https://arm.sputniknews.ru/20250224/erb-knvazen-erevani-nvorakarujc-shenqeri-bnakaranneri-gnery-86017434.html
Ե՞րբ կնվազեն Երևանի նորակառույց շենքերի բնակարանների գները
Ե՞րբ կնվազեն Երևանի նորակառույց շենքերի բնակարանների գները
Sputnik Արմենիա
Երևանում շինարարության ծավալները նվազել են, որովհետև խաղի կանոններ են փոխվել։ Շատերը սպասում են, որ բնակարանների գները կնվազեն։ 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T08:56+0400
2025-02-24T08:56+0400
2025-02-24T08:56+0400
հայաստան
երևան
նորակառույց
հիփոթեքային վարկ
եկամտահարկ
անդրանիկ հարությունով
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72571377_0:83:1600:983_1920x0_80_0_0_64b9301732b234031f6071f841a2df8e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանյան անշարժ գույքի շուկայում, մեծ հաշվով, գնանկում այս պահին չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։2025 թ–ից եկամտահարկի վերադարձը Երևանի տարածքում նոր վարկային պայմանագրերի համար այլևս չի գործում։ 2027 թվականի հունվարի 1-ից հետո այն դադարելու է գործել նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` ՀՀ ամբողջ տարածքում։ Մասնագետներից շատերը կանխատեսում էին, որ Երևանում եկամտահարկի վերադարձի չեղարկումից հետո անշարժ գույքի շուկայում գնանկում կլինի։«Գնանկում, մեծ հաշվով, չկա։ Պարզապես այն կառուցապատողները, որոնք ի սկզբանե շուկայում դիրքավորվել էին գերարժևորված գներով, հիմա ստիպված են շուկայի կանոններին ենթարկվել և իջեցնել գները, իսկ համեմատաբար ցածր գներ առաջարկող կառուցապատողները շարունակում են իրականացնել իրենց նախագծերը»,- ասաց Հարությունովը։Նա միաժամանակ նշեց, որ հիմա Երևանում շինարարության ծավալների նվազում կա, քանի որ փոխվեցին խաղի կանոնները՝ եկամտահարկի վերադարձի և բնակարանների նախնական վաճառքի հետ կապված։ Արդյունքում ավելի քիչ կառուցապատողներ են փորձում քաղաքաշինական նախագծեր առաջարկել, քանի որ արդեն անհրաժեշտ է ավելի շատ սեփական միջոցներ ներդնել։ Դա, սակայն, չի նշանակում, որ անշարժ գույքի շուկան «փլվել է»։Անշարժ գույքի մասնագետի խոսքով` հիմա նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն օգտվել եկամտահարկի վերադարձի համակարգից, բնակարաններ են գնում երևանամերձ տարածքներում, օրինակ` Դավթաշեն-Զովունի, Բագրևանդ-Ջրվեժ-Ձորաղբյուր, Աշտարակի խճուղու հատվածները, որտեղ արդեն իսկ շատ ակտիվ բնակարանաշինություն է ընթանում։«Ստացվում է՝ Երևան քաղաքը սկսում է մեծանալ․ այն տարածքը, որտեղ Երևանի սահմանն է վերջանում, ու սկսվում է մարզը, կառուցապատողները հիմնականում այդ հատվածներում են հողատարածքներ ձեռք բերել։ Ինչ վերաբերում է կոնկրետ մարզերին, օրինակ՝ Վանաձոր քաղաքում նմանատիպ շինարարական ակտիվություն ապահովելու համար պետք է նախ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն ու գոնե միջին աշխատավարձով հիմնարկներ գործեն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հիփոթեքային վարկերով բնակարան ձեռք բերել։ Բիզնեսը պահանջարկի չոր հաշվարկ է ընդամենն անում»,- ընդգծեց Հարությունովը։ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են արվելՆույնը, ըստ նրա, վերաբերում է բնակարանների վարձակալությանը։ Ուկրաինական հակամարտության պատճառով 2022-23 թթ․ դեպի Հայաստան ռելոկանտների մեծ հոսք եղավ, որի արդյունքում անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաներում թե՛ գնման, թե՛ վարձակալության շեշտակի մեծ պահանջարկ ձևավորվեց։Սա է պատճառը, որ, ըստ նրա, այն սեփականատերերը, որոնք իրենց՝ մաքսիմում 150-200 հազար արժողությամբ բնակարաններն այդ պիկի ժամանակ 400-450 հազար դրամով էին վարձակալության տալիս, հիմա դժվարությամբ են հարմարվում այս նոր իրավիճակներին՝ պահանջարկի նվազմանը։Հիշեցնենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ամենաթանկ բնակարանները եղել են Երևանի կենտրոնական թաղամասի նորակառույց շենքերում. գները տատանվել են 560 հազարից մինչև 2,78 մլն դրամ (մեկ քառակուսի մետրի համար), Արաբկիրի շրջանում ՝ 480 հազարից մինչև 1,1 մլն դրամ, Դավթաշենում ՝ 420-ից մինչև 750 հազար դրամ:2024 թվականի առաջին կիսամյակում Երևանի նորակառույց շենքերում բնակարանների առուվաճառքի 2552 գործարք է իրականացվել։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72571377_90:0:1510:1065_1920x0_80_0_0_16dea9d4e623ac2649f0ddf917ef53d4.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, նորակառույց, հիփոթեքային վարկ, եկամտահարկ, անդրանիկ հարությունով, անշարժ գույք
հայաստան, երևան, նորակառույց, հիփոթեքային վարկ, եկամտահարկ, անդրանիկ հարությունով, անշարժ գույք
Ե՞րբ կնվազեն Երևանի նորակառույց շենքերի բնակարանների գները
Երևանում շինարարության ծավալները նվազել են, որովհետև խաղի կանոններ են փոխվել։ Շատերը սպասում են, որ բնակարանների գները կնվազեն։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանյան անշարժ գույքի շուկայում, մեծ հաշվով, գնանկում այս պահին չկա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։
2025 թ–ից եկամտահարկի վերադարձը Երևանի տարածքում նոր վարկային պայմանագրերի համար այլևս չի գործում։ 2027 թվականի հունվարի 1-ից հետո այն դադարելու է գործել նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` ՀՀ ամբողջ տարածքում։ Մասնագետներից շատերը կանխատեսում էին, որ Երևանում եկամտահարկի վերադարձի չեղարկումից հետո անշարժ գույքի շուկայում գնանկում կլինի։
«Գնանկում, մեծ հաշվով, չկա։ Պարզապես այն կառուցապատողները, որոնք ի սկզբանե շուկայում դիրքավորվել էին գերարժևորված գներով, հիմա ստիպված են շուկայի կանոններին ենթարկվել և իջեցնել գները, իսկ համեմատաբար ցածր գներ առաջարկող կառուցապատողները շարունակում են իրականացնել իրենց նախագծերը»,- ասաց Հարությունովը։
Նա միաժամանակ նշեց, որ հիմա Երևանում շինարարության ծավալների նվազում կա, քանի որ փոխվեցին խաղի կանոնները՝ եկամտահարկի վերադարձի և բնակարանների նախնական վաճառքի հետ կապված։ Արդյունքում ավելի քիչ կառուցապատողներ են փորձում քաղաքաշինական նախագծեր առաջարկել, քանի որ արդեն անհրաժեշտ է ավելի շատ սեփական միջոցներ ներդնել։ Դա, սակայն, չի նշանակում, որ անշարժ գույքի շուկան «փլվել է»։
«Տունն այնպիսի բան է, որ առաջնային պահանջարկներից մեկն է մարդու համար։ Մայրաքաղաքում հիմա ունենք հին բնակֆոնդ, որի մոտ 80 տոկոսն իրեն արդեն իսկ սպառել է՝ կա՛մ պետք է ամրակայման աշխատանքներ արվեն այստեղ, կա՛մ պետք է նորով փոխարինվեն։Բացի այդ, հին շենքերում կեցության ժամանակակից պայմաններ չկան, և մարդիկ հիմա ձգտում են նոր նախագծերում տուն ձեռք բերել: Հետևաբար քանի դեռ Երևանում բնակֆոնդի 80%-ը հին է, նորակառույցների գները չեն իջնի»,- նշեց Հարությունովը։
Անշարժ գույքի մասնագետի խոսքով` հիմա նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն օգտվել եկամտահարկի վերադարձի համակարգից, բնակարաններ են գնում երևանամերձ տարածքներում, օրինակ` Դավթաշեն-Զովունի, Բագրևանդ-Ջրվեժ-Ձորաղբյուր, Աշտարակի խճուղու հատվածները, որտեղ արդեն իսկ շատ ակտիվ բնակարանաշինություն է ընթանում։
«Ստացվում է՝ Երևան քաղաքը սկսում է մեծանալ․ այն տարածքը, որտեղ Երևանի սահմանն է վերջանում, ու սկսվում է մարզը, կառուցապատողները հիմնականում այդ հատվածներում են հողատարածքներ ձեռք բերել։ Ինչ վերաբերում է կոնկրետ մարզերին, օրինակ՝ Վանաձոր քաղաքում նմանատիպ շինարարական ակտիվություն ապահովելու համար պետք է նախ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն ու գոնե միջին աշխատավարձով հիմնարկներ գործեն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հիփոթեքային վարկերով բնակարան ձեռք բերել։ Բիզնեսը պահանջարկի չոր հաշվարկ է ընդամենն անում»,- ընդգծեց Հարությունովը։
Նույնը, ըստ նրա, վերաբերում է բնակարանների վարձակալությանը։ Ուկրաինական հակամարտության պատճառով 2022-23 թթ․ դեպի Հայաստան ռելոկանտների մեծ հոսք եղավ, որի արդյունքում անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկաներում թե՛ գնման, թե՛ վարձակալության շեշտակի մեծ պահանջարկ ձևավորվեց։
«Ավելին՝ պահանջարկն ինքն էր գները բարձրացնում, քանի որ կար նաև շտապողականություն՝ բնակարաններ էին գնում կամ վարձակալում անգամ միայն լուսանկարները նայելով ու նույնիսկ առաջարկված գնից բարձր տալով։ Այս ամենին գումարվեց նաև ԼՂ-ից բռնագաղթված մարդկանց ներհոսքը, որոնք սկզբնական շրջանում նախընտրում էին ապրել մեծ քաղաքներում։ Ժամանակի ընթացքում նրանց մի մասը նախընտրեց գնալ մարզ, արդյունքում կենտրոնացվածությունը թուլացավ, և պահանջարկը սկսեց նվազել»,- նշեց Հարությունովը։
Սա է պատճառը, որ, ըստ նրա, այն սեփականատերերը, որոնք իրենց՝ մաքսիմում 150-200 հազար արժողությամբ բնակարաններն այդ պիկի ժամանակ 400-450 հազար դրամով էին վարձակալության տալիս, հիմա դժվարությամբ են հարմարվում այս նոր իրավիճակներին՝ պահանջարկի նվազմանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում
ամենաթանկ բնակարանները եղել են Երևանի կենտրոնական թաղամասի նորակառույց շենքերում. գները տատանվել են 560 հազարից մինչև 2,78 մլն դրամ (մեկ քառակուսի մետրի համար), Արաբկիրի շրջանում ՝ 480 հազարից մինչև 1,1 մլն դրամ, Դավթաշենում ՝ 420-ից մինչև 750 հազար դրամ:
2024 թվականի առաջին կիսամյակում Երևանի նորակառույց շենքերում բնակարանների առուվաճառքի 2552 գործարք է իրականացվել։