https://arm.sputniknews.ru/20250223/tsarukjann-ir-ognutjunn-e-arajarkel-belarusum--gtnvvogh-haj-blvogerin-86062639.html
Ծառուկյանն իր օգնությունն է առաջարկել Բելառուսում գտնվող հայ բլոգերին
Ծառուկյանն իր օգնությունն է առաջարկել Բելառուսում գտնվող հայ բլոգերին
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո բլոգեր Բելլա Բաբախանյանը կկարողանա իր հայրենիքում լինել ու հրավիրել է նրան... 23.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-23T15:08+0400
2025-02-23T15:08+0400
2025-02-23T15:27+0400
գագիկ ծառուկյան
բելառուս
բլոգեր
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86062456_0:0:1200:676_1920x0_80_0_0_7c81ae719556962eeb534fd20d95b54d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գործարար Գագիկ Ծառուկյանն օգտագործել է իր կապերը, որպեսզի Բելառուսում գործող և ադրբեջանցիների կողմից սոցցանցերում հալածվող բլոգեր Բելլա Բաբախանյանին իրավական և այլ աջակցություն ցուցաբերվի։ Տեղեկությունը հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, որը գրառմանը կից լուսանկար է հրապարակել։Նշենք, որ Բելառուսում բնակվող Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Սոցցանցերում նա հանդես է գալիս «Բելլայի մոտ» կեղծանվամբ։ Փետրվարի կեսերին նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն և, որ Բելառուսում ամեն բան ադրբեջանցիները գնել են։ Նա նաև ասել էր, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։ Փետրվարի 14-ին արդեն լուրեր տարածվեցին, որ Բաքվի հայցի հիման վրա բլոգերը ձերբակալվել է, բայց պաշտոնապես այդ լուրը չի հաստատվել։ Ըստ որոշ տեղեկությունների` Բելլային մեղադրում են Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ազգային, կրոնական թշնամանքի հրահրում, պատերազմի քարոզչություն, զրպարտություն, նույնիսկ սպանության սպառնալիք։Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ Բելլան շուտով կլինի հայրենիքում ու նրան հրավիրել է Հայաստան։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86062456_0:0:1120:839_1920x0_80_0_0_29f4535b11c39ac4d766c4163ed404cc.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, բելառուս, բլոգեր, հայ-ադրբեջանական
գագիկ ծառուկյան, բելառուս, բլոգեր, հայ-ադրբեջանական
Ծառուկյանն իր օգնությունն է առաջարկել Բելառուսում գտնվող հայ բլոգերին
15:08 23.02.2025 (Թարմացված է: 15:27 23.02.2025) Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո բլոգեր Բելլա Բաբախանյանը կկարողանա իր հայրենիքում լինել ու հրավիրել է նրան Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գործարար Գագիկ Ծառուկյանն օգտագործել է իր կապերը, որպեսզի Բելառուսում գործող և ադրբեջանցիների կողմից սոցցանցերում հալածվող բլոգեր Բելլա Բաբախանյանին իրավական և այլ աջակցություն ցուցաբերվի։ Տեղեկությունը հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, որը գրառմանը կից
լուսանկար է հրապարակել։
Նշենք, որ Բելառուսում բնակվող Բելլա Բաբախանյանը սոցցանցերում պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Սոցցանցերում նա հանդես է գալիս «Բելլայի մոտ» կեղծանվամբ։ Փետրվարի կեսերին նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն և, որ Բելառուսում ամեն բան ադրբեջանցիները գնել են։ Նա նաև ասել էր, որ իրեն շուտով ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։ Փետրվարի 14-ին արդեն լուրեր տարածվեցին, որ Բաքվի հայցի հիման վրա բլոգերը ձերբակալվել է, բայց պաշտոնապես այդ լուրը չի հաստատվել։
Ըստ որոշ տեղեկությունների` Բելլային մեղադրում են Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ազգային, կրոնական թշնամանքի հրահրում, պատերազմի քարոզչություն, զրպարտություն, նույնիսկ սպանության սպառնալիք։
«Մեր հայրենակցուհին հայտնվել է բարդ իրավիճակում, և Գագիկ Ծառուկյանն իր պարտքը համարեց` օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար»,– նշել է Տոնոյանը։
Որոշ իրավական ընթացակարգերի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը հույս է հայտնել, որ Բելլան շուտով կլինի հայրենիքում ու նրան հրավիրել է Հայաստան։