https://arm.sputniknews.ru/20250223/israjely-nasralaji-hugharkavvorutjan-zhamanak-harvatsner-e-hascrel-libananum--86071095.html
Իսրայելը Նասրալայի հուղարկավորության ժամանակ հարվածներ է հասցրել Լիբանանում
Իսրայելը Նասրալայի հուղարկավորության ժամանակ հարվածներ է հասցրել Լիբանանում
Sputnik Արմենիա
Խոցված թիրախների թվում նշվում են Բաալբեկի շրջանը և Լիբանանի հարավում գտնվող մի քանի այլ կետեր: 23.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-23T19:06+0400
2025-02-23T19:06+0400
2025-02-23T19:06+0400
հզբոլլահ
հասան նասրալլա
իսրայել
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85103542_0:160:3072:1888_1920x0_80_0_0_4bea65007b1b4e07dfaf3faa14e98649.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Լիբանանի հարավում և արևելքում, որտեղ շիա «Հզբոլլահ» շարժման ակտիվություն է նկատվել, մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին։ Հարձակումը տեղի է ունեցել շարժման նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի հուղարկավորության ընթացքում, գրում է ՌԻԱ Նովոստին:ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ հարվածներ հասցվել են այն օբյեկտներին, որտեղ պահվում են հրթիռային կայանքներ և սպառազինություն, ինչպես նաև արձանագրվել է «Հզբոլլահի» ակտիվությունը: Խոցված թիրախների թվում նշվում են Բաալբեկի շրջանը և Լիբանանի հարավում գտնվող մի քանի այլ կետեր:Ավելի վաղ Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները Լիբանանի արևելքում և հարավում գրոհել են «Հզբոլլահի» դիրքերը: Նշվում է նաև, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանված Նասրալայի հուղարկավորության պահին մարտական ինքնաթիռները բազմիցս հատել են Բեյրութի օդային տարածքը:2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք է բերվել 60 օր ժամկետով հրադադարի մասին համաձայնություն: Համաձայն պայմանավորվածության՝ լիբանանյան բանակը և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը պետք է վերահսկողության տակ վերցնեին երկրի հարավային շրջանները՝ «Հզբոլլահի» գրոհայիններին դուրս մղելով Լիտանի գետից այն կողմ: Ի պատասխան՝ Իսրայելը պարտավորվել էր մինչև հունվարի 27-ը Լիբանանի հարավից դուրս բերել իր զորքերը, սակայն հետագայում համաձայնագիրը երկարաձգվեց մինչև փետրվարի 18-ը: Այնուամենայնիվ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ ՑԱԽԱԼ-ը կպահպանի վերահսկողությունը բուֆերային գոտում գտնվող հինգ դիրքերի նկատմամբ: Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավարի ոչնչացումըԴրա հետ մեկտեղ, Բեյրութում այսօր տեղի է ունեցել «Հզբոլլահի» կենտրոնակայանի վրա 2024 թվականի սեպտեմբերին իսրայելական հարվածի հետևանքով զոհված առաջնորդներ Հասան Նասրալայի և Հաշեմ Սաֆիեդդինի հուղարկավորությունը:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, արարողությունը տեղի է ունեցել Կամիլ Շամունի անվան մարզադաշտի տարածքում, որը կարող է տեղավորել մինչև 80 հազար մարդ:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85103542_171:0:2902:2048_1920x0_80_0_0_bb6b25a49442abd8a95ccca5db93c624.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, հասան նասրալլա, իսրայել, լիբանան
հզբոլլահ, հասան նասրալլա, իսրայել, լիբանան
Իսրայելը Նասրալայի հուղարկավորության ժամանակ հարվածներ է հասցրել Լիբանանում
Խոցված թիրախների թվում նշվում են Բաալբեկի շրջանը և Լիբանանի հարավում գտնվող մի քանի այլ կետեր:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Լիբանանի հարավում և արևելքում, որտեղ շիա «Հզբոլլահ» շարժման ակտիվություն է նկատվել, մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին։ Հարձակումը տեղի է ունեցել շարժման նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի հուղարկավորության ընթացքում, գրում է
ՌԻԱ Նովոստին:
ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ հարվածներ հասցվել են այն օբյեկտներին, որտեղ պահվում են հրթիռային կայանքներ և սպառազինություն, ինչպես նաև արձանագրվել է «Հզբոլլահի» ակտիվությունը: Խոցված թիրախների թվում նշվում են Բաալբեկի շրջանը և Լիբանանի հարավում գտնվող մի քանի այլ կետեր:
ՑԱԽԱԼ-ն ընդգծել է, որ «Հզբոլլահի» գործողությունները խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև սպառնալիք են ներկայացնում երկրի և նրա քաղաքացիների անվտանգության համար:
Ավելի վաղ Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները Լիբանանի արևելքում և հարավում գրոհել են «Հզբոլլահի» դիրքերը: Նշվում է նաև, որ իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանված Նասրալայի հուղարկավորության պահին մարտական ինքնաթիռները բազմիցս հատել են Բեյրութի օդային տարածքը:
2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք է բերվել 60 օր ժամկետով հրադադարի մասին համաձայնություն: Համաձայն պայմանավորվածության՝ լիբանանյան բանակը և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը պետք է վերահսկողության տակ վերցնեին երկրի հարավային շրջանները՝ «Հզբոլլահի» գրոհայիններին դուրս մղելով Լիտանի գետից այն կողմ: Ի պատասխան՝ Իսրայելը պարտավորվել էր մինչև հունվարի 27-ը Լիբանանի հարավից դուրս բերել իր զորքերը, սակայն հետագայում համաձայնագիրը երկարաձգվեց մինչև փետրվարի 18-ը: Այնուամենայնիվ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ ՑԱԽԱԼ-ը կպահպանի վերահսկողությունը բուֆերային գոտում գտնվող հինգ դիրքերի նկատմամբ:
Դրա հետ մեկտեղ, Բեյրութում այսօր տեղի է ունեցել «Հզբոլլահի» կենտրոնակայանի վրա 2024 թվականի սեպտեմբերին իսրայելական հարվածի հետևանքով զոհված առաջնորդներ Հասան Նասրալայի և Հաշեմ Սաֆիեդդինի հուղարկավորությունը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, արարողությունը տեղի է ունեցել Կամիլ Շամունի անվան մարզադաշտի տարածքում, որը կարող է տեղավորել մինչև 80 հազար մարդ: