https://arm.sputniknews.ru/20250223/karevvor-hajrenasirakan-qajl-erevanum-bacvec-marshal-baghramjani-tangarany-86064881.html
«Կարևոր հայրենասիրական քայլ». Երևանում բացվեց մարշալ Բաղրամյանի թանգարանը
«Կարևոր հայրենասիրական քայլ». Երևանում բացվեց մարշալ Բաղրամյանի թանգարանը
Sputnik Արմենիա
Թանգարանի ցուցասրահում ներկայացված են մարշալի անձնական իրերը, ինչպես նաև Բաղրամյանի կենսագործունեության տարբեր փուլերի մասին պատմող փաստաթղթերի պատճենները: 23.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-23T16:41+0400
2025-02-23T16:41+0400
2025-02-23T16:41+0400
հովհաննես բաղրամյան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
թանգարան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86063561_4:0:1280:718_1920x0_80_0_0_cccbd0c1c447987a7866991cee1be674.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման շենքում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջին թանգարան-կենտրոնը:Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը թանգարանի բացումը համարում է կարևոր հայրենասիրական քայլ և հարգանքի տուրք ոչ միայն Հովհաննես Բաղրամյանի, այլև ընդհանուր պատմության հիշատակին: Նա խորհրդանշական է համարում կենտրոնի բացումը փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը։Նա նշեց, որ Բաղրամյանի անունը ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների սեփականությունն է, որոնց զոհերի գնով ձեռք է բերվել ընդհանուր մեծ հաղթանակը:«Կարևոր է հիշել պատմությունը, քանի որ հենց դա է այսօրվա և վաղվա ուժի աղբյուրը։ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, և ես սրտանց ցանկանում եմ, որ մեր ժողովուրդների իսկապես մեծ պատմական ձեռքբերումները նպաստեն մեր երկրների առջև ծառացած շատ բարդ խնդիրների և մարտահրավերների հաղթահարմանը», - ասաց դեսպանը։Իր կողմից Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը նշեց, որ Բաղրամյանի անունը Բելառուսի համար սուրբ է: Բաղրամյանն իր օրինակով ապացուցել է, որ ժողովուրդների բարեկամությունը անխախտ հասկացություն է։ Դիվանագետը նշեց, որ հարազատություն ու պատմություն չհիշող կոսմոպոլիտների համար պատմության անհաջող էջերը կրկնվելու հատկություն ունեն:Արարողությանը ներկա էր նաև Բաղրամյանի թոռ, նրա ամբողջական անվանակից Իվան Բաղրամյան-կրտսերը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարշալի ընտանիքը շնորհակալ է այս թանգարանի ցուցադրության ձևավորմանը մասնակցած բոլորին: Նա թանգարանին նվիրեց պապիկի մասին իր հիշողությունները, որոնք հրատարակվել են Ռուսաստանում, ինչպես նաև մարշալի անձնական ժամացույցը:«Բախտս բերել է, որ մինչև վեց տարեկանն ինձ դաստիարակել են ինքն ու տատիկս, շնորհակալ եմ նրանց արածի համար», - ասաց Բաղրամյանը:Թոռը նշեց, որ ընտանիքում փետրվարի 23-ը նշելու հատուկ ավանդույթ չի եղել, սակայն այդ օրը մարշալին անպայման այցելում էր ծառայակիցներից որևէ մեկը, բացվում էր տոնական սեղան, որի շուրջ բոլորը հավաքվում էին ու կիսվում հիշողություններով: Այդ օրվա առաջին բաժակով անպայման խմում էին ընդհանուր հաղթանակի կենացը:Թանգարանի մասին մի փոքր պատմեց Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։ Նա տեղեկացրեց, որ Բաղրամյանի մասին պատմող անկյուն բացելն իրենց պարտքն է եղել։«Հայաստանի և հետխորհրդային երկրների մի շարք թանգարաններում Բաղրամյանին նվիրված անկյուններ կան, սակայն նրա անվան առանձին թանգարան չի եղել։ Այս անկյունը չի համապատասխանում թանգարանի բոլոր պահանջներին ու պայմաններին, ըստ այդմ այն անվանեցինք թանգարան-կենտրոն», - ասաց Եսայանը։Թանգարանը պատմում է լեգենդար զորավարի կյանքի բոլոր փուլերի մասին՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը: Ցուցահանդեսում ներկայացված են անձնական իրեր կամ դրանց կրկնօրինակներ: Թանգարանը բաց կլինի նաև դպրոցականների համար:Եսայանը տեղեկացրեց, որ թանգարան-կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացվել են հինգ ամիս։ Միջոցառմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգից բարերար Հրաչյա Պողոսյանը, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը (Արթուր Սողոմոնյան), ԱՊՀ Անմահ գունդը (Մհեր Ավետիսյան), ինչպես նաև գործարար Գագիկ Ծառուկյանը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86063561_221:0:1178:718_1920x0_80_0_0_eedcc9da7ed4c7456a1954e0b154efb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հովհաննես բաղրամյան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, թանգարան, երևան
հովհաննես բաղրամյան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, թանգարան, երևան
«Կարևոր հայրենասիրական քայլ». Երևանում բացվեց մարշալ Բաղրամյանի թանգարանը
Թանգարանի ցուցասրահում ներկայացված են մարշալի անձնական իրերը, ինչպես նաև Բաղրամյանի կենսագործունեության տարբեր փուլերի մասին պատմող փաստաթղթերի պատճենները:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ, Երևանում՝ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման շենքում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջին թանգարան-կենտրոնը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը թանգարանի բացումը համարում է կարևոր հայրենասիրական քայլ և հարգանքի տուրք ոչ միայն Հովհաննես Բաղրամյանի, այլև ընդհանուր պատմության հիշատակին: Նա խորհրդանշական է համարում կենտրոնի բացումը փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը։
«Այս տոնը խորհրդանշում է այն, ինչը շատ դարեր շարունակ միավորել է մեզ, մեր ժողովուրդներին, այդ թվում՝ 80 տարի առաջ մեր ընդհանուր մեծ հաղթանակի համար մղված ծանրագույն պայքարում։ Եվ, իհարկե, Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունն այն միասնության, եղբայրության, մարտական միաբանության այնպիսի վառ վկայություններից և օրինակներից է, որն օգնեց մեզ հասնել այս մեծ հաղթանակին», - լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշեց, որ Բաղրամյանի անունը ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների սեփականությունն է, որոնց զոհերի գնով ձեռք է բերվել ընդհանուր մեծ հաղթանակը:
«Կարևոր է հիշել պատմությունը, քանի որ հենց դա է այսօրվա և վաղվա ուժի աղբյուրը։ Ռուսաստանը դա շատ լավ հասկանում է, և ես սրտանց ցանկանում եմ, որ մեր ժողովուրդների իսկապես մեծ պատմական ձեռքբերումները նպաստեն մեր երկրների առջև ծառացած շատ բարդ խնդիրների և մարտահրավերների հաղթահարմանը», - ասաց դեսպանը։
Իր կողմից Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը նշեց, որ Բաղրամյանի անունը Բելառուսի համար սուրբ է: Բաղրամյանն իր օրինակով ապացուցել է, որ ժողովուրդների բարեկամությունը անխախտ հասկացություն է։ Դիվանագետը նշեց, որ հարազատություն ու պատմություն չհիշող կոսմոպոլիտների համար պատմության անհաջող էջերը կրկնվելու հատկություն ունեն:
Արարողությանը ներկա էր նաև Բաղրամյանի թոռ, նրա ամբողջական անվանակից Իվան Բաղրամյան-կրտսերը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարշալի ընտանիքը շնորհակալ է այս թանգարանի ցուցադրության ձևավորմանը մասնակցած բոլորին: Նա թանգարանին նվիրեց պապիկի մասին իր հիշողությունները, որոնք հրատարակվել են Ռուսաստանում, ինչպես նաև մարշալի անձնական ժամացույցը:
«Բախտս բերել է, որ մինչև վեց տարեկանն ինձ դաստիարակել են ինքն ու տատիկս, շնորհակալ եմ նրանց արածի համար», - ասաց Բաղրամյանը:
Թոռը նշեց, որ ընտանիքում փետրվարի 23-ը նշելու հատուկ ավանդույթ չի եղել, սակայն այդ օրը մարշալին անպայման այցելում էր ծառայակիցներից որևէ մեկը, բացվում էր տոնական սեղան, որի շուրջ բոլորը հավաքվում էին ու կիսվում հիշողություններով: Այդ օրվա առաջին բաժակով անպայման խմում էին ընդհանուր հաղթանակի կենացը:
Թանգարանի մասին մի փոքր պատմեց Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։ Նա տեղեկացրեց, որ Բաղրամյանի մասին պատմող անկյուն բացելն իրենց պարտքն է եղել։
«Հայաստանի և հետխորհրդային երկրների մի շարք թանգարաններում Բաղրամյանին նվիրված անկյուններ կան, սակայն նրա անվան առանձին թանգարան չի եղել։ Այս անկյունը չի համապատասխանում թանգարանի բոլոր պահանջներին ու պայմաններին, ըստ այդմ այն անվանեցինք թանգարան-կենտրոն», - ասաց Եսայանը։
Թանգարանը պատմում է լեգենդար զորավարի կյանքի բոլոր փուլերի մասին՝ ծննդյան օրից մինչև պատերազմական ժամանակաշրջանն ու հետպատերազմյան գործունեությունը: Ցուցահանդեսում ներկայացված են անձնական իրեր կամ դրանց կրկնօրինակներ: Թանգարանը բաց կլինի նաև դպրոցականների համար:
Եսայանը տեղեկացրեց, որ թանգարան-կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացվել են հինգ ամիս։ Միջոցառմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգից բարերար Հրաչյա Պողոսյանը, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը (Արթուր Սողոմոնյան), ԱՊՀ Անմահ գունդը (Մհեր Ավետիսյան), ինչպես նաև գործարար Գագիկ Ծառուկյանը: