00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
06:03
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев: американцы – избранный народ?
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայում Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել. ԶԼՄ

© Photo : Федерация бокса ДНРԱրմեն Սարգսյան
Արմեն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2025
Արմեն Սարգսյան
Բաժանորդագրվել
Լրատավամիջոցը պարզել է, որ ձերբակալվածներն ու ենթադրյալ ահաբեկիչը ՌԴ-ում և Հայաստանում հետախուզման մեջ չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործի հետաքննության շրջանակում Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացիներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է RT–ն։
«Ձերբակալվել են 44-ամյա Արման Պ.- ն և 61-ամյա Հրաչյա Պ.–ն, որոնք ծնվել և մեծացել են Վաղարշապատում: Երկուսն էլ երկար տարիներ զբաղվել են սպորտային պարահանդեսային պարով։ Նրանցից մեկը միջազգային կարգի պարող է, մյուսը՝ վարսահարդար Խիմկիում»,– գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ պայթուցիկ սարքը գործարկել է Վաղարշապատում ծնված 58-ամյա Պարույր Մ. - ն: Ձերբակալվածները նրա հետ ծանոթացել են պայթյունից ոչ շատ առաջ՝ ընդհանուր ընկերոջ ծննդյան օրը:
RT–ն պարզել է, որ ձերբակալվածներն ու ենթադրյալ ահաբեկիչը ՌԴ-ում և Հայաստանում հետախուզման մեջ չեն եղել։
Մոսկվայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ իրենք իրավապահներից տեղեկություններ չեն ստացել բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի գործով ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին։
Նման անուններով մարդկանց ձերբակալության մասին տեղեկություններ չկան նաև Մոսկվայի դատարանների բազայում։
Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ առայժմ չեն մեկնաբանում սպանության գործի հետաքննության ընթացքը:
Հիշեցնենք` փետրվարի 3–ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։
Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:
RT-ի աղբյուրը հայտնել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ պայթեցնողի մարմինը: Նախնական զննության ընթացքում մասնագետները պարզել են, որ տղամարդը մոտ 45 տարեկան է, ունի կարճ մուգ մազեր, ճաղատություն, շագանակագույն աչքեր և արտահայտված քիթ, ձախ սրունքի վրա կա գունաթափված դաջվածք՝ թրի տեսքով։
Աղբյուրի խոսքով՝ հետաքննությունը դիտարկում է սպանության երկու հնարավոր պատճառ: Ըստ առաջինի՝ պայթյունը կարող էին կազմակերպել Սարգսյանի բիզնես մրցակիցները։ Սակայն ըստ քննության առաջնային վարկածի` սպանության հետևում կանգնած է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, քանի որ նրա «Արբատ» գումարտակը 2023-ին մտել Է ՌԴ պաշտպանության նախարարության կազմի մեջ և մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը։
Ռուսական հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Հետախուզության գլխավոր վարչությունն ավելի քան երեք ամիս մշակել է Սարգսյանին չեզոքացնելու գործողությունը, իսկ 2025-ի սկզբից հետևել է նրան։ Սարգսյանի անձնական տվյալները երկար տարիներ եղել են ուկրաինական «Միրոտվորեց» կայքում։
Մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են, որ ենթադրյալ պայթեցնողի ինքնությունն արդեն պարզվել է. նա իբր ծնունդով Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից 58-ամյա Պարույր Մ.-ն է:
RT-ի աղբյուրների տվյալներով՝ պայթյունի վայրում իսկապես հայտնաբերվել է նրա մարմինը, ինչպես նաև բջջային հեռախոսը և բնակարանի բանալիները: Սակայն արդյոք նա է պայթեցնողը, թե պատահաբար է հայտնվել պայթյունի վայրում, դեռ պարզ չէ։
Լրահոս
0