https://arm.sputniknews.ru/20250224/429-andz-anhajt-kvorats-e-hamarvum-202023-tt-hakamartutjan-sracumneri-ardjunqum-kkhmk-86088145.html
429 անձ անհայտ կորած է համարվում 2020–23 թթ հակամարտության սրացումների արդյունքում. ԿԽՄԿ
429 անձ անհայտ կորած է համարվում 2020–23 թթ հակամարտության սրացումների արդյունքում. ԿԽՄԿ
Sputnik Արմենիա
ԿԽՄԿ–ից հիշեցրել են, որ իրենց աջակցությամբ 3 անձ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել: 24.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-24T13:12+0400
2025-02-24T13:12+0400
2025-02-24T13:17+0400
կարմիր խաչ
անհետ կորած
գերի
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/04/36055030_0:169:1380:945_1920x0_80_0_0_5ce3eb4a77f5206f19980014bd131efe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։Կոմիտեից նաև հայտնել են, որ 2024 թ. ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և Գորիսի իրենց գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ–ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։Բացի այդ, 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։Կոմիտեից հիշեցրել են, որ իրենց աջակցությամբ 3 անձ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել:Հիշեցնենք, որ 2024–ի հունվարին ԿԽՄԿ–ն հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։Հավելենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո:Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/04/36055030_0:0:1381:1036_1920x0_80_0_0_a4cabc1cadc54b94016444e61b5a91e8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, անհետ կորած, գերի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
կարմիր խաչ, անհետ կորած, գերի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
429 անձ անհայտ կորած է համարվում 2020–23 թթ հակամարտության սրացումների արդյունքում. ԿԽՄԿ
13:12 24.02.2025 (Թարմացված է: 13:17 24.02.2025) ԿԽՄԿ–ից հիշեցրել են, որ իրենց աջակցությամբ 3 անձ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին
տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,– նշել են ԿԽՄԿ–ից։
Կոմիտեից նաև հայտնել են, որ 2024 թ. ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և Գորիսի իրենց գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։
62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ–ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։
Բացի այդ, 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։
«ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով
այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից հիշեցրել են, որ իրենց աջակցությամբ 3 անձ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել:
Հիշեցնենք, որ 2024–ի հունվարին ԿԽՄԿ–ն հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։
Հավելենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո:
Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանը,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։