https://arm.sputniknews.ru/20250222/henrikh-mkhitarjany-36-tarekanic-bardzr-2-amenatank-kisapashtpanneric-mekn-e-86036032.html
Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանից բարձր 2 ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է
Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանից բարձր 2 ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է
Sputnik Արմենիա
Տարբեր դիրքերում խաղաղող ֆուտբոլիստների ցանկում ամենաթանկ ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է։ 22.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-22T11:36+0400
2025-02-22T11:36+0400
2025-02-22T16:27+0400
հենրիխ մխիթարյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39500537_0:0:1600:900_1920x0_80_0_0_e9ccf827c3dbf85edeffeb3752158cab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի երկու ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Այդ մասին են վկայում ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատող «Transfermarkеt»–ի տվյալները։Այս տարիքային կատեգորիայում տարբեր դիրքերում խաղաղող ֆուտբոլիստների շարքում առավել բարձր արժեք ունեն Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 միլիոն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 միլիոն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 միլիոն եվրո) և Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 միլիոն եվրո):Նշենք, որ 36 տարեկան և ավելի բարձր տարիքի ամենաթանկ խաղացողների լավագույն 25-ի շարքում են նաև Դորտմունդի «Բորուսիայում» և Լոնդոնի «Արսենալում» Հենրիխի թիմակիցը Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (4 միլիոն), ինչպես նաև «Ինտերի» ներկայիս թիմակիցները՝ Մատեո Դարմիանը, Յան Զոմերը (4-ական միլիոն եվրո) և Մարկո Արնաուտովիչը (3,5 միլիոն եվրո):«Ինտերը» շատ է «ծերացել», ուստի Մխիթարյանից կարող են բաժանվել. իտալական ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/08/39500537_330:0:1530:900_1920x0_80_0_0_f4df45d86021a59c5f577db4f6832177.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ
Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանից բարձր 2 ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է
11:36 22.02.2025 (Թարմացված է: 16:27 22.02.2025) Տարբեր դիրքերում խաղաղող ֆուտբոլիստների ցանկում ամենաթանկ ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկան և դրանից բարձր տարիքի երկու ամենաթանկ կիսապաշտպաններից մեկն է աշխարհում: Այդ մասին են վկայում ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը գնահատող
«Transfermarkеt»–ի տվյալները։
Միլանի «Ինտերի» խաղացող 36-ամյա Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստների այս կատեգորիայում նույն տրանսֆերային արժեքն ունի միայն «Ռեալի» 39-ամյա ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը:
Այս տարիքային կատեգորիայում տարբեր դիրքերում խաղաղող ֆուտբոլիստների շարքում առավել բարձր արժեք ունեն Լիոնել Մեսսին (37 տարեկան, 20 միլիոն եվրո), Ռոբերտ Լևանդովսկին (36 տարեկան, 15 միլիոն եվրո), Կրիշտիանու Ռոնալդուն (40 տարեկան, 12 միլիոն եվրո), Կարիմ Բենզեման (37 տարեկան, 8 միլիոն եվրո) և Թոմաս Մյուլլերը (35 տարեկան, 6 միլիոն եվրո):
Նշենք, որ 36 տարեկան և ավելի բարձր տարիքի ամենաթանկ խաղացողների լավագույն 25-ի շարքում են նաև Դորտմունդի «Բորուսիայում» և Լոնդոնի «Արսենալում» Հենրիխի թիմակիցը Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (4 միլիոն), ինչպես նաև «Ինտերի» ներկայիս թիմակիցները՝ Մատեո Դարմիանը, Յան Զոմերը (4-ական միլիոն եվրո) և Մարկո Արնաուտովիչը (3,5 միլիոն եվրո):