00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոտ 1,5 մլրդ դրամ հասույթ. Երևանում տրանսպորտի 150 դրամանոց քանի տոմս է գնվել և քանի փաթեթ

© Sputnik / Asatur YesayantsԵրևանյան տրանսպորտ
Երևանյան տրանսպորտ - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2025
Երևանյան տրանսպորտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բոլոր տեսակի տոմսերի վաճառքներից ստացվել է ավելի քան 1,3 մլրդ դրամ հասույթ։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հունվարի 1-ից մինչև փետրվարի 13-ը քաղաքացիներն ամենաշատը օգտվել են «10 ուղևորություն» փաթեթից, իսկ ամենաքիչը՝ տարեկան փաթեթից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացնելով միասնական տոմսային համակարգի շահագործման հաշվետվությունը։
«Փետրվարի 1-13-ը մեկանգամյա երթևեկության համար QR կոդով ընդհանուր վաճառվել է 10 352 182 տոմս, որից 150 դրամանոց տոմս գնել է 2 267 419 մարդ։ Մինչև փետրվարի 1-ը QR կոդով 100 դրամանոց տոմս գնել է 7 708 101 մարդ, իսկ 50 դրամանոց՝ 369 231 անձ։ Դեպի օդանավակայան երթևեկող հանրային տրանսպորտով նմանատիպ վճարումների թիվը կազմել է 7431»,- նշում են քաղաքապետարանից։
Ինչ վերաբերում է տոմսային փաթեթների վաճառքներին, ապա հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքային իշխանությունների տվյալներով, ընդհանուր առմամբ վաճառվել է 123 293 հատ փաթեթ։
Դրանցից «90 րոպե» փաթեթ գնվել է 12 251 հատ, «1 օր» փաթեթ՝ 1021 հատ, իսկ «7 օր» փաթեթը՝ 126։ Այս փաթեթներից որևէ մեկը անվճար կամ զեղչով ձեռք չի բերվել։ «30 օր» փաթեթը գնվել է 9 076 հատ, նույն փաթեթից զեղչով գնվել է թվով 7801-ը, բայց ոչ մի հատ անվճար։ «90 օր» փաթեթ ձեռք է բերվել 341 հատ, զեղչով՝ 381, իսկ անվճար՝ 5307 հատ։ Տարեկան փաթեթի հիմնական տարբերակից գնվել է 56 հատ, այդ տարբերակից զեղչով՝ 54, իսկ անվճար՝ 6361 հատ։
Ամենաշատը ձեռք է բերվել «10 ուղևորություն» փաթեթը՝ 80 518 հատ, որից հիմնական՝ 79 533 զեղչով։ Այս տարբերակից անվճար որևէ մեկը ձեռք չի բերել։
© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի միասնական տոմսային համակարգի արտոնություններով և անվճար ձեռքբերված փաթեթներ
Երևանի միասնական տոմսային համակարգի արտոնություններով և անվճար ձեռքբերված փաթեթներ - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2025
Երևանի միասնական տոմսային համակարգի արտոնություններով և անվճար ձեռքբերված փաթեթներ
Քաղաքացիները 1,5 ամսում վալիդացրել են 12 մլն 431 հազար 891 տոմս։ Մետրոպոլիտենում վալիդացրել են 2 360 276 հատ տոմս, ավտոբուսներում՝ 9 555 904 հատ, իսկ տրոլեյբուսներում՝ 515 712։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում բոլոր տեսակի տոմսերի վաճառքներից ստացվել է ավելի քան 1 մլրդ 382 մլն 717 հազար 530 դրամ հասույթ։
Sputnik Արմենիան Երևանի հանրային տրանսպորտում վճարումների հետ կապված հարցում է ուղարկել նաև «Telcell» ընկերություն, որի վալիդատորների և վճարային տերմինալիների միջոցով էլ միասնական տոմսային համակարգի վճարումներն իրականացվում են։
Նշենք, որ ավտոբուսներում հաճախ QR կոդերի հետ կապված խնդիրներ են առաջանում, կամ առհասարակ վալիդատորները անջատված են լինում տեխնիկական խնդիրների պատճառով։
Ընկերությունից հայտնում են, որ իրենք քաղաքացիներից հաճախ են տեխնիկական բնույթի խնդիրների վերաբերյալ բողոքներ ստանում ու դրանից հետո սկսում են ուսումնասիրություններ անել։

Քարտերով վճարումների հետ կապված խնդիրների մասով ընկերությունից նշում են, որ երբ քաղաքացին մտնում է տրանսպորտային միջոց և հպում է իր քարտը վալիդատորին, այդ պահին սարքը ստուգում է՝ արդյոք քարտը սև ցուցակում է, թե ոչ։ Եթե քարտը սև ցուցակում չէ, ապա վառվում է կանաչ լույսը, սակայն այդ պահին քարտից գանձում չի արվում։ Դա կարող է տեղի ունենալ 1 րոպե, 5 րոպե, 20 րոպե, 1 ժամ կամ գուցե նաև մի քանի օր հետո։ Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացին չի օգտվել, բայց տարբեր ժամերի նրա քարտից գումար է գանձվել։

«Եթե քաղաքացու քարտը սև ցուցակում է («Telcell»-ի), ապա քարտը հպելով վալիդատորին, մերժում է ստանում, սակայն այդ պահին քարտի տվյալները փոխանցվում են համակարգին, և համակարգը փորձում է մարել քաղաքացու պարտքը։ Ստացվում է, որ համակարգը մերժել է, բայց գումարն այնուամենայնիվ գանձվել է։ Այնինչ այդ գումարով մարվել է տվյալ քաղաքացու տրանսպորտի հին պարտքը։ Դրանից հետո հաջորդ անգամ տրանսպորտից օգտվելիս այդ քարտն արդեն սև ցուցակում չի լինում»,–ասված է պատասխանում։
Telcell-ը նաև տեղեկացրել է, որ հասարակական տրանսպորտում Apple pay/Google pay համակարգերով հնարավոր չէ վճարում կատարել։ Դա կարելի է անել միայն 100 համարի ավտոբուսում, որը երթևեկում է դեպի Երևանից «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ։
Լրահոս
0