https://arm.sputniknews.ru/20250223/edgar-ghazarjani-nkatmamb-varchakan-hskvoghutjun-kirarvec-inch-e-argelvum-nran-86050291.html
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց. ինչ է արգելվում նրան
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց. ինչ է արգելվում նրան
Sputnik Արմենիա
Հասարակական գործչի նկատմամբ մինչ այս արդեն իսկ կիրառվել էր երկրից չբացակայելու արգելքի խափանման միջոցը։ 23.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-23T10:27+0400
2025-02-23T10:27+0400
2025-02-23T11:33+0400
էդգար ղազարյան
դատ
ռուբեն մելիքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86052233_0:0:916:515_1920x0_80_0_0_20c17c7ad47438720635b96ddf588bfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։Էդգար Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ Առաջադրված մեղադրանքը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Նրա պաշտպանությունը ստանձնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։Փաստաբանը շեշտեց` Ղազարյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը չունի ժամկետ։ Նա ընդգծեց, որ որոշումը դեռ պետք է մանրամասն ուսումնասիրեն, բայց անպայման պատրաստվում են բողոքարկել ու ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանում հաջողություն կգրանցեն։ Էդգար Ղազարյանն էլ ընդգծեց, որ ինքն էլ փաստաբանների հետ խորհրդակցելով պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին` քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված։ Շեշտեց` քրեական օրենսգրքում կա նմանատիպ հոդված` ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Բողոքարկելու են նաև մինչ այս քննիչի կայացրած որոշումը։Ավելի վաղ հայտնել էինք, որ քննիչի կողմից արդեն իսկ կիրառվել է երկրից չբացակայելու արգելքի խափանման միջոցը։Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում իբր ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է։ Մեղադրանքի հիմքում նաև Էդգար Ղազարյանի քննադատություններն են, մասնավորապես այն, որ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր, ինչպս նաև այն, որ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կամ տգետ են, կամ դավաճան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց. ինչ է արգելվում նրան
Sputnik Արմենիա
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց. ինչ է արգելվում նրան
2025-02-23T10:27+0400
true
PT2M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86052233_134:0:822:516_1920x0_80_0_0_b171ed1b3d32c8e552fcad2a772c4f36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար ղազարյան, դատ, ռուբեն մելիքյան, видео
էդգար ղազարյան, դատ, ռուբեն մելիքյան, видео
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց. ինչ է արգելվում նրան
10:27 23.02.2025 (Թարմացված է: 11:33 23.02.2025) Հասարակական գործչի նկատմամբ մինչ այս արդեն իսկ կիրառվել էր երկրից չբացակայելու արգելքի խափանման միջոցը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։
Էդգար Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ Առաջադրված մեղադրանքը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Նրա պաշտպանությունը ստանձնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։
«Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակելուն է ուղղված այս ամենը։ Նրան արգելվել է դատավորների, հարկադիր կատարողների, դատախազների, քննիչների, փաստաբանների և նրանց բոլորի ընտանիքի անդամների վերաբերյալ հանրային կերպով արատավոր տեղեկություններ հայտնել։ Մեզ չպարզաբանվեց` Բաքվի դատավորներին վերաբերում է որոշումը, թե ոչ, չնայած մենք ուղիղ հարցրել էինք»։ Մեկ այլ հարց էլ կա, Էդգար Ղազարյանն իր գրառումներում գրել է, որ այսինչ մարդուն համարում է դավաճան, հիմա դրա անունը դրել են «տեղեկություն» և ոչ թե որակում կամ գնահատական» ,– նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը շեշտեց` Ղազարյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը չունի ժամկետ։ Նա ընդգծեց, որ որոշումը դեռ պետք է մանրամասն ուսումնասիրեն, բայց անպայման պատրաստվում են բողոքարկել ու ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանում հաջողություն կգրանցեն։
Էդգար Ղազարյանն էլ ընդգծեց, որ ինքն էլ փաստաբանների հետ խորհրդակցելով պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին` քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված։ Շեշտեց` քրեական օրենսգրքում կա նմանատիպ հոդված` ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Բողոքարկելու են նաև մինչ այս քննիչի կայացրած որոշումը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ քննիչի կողմից արդեն իսկ կիրառվել է երկրից չբացակայելու արգելքի խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում իբր ՍԴ դատավորների մասին արատավոր տեղեկություններ տարածելն է։ Մեղադրանքի հիմքում նաև Էդգար Ղազարյանի քննադատություններն են, մասնավորապես այն, որ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ դատավոր, ինչպս նաև այն, որ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցված արտահայտությունները, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, իսկ այդ որոշումը կայացնող դատավորները կամ տգետ են, կամ դավաճան։