https://arm.sputniknews.ru/20250222/arden-6-rd-orn-e-verin-larsi-tshanaparhy-pak-e-qani-hajkakan-bernatar-ka-hertum-86038269.html
Արդեն 6-րդ օրն է` Վերին Լարսի ճանապարհը փակ է. քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Արդեն 6-րդ օրն է` Վերին Լարսի ճանապարհը փակ է. քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Sputnik Արմենիա
Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 2542 է։ 22.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-22T13:06+0400
2025-02-22T13:06+0400
2025-02-22T13:06+0400
հայաստան
վերին լարս
լարս
ճանապարհ
բեռնատար
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51769609_0:0:1081:608_1920x0_80_0_0_06cbc42690dc45c277a85a5caf19ba38.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51769609_0:0:811:608_1920x0_80_0_0_28ba34bcc0778f572e898b53943f0bc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, լարս, ճանապարհ, բեռնատար, վրաստանի հանրապետություն
հայաստան, վերին լարս, լարս, ճանապարհ, բեռնատար, վրաստանի հանրապետություն
Արդեն 6-րդ օրն է` Վերին Լարսի ճանապարհը փակ է. քանի՞ հայկական բեռնատար կա հերթում
Վերջին տվյալներով` հերթագրված բեռնատարների ընդհանուր թիվը 2542 է։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից
փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2542 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 700-ը հայկական են։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: