https://arm.sputniknews.ru/20250225/adrbejany-hajastani-het-khvosum-e-amen-inchic-baci-chhamadzajnecvats-drujtneric-abrahamjan-86117685.html
Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ամեն ինչից, բացի չհամաձայնեցված դրույթներից. Աբրահամյան
Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ամեն ինչից, բացի չհամաձայնեցված դրույթներից. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Դրանք են` երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետկանչ: 25.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-25T09:58+0400
2025-02-25T09:58+0400
2025-02-25T10:01+0400
տիգրան աբրահամյան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55852952_0:0:1600:901_1920x0_80_0_0_c0eab74fba2e8607e64ad1063fc25355.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել, ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Դրանք են` երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետկանչ:«Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում»-, եզրափակել է գրառումը Աբրահամյանը:Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ 2024 թ. Ալիևը դեկտեմբերի 18-ին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին հարցազրույց էր տվել, որտեղ հաստատել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան–Ադրբեջան սահմանին 3–րդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը:Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար Իլհամ Ալիևի պայմաններին, բայց վերապահումներով։ Նա հայտնել է՝ Բաքվին առռաջարկել են, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։Անդրադառնալով միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, Փաշինյանը նշել է՝ երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է Հայաստանի համար:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55852952_148:0:1571:1067_1920x0_80_0_0_b71af2b259e4b8b2d2832ca97f82640c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բանակցություն
տիգրան աբրահամյան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բանակցություն
Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ամեն ինչից, բացի չհամաձայնեցված դրույթներից. Աբրահամյան
09:58 25.02.2025 (Թարմացված է: 10:01 25.02.2025) Դրանք են` երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետկանչ:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների գործընթացում խոսում է ամեն ինչից բացի բուն այն դրույթներից, որոնք բանակցությունների շրջանակներում չեն համաձայնեցվել,
ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Դրանք են` երկու երկրների սահմաններին երրորդ երկրների ներկայության բացակայությանը և միջազգային ատյաններից միմյանց դեմ դատական հայցերի հետկանչ:
«Չնայած սրան, Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձն ապահովել, գնալ ապառազմականացման և այլն: Համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի»,-նշված է գրառման մեջ:
«Պարտվողականությունն իր գլխում և էության մեջ կրող իշխանությունը հավերժ տապալված է ցանկացած երկրում»-, եզրափակել է գրառումը Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ 2024 թ. Ալիևը դեկտեմբերի 18-ին Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին
հարցազրույց էր տվել, որտեղ հաստատել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան–Ադրբեջան սահմանին 3–րդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը:
Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանը
հայտարարեց, որ դեմ չէ խաղաղության պայմանագրի կնքման համար Իլհամ Ալիևի պայմաններին, բայց վերապահումներով։ Նա հայտնել է՝ Բաքվին առռաջարկել են, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։
Անդրադառնալով միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը, Փաշինյանը նշել է՝ երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է Հայաստանի համար: