https://arm.sputniknews.ru/20250224/paniry-karagy-dzety-inchn-e-yst-qaghaqacineri-amenashaty-tankacel-hanrapetutjunum-86108123.html
«Պանիրը, կարագը, ձեթը...». ինչն է ըստ քաղաքացիների ամենաշատը թանկացել հանրապետությունում
«Պանիրը, կարագը, ձեթը...». ինչն է ըստ քաղաքացիների ամենաշատը թանկացել հանրապետությունում
Sputnik Արմենիա
Հայաստանում սննդամթերքի շուկայում թանկացումներն արձանագրված են նաև վիճակագրական կոմիտեի տվյալներով։ 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T20:40+0400
2025-02-24T20:40+0400
2025-02-24T22:29+0400
թանկացում
առողջ սնունդ
սնունդ
տեսանյութեր
տեսանյութ
հարցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86105374_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8ca8ddf0fc71a3d9486f36f6b6c17cb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ սննդամթերքի շուկայում վերջին 1–2 ամսում թանկացումներ են գրանցվել, ինչը քաղաքացիների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։Քաղաքացիները նշում են, որ երկրում առկա թանկացումների հետ մեկտեղ շարունակում են ցածր մնալ աշխատավարձերը և կենսաթոշակները։Մեկ ուրիշն էլ շեշտեց` հացի չափերն են փոքրացրել, բայց գինը բարձրացրել են, կոմունալներն են թանկացել ու ընդամենը 75 000 նվազգայույն աշխատավարձ ստացողը չի կարող ապրել այդ գումարով։Մարդկանց մի մասն էլ անհանգստանում են նաև փոքր խանութներ ունեցողների համար ու ընդգծում` պետությունը փոքր բիզնեսներին էլ է հարվածում, երբ չի կառավարում թանկացումները, բայց ավելացնում է հարկերը։Քաղաքացիներից ոմանք էլ կարծում են, որ պահանջարկ–առաջարկից էլ է գնագոյացումը կախված` տնտեսագիտության օրենքն է այդպիսին։Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի` 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 2025 թվականի հունվարին սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները 2.5%–ով թանկացել են։ Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ` ամենաշատը թանկացումներ գրանցվել են Գյումրիում` 4.5%, իսկ հաջորդը` Կապանն է` 3%, երրորդ տեղը զբաղեցնում են` Եղեգնաձորը, Հրազդանն ու Արտաշատը` 2.9%–ով։ Երևանում նույն ժամանակահատվածում սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 2.7%–ով։Սուրճը կրկնակի թանկացել է, և սա դեռ վերջը չէ. գործարարները` հայաստանյան գների մասինՕրինակ` 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 2025 թվականի հունվարին 2.1%–ով թանկացել է հացը, 11.4%–ով` կարագը, 16.8%–ով` ձիթապտղի յուղը, 1%–ով` մրգերը, իսկ 13.1%–ով` բանջարեղենը (կարտոֆիլը` 21.1%), 17.5%–ով` սուրճը, 5.2%–ով թեյը և այլն։ Կոմիտեի տվյալներով` էժանացել է ձուն` 6.2%–ով, պանիրն ու կաթնաշոռը` 4.6%–ով, շաքարը` 5.1%–ով, մակարոնեղենը` 4.5%–ով և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86105374_386:0:1826:1080_1920x0_80_0_0_9c410f97ad6e35ce1173c2b75a0eb9d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թանկացում, առողջ սնունդ, սնունդ, տեսանյութեր, տեսանյութ, видео, հարցում
թանկացում, առողջ սնունդ, սնունդ, տեսանյութեր, տեսանյութ, видео, հարցում
«Պանիրը, կարագը, ձեթը...». ինչն է ըստ քաղաքացիների ամենաշատը թանկացել հանրապետությունում
20:40 24.02.2025 (Թարմացված է: 22:29 24.02.2025) Հայաստանում սննդամթերքի շուկայում թանկացումներն արձանագրված են նաև վիճակագրական կոմիտեի տվյալներով։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ սննդամթերքի շուկայում վերջին 1–2 ամսում թանկացումներ են գրանցվել, ինչը քաղաքացիների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։
Քաղաքացիները նշում են, որ երկրում առկա թանկացումների հետ մեկտեղ շարունակում են ցածր մնալ աշխատավարձերը և կենսաթոշակները։
«Պանիրը, կարագը, ձեթը, կանթամթերքը, կոֆեն... ուղղակի խայտառակություն է։ Այս ղեկավարությունն ինչ է մտածում, ժողովուրդը հացի փող չունի, բայց ամեն ինչ թանկ է, օրեցօր էլ ավելի է թանկանում»,– նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ շեշտեց` հացի չափերն են փոքրացրել, բայց գինը բարձրացրել են, կոմունալներն են թանկացել ու ընդամենը 75 000 նվազգայույն աշխատավարձ ստացողը չի կարող ապրել այդ գումարով։
Մարդկանց մի մասն էլ անհանգստանում են նաև փոքր խանութներ ունեցողների համար ու ընդգծում` պետությունը փոքր բիզնեսներին էլ է հարվածում, երբ չի կառավարում թանկացումները, բայց ավելացնում է հարկերը։
Քաղաքացիներից ոմանք էլ կարծում են, որ պահանջարկ–առաջարկից էլ է գնագոյացումը կախված` տնտեսագիտության օրենքն է այդպիսին։
Նշենք, որ ըստ
վիճակագրական կոմիտեի` 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 2025 թվականի հունվարին սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները 2.5%–ով թանկացել են։ Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ` ամենաշատը թանկացումներ գրանցվել են Գյումրիում` 4.5%, իսկ հաջորդը` Կապանն է` 3%, երրորդ տեղը զբաղեցնում են` Եղեգնաձորը, Հրազդանն ու Արտաշատը` 2.9%–ով։ Երևանում նույն ժամանակահատվածում սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 2.7%–ով։
Օրինակ` 2024 թվականի դեկտեմբերի համեմատ 2025 թվականի հունվարին 2.1%–ով թանկացել է հացը, 11.4%–ով` կարագը, 16.8%–ով` ձիթապտղի յուղը, 1%–ով` մրգերը, իսկ 13.1%–ով` բանջարեղենը (կարտոֆիլը` 21.1%), 17.5%–ով` սուրճը, 5.2%–ով թեյը և այլն։ Կոմիտեի տվյալներով` էժանացել է ձուն` 6.2%–ով, պանիրն ու կաթնաշոռը` 4.6%–ով, շաքարը` 5.1%–ով, մակարոնեղենը` 4.5%–ով և այլն։