https://arm.sputniknews.ru/20250224/razmakan-gvortsvoghutjunnery-kdadarecven-erb-banakcutjunnern-ardjunq-tan-lavrvov-86092798.html
Ռազմական գործողությունները կդադարեցվեն, երբ բանակցություններն արդյունք տան. Լավրով
Ռազմական գործողությունները կդադարեցվեն, երբ բանակցություններն արդյունք տան. Լավրով
Sputnik Արմենիա
Լավրովն ընդգծել է, որ պարզապես հակամարտության սառեցումն իրենց հարմար չի լինի, այդ տարբերակն արդեն փորձել են։ 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T13:54+0400
2025-02-24T13:54+0400
2025-02-24T13:54+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86088599_0:0:1281:720_1920x0_80_0_0_6070718b13b098a0e15096d9b6e43128.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորման բանակցություններն ամուր և կայուն արդյունք տան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով` կարևոր է հաշվի առնել նաև Ղրիմի, ՌԴ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչների կարծիքը, որոնք իրենց ընտրությունն են արել Ռուսաստանի հետ լինելու հետ կապված։ՌԴ նախարարը նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին առանձնանում է ԱՄՆ դիրքորոշումը. այն հետևողական է, չի հորդորում պարզապես հաշտվել, թողնել շփման գիծը, միայն հետո մտածել` ինչ անել, մենք միշտ ընդգծել ենք, որ նման տարբերակը մեզ չի բավարարի։ «Դա պրագմատիզմի նշան է»․ Լավրովը՝ ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ԱՄՆ-ի չմասնակցելու մասինՈւկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում պետք է լինի «երկաթբետոնե» պայմանավորվածություն այն մասին, որ Կիևը ՆԱՏՕ-ին չի անդամակցի, ասել է Լավրովը։ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի կունենան լիարժեք շփումներ դեսպանատների գծով, դրանք պետք է վերացնեն դիվանագիտական առաքելությունների աշխատանքին առնչվող խոչընդոտները։ Նախորդ շաբաթ դեսպանատների աշխատանքի վերաբերյալ երկու նախնական տեխնիկական շփում է տեղի ունեցել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86088599_145:0:1105:720_1920x0_80_0_0_43e7f7ae36bb95361fdbd61c3e711e92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
սերգեյ լավրով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
Ռազմական գործողությունները կդադարեցվեն, երբ բանակցություններն արդյունք տան. Լավրով
Լավրովն ընդգծել է, որ պարզապես հակամարտության սառեցումն իրենց հարմար չի լինի, այդ տարբերակն արդեն փորձել են։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը կդադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում միայն այն ժամանակ, երբ հակամարտության կարգավորման բանակցություններն ամուր և կայուն արդյունք տան։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Նախագահը հստակ ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի և թե՛ Եվրոպայի հետ, ցանկացած ներկայացուցիչներով, որոնք բարի կամքի ոգով կցանկանային օգնել խաղաղության հասնելուն։ Սակայն ռազմական գործողությունները կդադարեցնենք միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի ՌԴ–ին։ Բնականաբար, ներկա իրողությունները պետք է հաշվի առնվեն», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով` կարևոր է հաշվի առնել նաև Ղրիմի, ՌԴ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչների կարծիքը, որոնք իրենց ընտրությունն են արել Ռուսաստանի հետ լինելու հետ կապված։
ՌԴ նախարարը նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին առանձնանում է ԱՄՆ դիրքորոշումը. այն հետևողական է, չի հորդորում պարզապես հաշտվել, թողնել շփման գիծը, միայն հետո մտածել` ինչ անել, մենք միշտ ընդգծել ենք, որ նման տարբերակը մեզ չի բավարարի։
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում պետք է լինի «երկաթբետոնե» պայմանավորվածություն այն մասին, որ Կիևը ՆԱՏՕ-ին չի անդամակցի, ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի կունենան լիարժեք շփումներ դեսպանատների գծով, դրանք պետք է վերացնեն դիվանագիտական առաքելությունների աշխատանքին առնչվող խոչընդոտները։ Նախորդ շաբաթ դեսպանատների աշխատանքի վերաբերյալ երկու նախնական տեխնիկական շփում է տեղի ունեցել։