00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապի վիճակը փոքր-ինչ բարելավվել է, բժիշկների կանխատեսումը դեռ զգուշավոր է․ Վատիկան

© AP Photo / Andrew MedichiniՀռոմի պապ
Հռոմի պապ - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2025
Բաժանորդագրվել
Նշվում է, որ հայրապետը առավոտյան հաղորդություն է ստացել, իսկ ցերեկը վերսկսել է աշխատանքային գործունեությունը։ Երեկոյան նա զանգահարել է Գազայի հատվածի ծխական համայնք՝ աջակցություն հայտնելու։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է, սակայն բժիշկները պահպանում են զգուշավոր կանխատեսումը։ Այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Հռոմի պապի վիճակը կրիտիկական վիճակի համեմատի փոքր բարելավում է ցույց տալիս։ Այսօր ասթմատիկ շնչառական նոպաների ոչ մի դրվագ չի արձանագրվել. որոշ լաբորատոր հետազոտությունների արդյունքներ բարելավվել են»,-նշել են ծառայությունում:
Հռոմի պապի գիտակցությունը տեղն է, նրա առողջական վիճակի մասին կան զգուշավոր կանխատեսումներ
Նախօրեին մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հռոմի պապի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն շաբաթ օրվանից ի վեր շնչառական նոպաներ, որոնք լրացուցիչ թթվածնի կիրառում էին պահանջում, չեն եղել: Միաժամանակ նրա մոտ հայտնաբերվել է թեթև երիկամային անբավարարություն։ Պապի վիճակը ծայրահեղ ծանր էին անվանում։
Ներկայիս հաղորդագրության մեջ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երիկամների անբավարարության մեղմ աստիճանի մոնիտորինգը մտահոգության տեղիք չի տալիս:
«Թթվածնային թերապիան շարունակվում է՝ թթվածնի մի փոքր նվազեցված հոսքով և տոկոսով։ Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ բժիշկները դեռևս չեն փոխում կանխատեսումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պոնտիֆիկոսը առավոտյան հաղորդություն է ստացել, իսկ ցերեկը վերսկսել է աշխատանքային գործունեությունը։ Երեկոյան նա զանգահարել է Գազայի հատվածի ծխական համայնք՝ աջակցություն հայտնելու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապի հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար էրիթրոցիտների երկու ներարկում է արվել: Բացի այդ, պապը շարունակում է թթվածին ստանալ քթի խողովակների միջոցով: Նրա գիտակցությունը տեղն է։
Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից. Վատիկանում նշել են պայմանը
Փետրվարի 14-ին` հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել էր Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել էին։ Ավելի ուշ հետազոտությունները սկսվող երկկողմանի թոքաբորբ էին ցույց տվել։
Լրահոս
0