1920x0_80_0_0_857d5ebd6177b402acead10a42596c2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ցորեն, բերք, անասուն, պարեն
հայաստան, ցորեն, բերք, անասուն, պարեն
Հայաստանում 2024-ին նվազել է ցորենի բերքատվությունն ու կաթի արտադրությունը
Ցորենի բերքը նվազել է՝ հասնելով 2021-2022 թվականների ցուցանիշներին։ Կաթի արտադրությունը, ինչպես նաև անասունների գլխաքանակը, նվազում են։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայաստանում 2024 թվականին նվազել է ցորենի բերքը՝ 2023 թվականի 177,9 հազար տոննա ծավալից հասնելով 120,7 հազար տոննայի։ Այս մասին են վկայում պարենային անվտանգության մասով Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։
Կրճատվել են նաև ցորենի ցանքատարածությունները՝ մոտ 71 հազար հեկտարից հասնելով 57 հազար հեկտարի։
Հարկ է նշել, որ դատելով թվային ցուցանիշներից՝ 2023 թվականին ցորենի ծավալներն աճել են, իսկ 2024 թվականին նվազել են՝ հասնելով նախորդ տարիների մակարդակին (օրինակ՝ 2022 թվականին ցանքատարածությունները կազմել են մոտավորապես նույն 57 հազար հեկտարը, որիցհավաքվել է 140 հազար տոննայից մի փոքր պակաս բերք)։ Հայաստանն ապահովում է իր ցորենի պահանջարկի մոտ մեկ երրորդը։
Խաղողի բերքը 213,4 հազար տոննայից կրճատվել է՝ դառնալով 196,3 հազար տոննա, իսկ խաղողի այգիների մակերեսը մնացել է մոտավորապես նույնը՝ մոտ 15,5 հազար հեկտարի չափով:
Երկրորդ տարին անընդմեջ կրճատվում է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը. 2022-ին այն կազմել է մոտ 560 հազար, 2023-ին՝ մոտ 502 հազար, 2024-ին՝ 492 հազարից մի փոքր պակաս։
Դրա հետ մեկտեղ աճել է ընտանի թռչունների քանակը. 2023-ին այդ ցուցանիշը եղել է 4 միլիոն 186 հազար, 2024-ին՝ 4 միլիոն 426 հազար (թռչնի, ինչպես նաև անասունների վերաբերյալ տվյալները տրվում են տարվա սկզբին): Պետք է հաշվի առնել, որ Հայաստանի թռչնաֆաբրիկաների հզորությունները գերազանցում են տնային պահանջարկը, բայց միայն ձվի արտադրության մասով, ուստի, գերարտադրությունից խուսափելու համար, ժամանակ առ ժամանակ գլխաքանակը կրճատվում է, քանի որ արտահանման հնարավորություններ գրեթե չկան։ Թռչնի մսի դեպքում էլ հանրապետությունն ապահովվում է իր պահանջարկի մոտ մեկ երրորդը։
Անասնագլխաքանակի նվազման մասին է վկայում նաև կաթի արտադրության անկումը. 2023-ի արտադրանքի ծավալը կազմել է 590 հազար տոննայից մի փոքր ավելի, իսկ 2024-ին՝ 575 հազար տոննայից մի փոքր պակաս։