https://arm.sputniknews.ru/20250224/turqian-patrast-e-ukrainaji-harcvov-kazmakerpel-banakcutjunner-fidan-86091177.html
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել. Ֆիդան
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել. Ֆիդան
Sputnik Արմենիա
ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Անկարան Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցում է ակնկալում։ 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T13:45+0400
2025-02-24T13:45+0400
2025-02-24T13:53+0400
թուրքիա
ուկրաինա
հաքան ֆիդան
ռուսաստան
սերգեյ լավրով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86087271_0:0:1363:767_1920x0_80_0_0_dd945b10bfe0c122ba7af97a691641e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Այս մասին այսօր Անկարայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։«Մեր վերջնական նպատակը մեր երկու հարևանների միջև կայուն խաղաղության հասնելն է... Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ և բանակցություններ կազմակերպել մեր երկրում», – ասել է Ֆիդանը։Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ Անկարան Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցում է ակնկալում. ճգնաժամը կայուն լուծման կարիք ունի։Նա օգտակար է որակել Մոսկվայի հետ քննարկումները միջազգային բարդ իրավիճակի ֆոնին։Սերգեյ Լավրովն էլ ասել է` Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ 2022 թվականի ստամբուլյան պայմանավորվածությունների նախագիծը կարող է հիմք դառնալ ուկրաինական կարգավորման համար։Ուկրաինայում խաղաղության հասնելու գործարքին կարող ենք հասնել բավական արագ. Վիտկոֆ«Ինչ վերաբերում է Սթիվ Վիտկոֆի այն հայտարարությանը, որ 2022 թվականի ապրիլի ստամբուլյան պայմանավորվածությունների նախագիծը կարող է հիմք հանդիսանալ ուկրաինական կարգավորման համար, ես դա չեմ լսել: Սակայն կարող եմ հաստատել մի բան` նման հայտարարություն բազմիցս արել է Վլադիմիր Պուտինը` ՌԴ նախագահը` հիշեցնելով, որ Ստամբուլում մենք թերևս մեկ քայլ էինք հեռու ուկրաինացիների առաջարկած սկզբունքներով համաձայնագրի լիարժեք ստորագրումից, սակայն Բորիս Ջոնսոնը (Բրիտանիայի նախկին վարչապետ. խմբ.) արգելեց դա անել», – ասել է Լավրովը։Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի` Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ասել էր, որ Անկարան պատրաստ է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ կազմակերպել։Զելենսկին բղավել է ԱՄՆ ֆինանսների նախարարի վրա Կիևում կայացած հանդիպման ժամանակ. ԶԼՄ
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86087271_169:0:1192:767_1920x0_80_0_0_a1c5daf9b74f7f4e8fcff77382c0e13d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ուկրաինա, հաքան ֆիդան, ռուսաստան, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
թուրքիա, ուկրաինա, հաքան ֆիդան, ռուսաստան, սերգեյ լավրով, видео, տեսանյութ, տեսանյութեր
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել. Ֆիդան
13:45 24.02.2025 (Թարմացված է: 13:53 24.02.2025) ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Անկարան Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցում է ակնկալում։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Թուրքիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Այս մասին այսօր Անկարայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մեր վերջնական նպատակը մեր երկու հարևանների միջև կայուն խաղաղության հասնելն է... Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ և բանակցություններ կազմակերպել մեր երկրում», – ասել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ Անկարան Ուկրաինայում կրակի անհապաղ դադարեցում է ակնկալում. ճգնաժամը կայուն լուծման կարիք ունի։
Նա օգտակար է որակել Մոսկվայի հետ քննարկումները միջազգային բարդ իրավիճակի ֆոնին։
Սերգեյ Լավրովն էլ ասել է` Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ 2022 թվականի ստամբուլյան պայմանավորվածությունների նախագիծը կարող է հիմք դառնալ ուկրաինական կարգավորման համար։
«Ինչ վերաբերում է Սթիվ Վիտկոֆի այն հայտարարությանը, որ 2022 թվականի ապրիլի ստամբուլյան պայմանավորվածությունների նախագիծը կարող է հիմք հանդիսանալ ուկրաինական կարգավորման համար, ես դա չեմ լսել: Սակայն կարող եմ հաստատել մի բան` նման հայտարարություն բազմիցս արել է Վլադիմիր Պուտինը` ՌԴ նախագահը` հիշեցնելով, որ Ստամբուլում մենք թերևս մեկ քայլ էինք հեռու ուկրաինացիների առաջարկած սկզբունքներով համաձայնագրի լիարժեք ստորագրումից, սակայն Բորիս Ջոնսոնը (Բրիտանիայի նախկին վարչապետ. խմբ.) արգելեց դա անել», – ասել է Լավրովը։
Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի` Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ասել էր, որ Անկարան պատրաստ է ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ կազմակերպել։